Ալի Շարիաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Շարիաթի
պարս.՝ علی شريعتی
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1933(1933-11-23)[1][2]
ԾննդավայրMazinan, Central District, Davarzan County, Ռազավի Խորասան, Իրան
Մահացել էհունիսի 19, 1977(1977-06-19)[1][3] (43 տարեկան)
Մահվան վայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանSayyidah Zaynab Mosque
Քաղաքացիություն Պահլավական Իրան
Կրոնիսլամ
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ և Ferdowsi University of Mashhad?
Մասնագիտությունսոցիոլոգ, ակնարկագիր, բանաստեղծ, քաղաքական ակտիվիստ և թարգմանիչ
ԱմուսինPouran Shariat-Razavi?[4]
Ծնողներհայր՝ Mohammad-Taqi Shariati?
ԿուսակցությունFreedom Movement of Iran?
Կայքshariati.com
 Ali Shariati Վիքիպահեստում

Ալի Շարիաթի (պարս.՝ علی شريعتی, նոյեմբերի 23, 1933(1933-11-23)[1][2], Mazinan, Central District, Davarzan County, Ռազավի Խորասան, Իրան - հունիսի 19, 1977(1977-06-19)[1][3], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), իրանցի մտավորական, գրող, հրապարակախոս, Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի վարչախմբի հայտնի քննադատ, 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության գործիչ, Իրանում իսլամական կարգերի հաստատման հայնտի ջատագով, իսլամի թեմայով բազմաթիվ աշխատությունների հեղինակ։ Մինչև հեղափոխությունը Թեհրանում հանդես է եկել հասարակագիտության և իսլամի վերաբերյալ ելույթներով և դասախոսություններով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարիաթին ծնվել է 1933 թվականին Արևելյան Իրանի Ռազավի Խորասան նահագնի Մազինան փոքր գյուղում։ Նրա հայրը՝ Աքա Մուհամմադ Տաքին, իսլամի գիտակ էր, Մաշհադում Իսլամական ուսմունքի տարածման կենտրոնի հիմնադիր։ Շարիաթին անհատական կրթություն է ստանում տնային պայմաններում[6]։

1956-1960 թվականններին Շարիաթին սովորում է Մաշհադի համալսարարանում։ Ավարտելուց հետո ստանում է պետական թոշակ և 1960-1964 թվականներին ուսումը շարունակում Փարիզի համալսարանում։ Այստեղ նա ուսումնասիրում է հասարակագիտություն, յուրացնում է վերլուծական նոր մեթոդներ և շարունակում իսլամի ուսումնասիրությունները ֆրանսիացի հայտնի հասարակագետ Լուի Մասինյոնի հետ։ Ֆրանսիայում Շարիաթի համոզմուքները հղկվում են ժան Պոլ Սարտրի, Ալբեր Կամյուի և Ֆրանց Ֆանոնի ծայարահեղ մարքսիստական գաղափարների ազդեցության ներքո։ Շարիաթին հակադրվում է մարքիսիստներին ավանդական կրոնական ուսմունքերի հետևողական ժխտման հարցում։ Նա կարծում է, որ թշվառ ազգերը կարող են հակակշիռ դառնալ արևմտյան իմպերիալիզմին միայն այն դեպքում, եթե պահպանեն կրոնական ավանդույթների վրա հիմնված իրենց մշակութային ինքնագիտակցությունը։

Ֆրանսիայում Շարիաթին կապ է հաստատում շահի վարչախմբի այլ ընդդիմախոսների հետ։ 1964 թվականին Շաիթաին վերադառնում է Իրան և կարճ ժամանակով բանտարկվում։ Թեհրանի համալսրանը մերժում է նրա աշխատանքի ընդունման դիմումը։ Շարիաթին տեղափոխվում է Մաշհադ և աշխատում տեղի համալսարանում որպես իսլամի դասախոս։

Կարճ ժամանակում Շարիաթին մեծ համբավ է ձեռքբերում։ Նրա դասավադնման մեթոդները Իրանի համար նորարար էին։ Շարիաթին մեկնաբանում է իսլամական ուսմունքը հասարակագիտական նորագույն գործիքակազմի լայն կիրառմամբ։ Նրա դասավադնաման մեթոդները տարաբնույթ արձագանքներ են ստանում իսլամական հոգևորականության շրջանում։ Պահպանողական հոգևարականները քննդատում էին նրան փորձի և գիտելիքների պակասի համար, մինչդեռ ավելի առաջադեմ հայացքներ ունեցող հոգևորականները ողջունում էին ուսումնական գործընաթացը արդիականացնելու Շարիաթի փորձերը։ Որոշ ժամանակ անց Իրանի կառավարությունը արգելում է Շարիաթի դասախոսությունները։

