Տահա Հուսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Տահա Հուսեյն
طهحسين
TahaHussein.jpg
Ծնվել է նոյեմբերի 14, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:14|2|0}})
Ծննդավայր Կահիրե,
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Վախճանվել է հոկտեմբերի 28, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}})[1] (83 տարեկանում)
Վախճանի վայր Կահիրե,
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն արձակագիր
Լեզու արաբերեն
Ազգություն արաբ
Քաղաքացիություն Flag of Egypt.svg Եգիպտոս
Կրթություն Փարիզի համալսարան, Մոնպելիեի համալսարան և Կահիրեի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ «Ալ-Այյամ»
Աշխատավայր Կահիրեի համալսարան
Պարգևներ Միացյալ Նահանգների մրցանակ մարդու իրավունքների բնագավառում
Taha Hussein Վիքիպահեստում

Տահա Հուսեյն, Եգիպտոսի նոր գրական դպրոցի խոշորագույն դեմքը(նոյեմբերի 14, 1889, Էլ Մինյա - հոկտեմբերի 28, 1973[1], Կահիրե[1]): Մանկուց կույր գրողը գիտելիքի հանդեպ մեծ տենչ ու կամք ունենալով ավարտեց մուսուլմանական բարձրագույն ուսումնական հաստատություն ալ-Ազհարը, Կահիրեի համալսարանը, Սորբոնի համասլարանը և դարձավ իր ժամանակի ամենակրթված մարդը: Իր դոկտորական ատենախոսության մեջ, որ պաշտպանել է 1915 թվականին և որ նվիրված էր 11-րդ դարի արաբ պոետ-փիլիսոփա Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի ստեղծագործության վերլուծությանը, Տահա Հուսեյնը առաջին անգամ արաբական գրականագիտության մեջ փորձ է անում կիրառել քննադատական վերաբերմունքի գիտական մեթոդը աղբյուրների ուսումնասիրման գործում: Ալ-Մաարրիի կենսագրությունից բացի նա դիտարկում է նաև սոցիալ-տնտեսական նախապայմանները հին պոետի ստեղծագործության համար: Ընգծելով գրականության հին ժառանգության հանդեպ քննադատական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ նա ուսումնասիրում է Ղուրանի լեզուն:

Տահա Հուսեյնը՝ հասարակական-քաղաքական գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թթ.ին, երբ եգիպտական հասրակության մեջ ուժեղ էին առաջադիմական տենդենցները, Տահա Հուսեյնը դառնում է նոր գրականական դպրոցի առաջատար գործիչ: Նրա հոդվածները ծանոթացնում էին եգիպտական հասարակությանը համաշխարհային գրականության ստեղծագործությունների և առաջատար քննադատական մտքի հետ: Նրա գաղափարները, որ մեծապես ազդված էին Արևմուտքից, համարձակորեն ներդրվում էին իր կողմից արաբական գրականագիտության մեջ: Սիդկի փաշայի հետադիմական ռեժիմը փորձեց խանգարել առաջադեմ գրողին: 1932 թ. Տահա Հուսեյնը զրկվում է համալսարանական ամբիոնից, հայտարարվում է հերետիկոս, ով ձեռք է բարձրացրել «անձեռակերտ» Ղուրանի լեզվի վրա: Սակայն իշխանափոխության հետ միասին 1930-ական թթ. վերջերից գրողի դիրքը երկրում կրկին վերականգնվեց: Այս տարիներին Տահա Հուսեյնը համատեղում է լարված ստեղծագործական աշխատանքը կառավարության պատասխանատու պաշտոններում աշխատանքի հետ՝ դառնալով նույնիսկ Լուսավորության նախարար:

Գրողի ներդրումը եգիպտական գրական դպրոցի զարգացման գործում հսկայական է: Նա մանրամասն ուսումնասիրել է արաբական մշակույթի նորացման ճանապարհը: Արաբական գրականություն նոր գաղափարների ու ձևերի ներթափանցմանը խոչընդոտող հանգամանքների շարքին նա դասում էր ավանդույթների կայունությունը, թուրքական տիրապետությունը և իսլամի պահպանողականությոնը: Հուսեյնը նաև ընդգծում էր, որ արաբների կույր նվիրվածությունը, հակվածությունը դասական արաբերենին մեծապես կասեցնում է ժամանակակից ազգային գրականության զարգացումը:

