Կաթարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուլուզյան խաչ

Կաթարներ (հունարեն՝ Καθαρών - մաքուր), 11-13-րդ դարերում Եվրոպայում (գլխավորապես Իտալիայում, Ֆլանդրիայում, Հարավային Ֆրանսիայում) տարածված աղանդավորներ։

Պաշտոնական եկեղեցու դեմ մղած իրենց պայքարով տարերայնորեն արտահայտել են զարգացող քաղաքների հակաֆեոդալական բողոքը։ Կաթարների դավանաբանության հիմքում դրված էր մանիքեության «չարի և բարու» հակադրության սկզբունքը, որը փոխանցվել էր պավլիկյանների և բոգոմիլների միջոցով։

Կաթարները, մերժելով երկրային կյանքը (ամուսնություն, մսեղեն կերակուր և այլն), քարոզում էին մասնավոր սեփականության, կաթոլիկական նվիրապետության, պատկերապաշտության վերացում, ծայրահեղ ճգնակեցություն։

Կաթարները ստեղծեցին իրենց եկեղեցին, բացեցին դպրոցներ, 1167 թվականին Թուլուզում գումարեցին ընդհանուր ժողով, որոշ քաղաքներում գրավեցին իշխանությունը։ Կաթարների դեմ մղված կատաղի պայքարի և 13-րդ դարում քաղաքային բնակչության շերտավորման (արհեստավորա-պլեբեյական զանգվածներից բյուրգերության անջատման) հետևանքով նույն դարի վերջին կաթարները վերացան։ Կաթարների ուսմունքը փոխանցվեց ալբիգոյցիներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Malcolm Barber։ “De katharen”, ISBN 90-430-0948-2
  • Yves Van Buyten & Willy Vanderzeypen։ “Katharen in Europa”, ISBN 90-5904-036-8
  • Claude Lebedel։ “De tragedie van de katharen”, ISBN 90-6271-961-9
  • Кафары, катары // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Осокин Н. История альбигойцев и их времени. Казань, 1869−1872.
  • Николаев Ю. В поисках за Божеством. Очерки по истории гностицизма. СПб., 1913 (переизд. под назв.։ В поисках Божества. Киев, 1995).
  • Гекерторн Ч. У. Тайные общества всех веков и всех стран։ Сборник исторических материалов / Чарлз Уильям Гекерторн; По изданию 1876 г. — М.։ Терра, 1995. — 480 с. — (Тайны истории в романах, повестях и документах). — ISBN 5-300-00182-1 (в пер.)
  • Иванов А. М. Катары. Тамплиеры. Масоны. — М.։ Профит Стайл, 2009. — 192 с. — ISBN 5-98857-149-2 (обл.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 158