1965 թվականին Թեհրանում Շարիաթին հիմանդրում է Հուսանիյա-յի Իրշադ կրոնական ուսմունքի կենտրոնը։ 1967 թվականին տեղափոխվում է Թեհրան։ Կենտրոնը անվանակոչված էր Մուհամմադ մարգարեի թոռ՝ իմամ Հուսեյնի անունով։ Հուսեյնը 7-րդ դարում պայքարում էր Օմայանների տիրապետության դեմ և Իրանում հանդիսանում էր շահական վարչախմբի դեմ ընդվզման խորհրդանիշ։

1973 թվականին Շարիաթը կրկին բանտարկվում է, Հուսանիյա-յի Իրշադ կենտրոնը փակվում է, նրա աշխատությունները արգելվում են։ 1975 թվականին նրան ազատում են, սակայն սահմանափակում ազատ տեղաշարժվելու իրավունքը։

1977 թվականին նա ճանապարհորդում է Անգլիա, որտեղ հանկարծամահ է լինում։ Նրա կողմակիցները Շարիաթիի մահվան մեջ տեսնում են Իրանի գաղտնի ոստիկանության՝ ՍԱՎԱԿ-ի (պարս.՝ ساواک) գործակալների հետքը։

Կրոնի վերաբերյալ հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարիաթը գաղափարախոսությունը հիմնվում էր իսլամի հիմնարար հասկացություններից մեկի՝ միասնության (արաբ․՝ توحيد‎‎) գաղափարի վրա։ Մարդիկ ներդաշնակ են, Աստված ստեղծել է նրանց կավից և ոգուց՝ պահպանելով արարման բոլոր տարրերի միասնությունը։ Աստված կարգում է մարդուն աշխարհի տեր (արաբ․՝ خليفة ‎‎[7], khalifa), որպեսզի նա կատարելություն բերի այնտեղ։ Միասնության սկզբունքը առնչվում է նաև սոցիալական հարաբերություններին։ Անարդարության և խաբեության ցանկացած դրսևորում փաստում է միասնության պակասի և մարդկանց շրջանում եսակենտրոնության ամրացման մասին։ Իսլամը հռչակում է, որ մարդը պետք է երկրպագի Աստծուն օրական հինգ անգամ, ինչը կօգնի նրան հաղթահարել ժլատությունը, նախանձը, վախը և կազատի եսակենտրոն նկրտումներից։

Իսլամական վարդապետության մեկ այլ առանցքային սկբունքը անհատական ազատությունն է, հետևաբար կախվածության ցանկացած ձև համարվում է սխալ։ Մահեմադական հոգևորականությունը համարում էր, որ իսլամական ճիշտ վարքագծի հիմնասյունը ընդօրինակման ավանդույթն է՝ (արաբ․՝ تقليد ‎‎, taqlid) ի հեճուկս ստեղծարար նախաձեռնողականության (արաբ․՝ اجتهاد‎‎, ijtihad) սկզբունքի։ Շարիաթին իր հերթին հավատում է մարդու վերափոխմանը, նրա աստվածատու, ստեղծարար ներուժին։

Ավանդական միտքը կույր ավանդապաշտությունից հարկավոր է զատել։ Մարդիկ պետք է օգտագործեն ավանդական ուսմունքը, որպեսզի կառուցեն արդար հասարակարգ։ Առանձին և ազատ անհատներից ձևավորվող միասնությունը ի զորու է բարձր բարոյական արժեքներով օժտված հասարակություն կազմավորել։

Կրոնական առաջնորդի վերաբերյալ հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական կրոնական առաջնորդը պետք է վերափոխի հասարակությունը։ Նրան տարբերում են կրոնական խորաթափանցությունն ու հասարակական նորմերի հստակ իմացությունը։ Առաջնորդը պետք է պատասխանատվություն ցուցաբերի, շահի մարդկանց վստահությունը, կրթի հասարակությունը, հաղորդի կրոնական ուսմունքը և բարելավի մարդկանց կենսապայմանները։ Այս բոլոր չափանիշներով Շարիաթին լավագույն առաջնորդ էր համարում Մուհամմադին։ Սոցիալական փոփոխությունների և առաջնորդի դերակատարության կարևորությունը ամրագրված է իսլամական ուսմունքում։ Ղուրանը ասում է, որ Աստած և մարդիկ շատ հաճախ նույնն են և Աստծո իրական կամքը հասկանալու համար անհրաժեշտ է ականջալուր լինել մարդկանց խոսքերին, ցանկություններին և կատարած գործերին։ Մուհամամդի մահից հետո կրոնական առաջնորդների դերը հետզհետե նվազել է։ Շարիաթին կոչ էր անում վերադառանալ իսլամի նախնական շրջանին հատուկ բարձր սոցիալական գիտակցությանը և նորարար մոտեցումներին։

Կրոնական վերածննդի շարժումը պետք է իրականացնեն մտավորակնները, այլ ոչ թե ավանդական հոգևոր դասի ներկայացուցիչները։ Ղուրանում տեղ գտած հայտնությունը չպետք է մեխանիկական պաշտամունքի և կրկնօրինակման առարկա հանդիսանա, նոր առաջնորդները այն պետք է որպես գործիք ծառայեցնեն ՝ նոր և արդար հասարակություն կառուցելու նպատակով։

