Ֆրեդերիկ Բազիլ
Ֆրեդերիկ Բազիլ ֆրանսերեն՝ Frédéric Bazille | |
|---|---|
| Ի ծնե | ֆրանսերեն՝ Jean Frédéric Bazille |
| Ծնվել է | դեկտեմբերի 6, 1841[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մոնպելիե, Էրո[4][5] |
| Վախճանվել է | նոյեմբերի 28, 1870[1][2][6][…] (28 տարեկան) |
| Մահվան վայր | Beaune-la-Rolande, Լուարե[4][5] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | իմպրեսիոնիզմ[7], Բարբիզոնի դպրոց[7][5] և ռեալիզմ[7] |
| Ժանր | դիմապատկեր[4][5], բնանկար[4][5], մարդու ձևի գեղանկարչություն[4][5], նատյուրմորտ[4][5] և ժանրային նկարչություն[4][5] |
| Ուշագրավ աշխատանքներ | Գյուղի բնատեսարան, The Pink Dress?, Réunion de famille? և Bazille's Studio? |
| Ուսուցիչ | Շարլ Գլեյր |
| Հայր | Gaston Bazille? |
| ստորագրություն | |
Ֆրեդերիկ Բազիլ (ֆրանսերեն՝ Jean Frédéric Bazille, դեկտեմբերի 6, 1841[1][2][3][…], Մոնպելիե, Էրո[4][5] - նոյեմբերի 28, 1870[1][2][6][…], Beaune-la-Rolande, Լուարե[4][5]), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկ Բազիլը ծնվել է 1841 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում (Էրո դեպարտամենտ) բողոքական բուրժուական ընտանիքում։ Նրա հայրը եղել է բարեկեցիկ գինեգործ։ Բազիլը ստացել է լավ կրթություն, լիցեյում սովորելու տարիներին այցելել է Ֆաբրի թանգարան։
Էժեն Դելակրուայի և Գյուստավ Կուրբեի ազդեցությամբ հրապուրվել է գեղանկարչությամբ։
1859 թվականին սկսել է ուսումնասիրել բժշկություն։ 1862 թվականին տեղափոխվել է Փարիզ, որպեսզի շարունակի ուսումը։ Սովորել է Շարլ Գլեյրի արվեստանոցում (1862-1864), որտեղ ծանոթացել է Կլոդ Մոնեի հետ։ Մայրաքաղաքում ծանոթացել է Օգյուստ Ռենուարի հետ և սկսել լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ։ 1862-1864 թվականներին Շառլ Գլեյրի արվեստանոցում ծանոթացել է Պոլ Սեզանի, Արման Գիյոմենի, Ալֆրեդ Սիսլեյի հետ։ Բարեկամական կապեր է ունեցել Օգյուստ Ռենուարի և Կլոդ Մոնեի հետ։
Բազիլի նկարներ է ստեղծել Սալոնի և Մոնպելիեի շրջակայքում գտնվող իր առանձնատան համար («Վարդագույն զգեստ», «Նկարչի ընտանիքը Մոնպելիեի շքապատշգամբում», «Գյուղական տեսարան»)։
Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ (1870-1871) Բազիլը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1870 թվականի նոյեմբերի 28-ին նկարիչը սպանվել է Բուրգունդյան անտառի մերձակա տարածքում[8]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վարդագույն զգեստ» (La Robe rose), 1864, Օրսե թանգարան, Փարիզ
- «Օգյուստ Ռենուարի դիմանկարը» (Portrait d'Auguste Renoir), 1867, Գեղարվեստի թանգարան, Ալժիր
- «Ընտանիքի շրջապատում» (Réunion de Famille), 1867, Օրսե թանգարան, Փարիզ
- «Արվեստանոց Լա Կոնդամին փողոցում» (L'Atelier de la rue La Condamine), 1870, Օրսե թանգարան, Փարիզ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վարդագույն զգեստ» (1864)
- «Ինքնադիմանկար» (1865-1866)
- «Ընտանիքի շրջապատում» (1867)
- «Գյուղական տեսարան» (1868)
- «Լողացողները» (1869)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Jean-Frédéric Bazille (նիդերլ.)
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 9 https://rkd.nl/en/explore/artists/record?query=bazille&start=0
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Jean Frédéric Bazille — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 https://www.theartstory.org/artist/bazille-frederic/#:~:text=He%20was%20a%20pioneer%20in,to%20do%20from%20early%20on.
- ↑ «Биография Фредерика Базиля. Картины». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pascal Bonafoux: Bazille, les plaisirs et les jours, (1994)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդերիկ Բազիլի կյանքը «Իմպրեսիոնիստների նկարներ» կայքում
- Ֆրեդերիկ Բազիլի աշխատանքների պատկերասրահ
- Ֆրեդերիկ Բազել
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բազիլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||