Նոր դպրոցի գործիչներից Տահա Հուսեյնը առաջիններից մեկը խոսեց Եգիպտոսի հատուկ դերի մասին արաբական աշխարհում: Ըստ Հուսեյնի, Եգիպտոսը ընդունելով հունական մշակույթը և ոչ թե արևելյանը, հետ է մնում եվրոպականից միայն ժամանակով: Նա գտնում էր, որ ժամանակակից Եգիպտոսը պետք է«հասնի Արևմուտքին» և միևնույն ժամանակ էլ ավելի «եգիպտականացվի», որպեսզի չկորցնի իր յուրօրինակությունը: Եգիպտոսի արաբների պատմության մեջ նման դերի հատկացման Հուսեյնի գնահատականը կիսում էին Նոր դպրոցի բոլոր ներկայացուցիչները:

Ալ-Այյամ վեպը[խմբագրել | խմբագրել կոդը]

1908-1915 թթ. Տահա Հուսեյնը հրապարակել է բանաստեղծություններ, քաղաքական լիրիկա, պատմվածքներ: Արաբական երկրների գրական կյանքում կարևոր իրադարձություն դաձավ Տահա Հուսեյնի «Օրեր» (արաբերեն՝ الأيام) վեպի հրատարակումը (առաջին մասը 1929 թ., երկրորդը՝ 1939 թ.): Առաջին մասում պատմվում է կույր եգիպտացի տղայի մանկության մասին, իսկ երկրորդում՝ հեղինակի ալ-Ազհարում և Կահիրեի համալսարանում, ապացուցում է ինչպիսի մեծ հնարավորություններ և ընդունակություններ ունի մարդը շատ դժվարությունների հաղթահարման համար, նպատակաուղղված կենտրոնացնելով իր կամքը:

Տահա Հուսեյն, ալ-Այյամ.jpg

Այս ինքնակենսագրական ստեղծագործության մեջ նա պատմում է հասարակ աղքատ ընտանիքի կույր տղայի ճակատագրի մասին: Չնայած կուրությանը, նա համառորեն սովորում է նախ հարազատ քաղաքում, հետո Կահիրեում: Հերոսի կյանքը, նրա լավատեսությունը, կարծես մարմնավորում են իրենց մեջ իր հայրենիքի՝ Եգիպտոսի ճակատագիրը, դրա համար էլ լույս տեսնելու հենց առաջին իսկ օրերից վեպը մեծ հեղինակություն ձեռք բերեց: Եգիպտական կյաքնի վառ պատկերների նկարագրության համոզիչությունը տրվում է ոչ միայն ազգային, երբեմն տարաշխարհիկ մանրամասների նկարագրությամբ, այլ նաև իրադարձություններին հասրակական նշանակության հատկացում: Արվարձանային քաղաքը պատող կրքերը կարծես կանխատեսում են հսկայական սոցիալական ցնցումներ, որոնք կտիրեն ամբողջ երկիրը: Վեպի գործողությունների ժամանակը 19-րդ դ. վերջն է և 20-րդ դ. սկիզբը՝ հին և նոր Եգիպտոսի սահմանգիծը, դարերով հաստատված հասկացությունների, գաղափարների բեկման շրջան:

Կույր տղային սովորելու են տալիս տեղի շեյխի մոտ: Թվում է, թե դա լավագույնն է, ինչի մասին նա կարող էր երազել: Սակայն, աստիճանաբար տղան ճանաչում է մուսուլմանական հասարակության կրոնական «սյուների» տգիտությունն ու մակաբուծությունը: Այս ամենը հերոսի մոտ նախ հեգնանաք, իսկ այնուհետև զայրույթ է առաջացնում: Բնութագրական է նրա հոգևոր հովվի կերպարը. «Կարճահասակ և գեր,կոպիտ և բարձր ձայնով, նա ողջ բերանը լցնում էր բառերով, երբ խոսում էր: Եվ այդ բառերն ուղղվում էին քեզ գեր, ինչպես իրենց տերը և կոպպիտ,ինչպես իրենց տերը»: Կահիրեում՝ ալ-Ազհարում, հերոսը կրկին հանդիպում է շեյխ-դասախոսների տգիտությանն ու կոպտությանը, որոնց համար իդեալ է հանդիսանում այն դասախոսը, որն Ալլահի բարեգթությամբ կարող է խոսել 2 ժամ և ոչ ոք ոչինչ չի հասկանա իր խոսքերից և ինքն էլ դրանցից ոչինչ չի հասկանա: Վեպն ավարտվում է հերոսի ընդունմվելով Կահիրեի նոր բացված համալսարան՝ նոր Եգիպտոսի խորհրդանիշ: Հերոսի հոգևոր աճը, նրա ձգտումը գիտելիքներին մարմնավորում են հեղինակի հավատը իր հայրենիքի լուսավոր ապագայի, արաբական մշակույթի առաջընթացի հանդեպ:

Վեպն առատ է կենցաղային նկարազարդումներվ, նրանում ցուցադրվում են նաև սոցիալական հակասությունները գավառային քաղաքի կյանքում, ուր արդեն սկսում էին ներթափանցել նոր գաղափարները՝ հետզհետե բարձրանալով պայքարի հին ավանդույթների դեմ: Հեղինակը հերոսների արտաքին նկարագրության մեջ շատ հակիճ է, և հաճախ ընթերցողին դիմում է որպես իր զրուցակցի, որը բանավոր պատմվածքի տպավորություն է ստեղծում: Վեպի գեղարվեստական ազդեցությունը մեծանում է հեղինակի կերպարների հոգեբանության մեջ խորանալու արդյունքում: Հեղինակի կուրությունը, որ չէր խանգարել իրեն ստեղծել ստույգ սոցիալ-կենցաղային պատկերներ, կարծես հատուկ դրոշմ է դնում հերոսների հոգևոր ներաշխարհի նկարագրության վրա: Շարադրանքն առանձնանում է անշտապ, էպիկական ոճը, յուրահտուկ կրկնությունները, լարվածության մթնոլորտի ճնշումները: Հեղինակը հատուկ վարպետության է հասնում կերպարների ձայնի նկարագրության մեջ: Տահա Հուսեյնը «Այամ» վեպում չի օգտագործում եգիպտական բարբառ, դրա համար էլ կերպարների խոսքային բնութագրման հնարավորությունները ինչ որ չափով սահմանափակված են: Բայց, չնայած դրան, ստեղծագործական հմուտ մոտեցումը արաբական գրական ավանդույթի կերպարների համակարգին դարձնում են վեպի լեզուն հյութեղ և համոզիչ:

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թ.ին նա հրապարակեց ամսագիր՝ «Եգիպտական գրող» (արաբերեն՝ الكاتب المصري), որի էջերում 1946-47 թթ. հրապարակեց մի շարք հոդվածներ գյուղական, աղքատության և դժվարության մասին: Դրանց սոցիալական արմատների մասին խոսում է այն փաստը, որ դրանց ողջ հրատարակությունը՝ «Հողի տառապյալները» բռնագրավվեցն:

Mohamed Ali Mosque HDR.jpg

1940-ական թթ. երկրորդ կեսին լույս տեսան հետևյալ գրքերը՝ «Շախրիզադայի երազներ»` սոցիալական ակնարկների ժողովածու, ակնարկներ և հոդվածներ ֆրանսիական հեղինակների ստեղծագործությունների գրական-քննադատական ուղղվածությամբ «Գլուխներ գրականության և քննադատության մասին», որոնք հետո կազմեցին «ألوان» ժողովախուն: Տահա Հուսեյնի մյուս հայտնի գործերից են «في شعر الجاهلي», «Ամառը», «Թռչնի կանչը», «Դժբախտության ծառը», «Գրականագետը», «Կախարդված ամրոցը» գրականագիտական ակնարկների գիրքը, որ համատեղ ստեղծեցին Թաուֆիկ ալ-Հաքիմի հետ և այլն:

1950-ական թթ. առաջ եկան հակասություններ Հուսեյնի և երիտասարդ գրողների միջև, որոնք գրականություն էին եկել հեղափոխությունից հետո և առաջ էին քաշում «ժողովրդականության և իրականության» լոզունգներ՝ գնահատելով արվեստի գործերը միայն էսթետիկ տեսանկյունից: Հուսեյնն իր տեսակետն արտահատեց «Վեճ և քննադատություն» գրքում՝ 1954 թ.:

1960 թ. Հուսեյնը հրատարակեց գրական և սոցիալ-քաղաքական հոդվածների մի շարք՝ միավորելով դրանք «Միջև միջև» (بين بين) ժողովածուի և «Մեր ժամանակակից գրականությունից» ժողովածուների մեջ: Այդ ժամանակ լույս տեսավ նաև «Օրինական խոստում» պատվածքը իսլամի ծագման ժամանակշրջանի մասին: 1967 թ. Բեյրութում հրապարակվեց «Հիշողություններ» («مذكرات» ) երկը, որն ընդգրկում էր նրա կյանքի 1920-1922 թթ.:

Նրա շատ ստեղծագործություններ հրատարակվել և թարգմանվել են այլ լեզուների և էկրանավորվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Борисов В.М. Современная египетская проза. М„ 1961.
  • Кирпиченко В.Н. Современная египетская проза. 60-70-е гг. М., 1986.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.