Շարիաթիի այս հայացքները վրդովմունք են առաջացնում մուսուլման հոգևորականների շարքերում։ Այաթոլլա Մոթահարին, այաթոլլա Խոմեինիի աշակերտը, ի բողոք Շարիաթի արտահայտած թեզերի, լքում է Հուսանիյա-յի Իրշադ կենտրոնը։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանոմ հոգևոր դասը գալիս է իշխանության։ Շարիաթիի գաղափարները վերնախավի կողմից մոռացության են մատնվում, սակայն շարունակում են լայն ժողովրդականություն վայլել հասարակ իրանցիների շրջանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարիաթին իսլամի թեմայով բազմաթիվ աշխատությունների հեղինակ է.[8]

  • Նամակ մտերիմներին (անգլ.՝ Letters to the Intimate ones)
  • Հեղափոխականի կրթություն (անգլ.՝ The Education of a Revolutionary)
  • Աբու-Դղար (անգլ.՝ Abu-Dhar)
  • 'Վերադարձ ակունքին ' (անգլ.՝ Return to the Self)
  • Իքբալ և մենք (անգլ.՝ Iqbal and Us)
  • Հաջ (Ուխտագնացություն) (անգլ.՝ Hajj (Pilgrimage))
  • Շիաիզմ (անգլ.՝ Shiaism)
  • Աղոթք (անգլ.՝ Supplication (Prayer))
  • Ալավիդների շիազիմը և Սեֆյանների շիազիմը (անգլ.՝ Alavid Shiaism and Safavid Shiaism )
  • Սոցիալական դասակարգերի վերլուծությունը իսլամում (անգլ.՝ Social Class Analysis in Islam)
  • Քաղաքակրթության պատմությունը. Հատոր 1 (անգլ.՝ History of Civilization (Vol. I))
  • Քաղաքակրթության պատմությունը. Հատոր 2 (անգլ.՝ History of Civilization (Vol. II))
  • Անկումը անապատում (անգլ.՝ Descent in Desert )
  • Աշխարհի կրոնների պատմությունը և ուսումնասիրությունը. Հատոր 1 (անգլ.՝ History and Study of World Religions (Vol. I))
  • Աշխարհի կրոնների պատմությունը և ուսումնասիրությունը. Հատոր 2 (անգլ.՝ History and Study of World Religions (Vol. II))
  • Իսլամագիտություն I (Հուսանիյա-յի Իրշադի շրջանի դասախոսութոյւններ) (անգլ.՝ Islamology I (Hosseineyeh-Ershad Classes))
  • Իսլամագիտություն II (անգլ.՝ Islamology II)
  • Իսլամագիտություն III (անգլ.՝ Islamology III)
  • Հուսեյն. Ադամի հետնորդը (անգլ.՝ Hossein, Adam’s Heir)
  • Ի՞նչ է պետք անել (անգլ.՝ What is to Be Done!?)
  • Կին (անգլ.՝ Woman)
  • Կրոնը ընդեմ կրոնի (անգլ.՝ Religion Against Religion)
  • Աշխարհայացք և գաղափարախոսություն (անգլ.՝ World-View and Ideology)
  • Մարդ (Տղամարդ) (անգլ.՝ Man (Human))
  • Մարդը եսակնենտրոն և մեկուսացված էակ (անգլ.՝ Man as Self-“Less” Alienated Being)
  • Ալի (անգլ.՝ Ali)
  • Իրանական իսլամական ինքնության ճանաչումը (անգլ.՝ Recognition of Iranian-Islamic Identity)
  • Իսլամի ուսումնասիրության և ճանաչման մեթոդները (անգլ.՝ Methods in Study and Understanding of Islam)
  • Աբրահամի հետ հանդիպումները (անգլ.՝ Rendezvous with Abraham)
  • Ժամանակակից դարերի բնութագրերը (անգլ.՝ Characteristics of Modern Centuries)
  • Արվեստ (անգլ.՝ Art)
  • Մենախոսությունները մենության մեջ (Հատոր 1,2) (անգլ.՝ Monologues in Solitude (Vol. I - II))Monologues in Solitude (Vol. I - II)}})
  • Անձնական նամակներ (անգլ.՝ Personal Letters)
  • Գրվածքների հավաքածու (Հատոր 1,2) (անգլ.՝ An Assortment of Writings (Vol. I - II))
  • Պատանեկության գրվածքները (անգլ.՝ Writings from Youth Age )

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
  4. Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
  5. Ալի Շարիաթի, իրանցի մտավորական
  6. Ալի Շարիաթի, փաստեր
  7. «Խալիֆա, բառի նշանակությունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  8. Ալի Շարիաթի.աշխատությունների ցանկ(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Շարիաթի» հոդվածին։