Ֆիլիպ VI (Ֆրանսիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպ VI
Robert-Fleury - Philip VI of France.jpg
 
Քաղաքացիություն՝ Bannière de France style 1500.svg Ֆրանսիա
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1293
Ծննդավայր Ֆոնտենբլո
Վախճանի օր օգոստոսի 22, 1350
Վախճանի վայր Ռեյմս
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Վալուաներ
Հայր Charles of Valois
Մայր Margaret, Countess of Anjou
Ամուսին Blanche of Navarre, Queen of France և Joan the Lame
Զավակներ Joan of Valois, Ժան II և Philip of Valois, Duke of Orléans

Ֆիլիպ VI (ֆր.՝ Philippe VI de Valois, 1293, Ֆոնտենբլո - օգոստոսի 22, 1350, Ռեյմս1328 թվականից Ֆրանսիայի թագավոր, Վալուայի կոմս Կառլոսի և Մարգարիտայի տղան[1]:

Հարյուրամյա պատերազմի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ VI Վալուայի նկարը Ժանա դե Տիլլեյի «Ֆրանսիայի թագավորներ» գրքից

Ֆիլիպն այնքան էլ հմուտ չէր գործում ընդդեմ թշնամիների: Էդուարդ III-ն ընդամենը սպասում էր հարմար պահի, որպեսզի նորից ձենքը ձեռքրեին ներկայացնի իր պահանջներն արքայական աթոռի համար: 1337 թվականին հոկտեմբերին Էդուարդը Ֆիլիպին մարտահրավեր նետեց, որից հետո գրավեց մեկ ֆլամանդանյան կղզի[2]:

Սկսվեց Հարյուրամյա պատերազմը[1]: Ֆիլիպի օրոք այն հանգեցրեց Կրեսսի ճակատամարտի և Կալեի գրավման ժամանակ ֆրանսիական բանակի լիակատար պարտության[3]: Կալեի հանձնումից հետո Ֆիլիպը պայմանգիր կնքեց Էդուարդի հետ, բայց մահացավ մինչ պայմանգրի ավարտը:

Ներքաղաքական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմը հանրապետությունում առաջացրեց սարսափելի դառնություններ: Ամբողջ տարածքներ այրված էին, շատ քաղաքներից մնացել էին միայն մոխրիներ, և գործում էին ավազակային խմբեր[4]: Հարկերը, որոնք թագավորը հավաքում էր բանակի պարտքերը փակելու համար, ժողովրդին զայրացնում էին: Գլխավոր և գավառական մարզերին անդադար կերպով ներկայացվում էին նոր պահանջներ: Երբեմն հարկերը հավաքվում էին ընդամենը թագավորի հասարակ հրամանի դեպքում[5][6]:

1332 թվականին կառավարության կողմից ուժեղ հարված եկավ երկրի տնտեսության վրա․ հարվածն ուղղված էր ընդդեմ գրավատների: Մինչ Ֆիլիպը, ֆրանսիացի թագավորներն ամեն օր կողոպտում էին գրավատների աշխտողներին, ասելով՝ եթե չենթարկվեն իրեն, դուրս կհանեն Ֆրանսիայից: Երկիրն արագ զրկվեց կարճաժամկետ վարկավորման աղբյուրներից և բացխվեց կապիտալի՝ երկրից լայնամասշտաբ դուրս բերման հետ[7]:

1338 թվականին քչացան բողոքների դրույքները: պապը ստիպված էր յուրաքանչյուր երկու տարին մեկ զիջել եկեղեցական տասանորդը թագավորին․ մետաղադրամների թողարկման որակը խիստ վատացավ[8]:

Անգլիայի հետ պատերազմական անհաջողությունները Ֆիլիպը մասամբ մեղմեց Մոնպելիեի (1344) և Դոֆինի ձեռքբերմամբ[9]:

Ընտանիք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կին: (1313 թվականից) Ժաննա Բուրգունդացի (հոկ. 1293—1348 թթ.), Ռոբերտ II-ի և Ագնես Ֆրանսիացու աղջիկը: Ունեցել է 10 երեխա, որոնցից ընդամենը երկուսն են ապրել:
    1. Ֆիլիպ դը Վալուա (1315  թ.— մահացել է մանուկ հասակում):
    2. Ժաննա դը Վալուա (1317  թ.— մահացել է մանուկ հասակում):
    3. Ժան II Բարի (1319-1364 թթ.), Ֆրանսիայի թագավոր (1350—1364 թթ.):
    4. Մարիա դը Վալուա (1326—1333 թթ.):
    5. Լուի դը Վալուա (հունվարի 17, 1328 թ.— մահացել է մանուկ հասակում):
    6. Լուի դը Վալուա (հունիսի 8, 1330 թ.— հունիսի 23 1330 թ.):
    7. Ժան դը Վալուա (1333 թ.— մահացել է մանուկ հասակում):
    8. Ֆիլիպ դը Վալուա (1336—1375 թթ.), Վալուայի կոմս և Օռլեանի առաջին դուքս (1344—1375 թթ.):
    9. Ժաննա դը Վալուա (1337 թ.— մահացել է մանուկ հասակում):
    10. որդի (1343 թ.— մահացել է մանուկ հասակում):
  • Առաջին կին: (1349 թվականից) Բլանկա դ'Էվրյո (հոկ. 1331—1398 թթ.), Նավարայի արքայադուստր, Ֆիլիպ III դ'Էվրյոյի (դ'Էվրյոյի դուքս և Նավարայի արքա) և Իոաննա II-ի (Նավարայի թագաուհի և Շամպանի դքսուհի) աղջիկը Ունեցել են մեկ աղջիկ, որը ծնվել է հոր մահանալուց հետո:
    1. Ժաննա դը Վալուա (1351—1371 թթ.), 1371 թվականին ամունացել է Ժան I-ի հետ (1350—1395 թթ.), որը հետագայում դարձել է Արագոնի և Վալենսիայի թագավոր:

Ֆիլիպ VI-ը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ VI-ը ֆրանսիացի գրող Մորիս Դրյուոնի «Անիծված արքաներ» պատմավեպերի ցիկլի հերոսներից մեկն է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Les Rois maudits: Casting de la saison 1» (French)։ AlloCiné։ 2005։ Արխիվացված օրիգինալից-ից 19 December 2014-ին։ Վերցված է 25 July 2015 
  2. The Hundred Years War:Not One But Many, Kelly DeVries, The Hundred Years War (part II): Different Vistas, ed. L. J. Andrew Villalon, Donald J. Kagay, (Brill, 2008), 15.(անգլ.)
  3. Curry Anne (2003)։ The Hundred Years' War։ New York: Rutledge։ էջ 18 (անգլ.)
  4. Oars, Sails and Guns:The English and War at Sea, c.1200-1500, Ian Friel, War at Sea in the Middle Ages and the Renaissance, ed. John B. Hattendorf, Richard W. Unger, (The Boydell Press, 2003), 79.(անգլ.)
  5. Jonathan Sumption, The Hundred Years War:Trial by Battle, 349.
  6. Jonathan Sumption, The Hundred Years War:Trial by Battle, 354-359.(անգլ.)
  7. Identity Politics and Rulership in France: Female Political Place and the Fraudulent Salic Law in Christine de Pizan and Jean de Montreuil, Sarah Hanley, Changing Identities in Early Modern France, ed. Michael Wolfe, (Duke University Press, 1996), 93 n45.
  8. Jonathan Sumption, Hundred Years War:Trial by Fire, Vol. II, (University of Pennsylvania Press, 1999), 117.
  9. Mortimer Ian (2008)։ The Perfect King The Life of Edward III, Father of the English Nation։ Vintage։ էջ 276