Ֆրանչեսկո Պետրարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ֆրանչեսկո Պետրարկա
Francesco Petrarch by Justo de Gante.jpg
Ծնվել է հուլիսի 12, 1304[1]
Ծննդավայր Արեցո[2]
Վախճանվել է 1374[1][3]
Վախճանի վայր Արկուա Պետրարկա
Մասնագիտություն փիլիսոփա, բանաստեղծ[4], թարգմանիչ, գրող և բանաստեղծ-փաստաբան
Լեզու լատիներեն
Կրթություն Մոնպելիեի համալսարան և Բոլոնիայի համալսարան
franciscus.unifi.it
Ֆրանչեսկո Պետրարկա Վիքիքաղվածքում
Francesco Petrarca Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Պետրարկա (իտալ.՝ Francesco Petrarca, 1304 - 1374), աշխարհահռչակ իտալացի պոետ, բանաստեղծ, հումանիստների ավագ սերնդի առավել հայտնի ներկայացուցիչ, իտալական Նախավերածննդի գլխավոր գործիչներից մեկը։ Վերածննդի հումանիստական մշակույթի և իտալական ազգային պոեզիայի հիմնադիրը։ Գրել է բազմաթիվ ստեղծագործություններ իտալերեն և լատիներեն լեզուներով, ներկայումս առավելապես հայտնի է Լաուրային գովերգող իր սոնետների, մադրիգալների, բալլադների, սեքստինների և կանցոնների ժողովածուով (Canzonier, բաղկացած է 366 բանաստեղծությունից)։

Նա Եվրոպայում առաջիններից էր, որ իդեալականացրեց անտիկ աշխարհը։ Չկտրվելով միջնադարյան աշխարհայեցողությունից՝ Պետրարկան քննադատաբար է վերագնահատել միջնադարյան սքոլաստիկան և հաստատել մարդու անհատական ազատության գաղափարը։ Գրել է լատիներեն փիլիսոփայական տրակտատներ, որոնցում արտահայտել է իր ապրած կրոն, ճգնաժամը։ Հոգևորի և մարմնականի հակադրության մեջ հակվել է գերադասելու երկրայինը, մարդկային հոգևոր-զգացական աշխարհը։ Նրա հումանիստական գաղափարները ուղեկցվել են ճգնավորական բարոյականության, աշխարհի ունայնության և անցողիկության քարոզով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Պետրարկան ծնվել է 1304 թվականի հուլիսի 20 թվականին Արեցոյում։ Ֆլորենտացի նոտարի որդի է։ 1312 թվականին Պետրարկայի ընտանիքը տեղավոխվել է Պրովանս։ 1316 թվականին իրավունք է ուսումնասիրել Մոնպելիեում, 1320 թվականին՝ Բոլոնիայում։ 1326 թվականին ձեռնադրվել է հոգևորական։ Նա գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։ Համակրել է ապստամբ տրիբուն Կոլա դի Ռիենցոյին և վերջինիս պարտությունից հետո դարձել նրա դատապաշտպանը։ Իտալական արքունիքներում վարել է բարձր պաշտոններ։ Այս հակասականությունը որոշակի արտահայտություն է գտել նաև Պետրարկայի քնարերգության մեջ։ Պետրարկան փառքի է արժանացել «Աֆրիկա» (1339—1942) լատիներեն էպիկական պոեմով, որի համար ստացել է դափնեպսակ (1341)։ «Աֆրիկա»-ում Վիրգիլիոսի «էնեականի» ոճով նա պատկերել է Պունիկյան երկրորդ պատերազմը, տարփողել Հին Հռոմի փառքը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել ինքնատիպ են «Բուկոլիկներ» (1346—1357) այլաբանական բովանդակությամբ հովվերգերը։ Պետրարկան ձգտել է վերականգնել դասական լատ․, այդ լեզվով գրել պատմագիտական, փիլիսոփայական, բանասիրական և գեղարվեստական գործեր։ Պատմագիտական երկերում և որոշ քաղաքական բանաստեղծություններում («Իմ Իտալիա» ևն) նա երագել է տեսնել օտար զավթիչներից ազատագրված ու հզորացած հայրենիքը։ Սակայն նրա քնարերգության պսակն են կազմում Լաուրային նվիրված իտալական քնարական սիրային բանաստեղծությունները, որոնք 1350-ական թվականներին վերջերին զետեղել է կանցիոներեի (երգերի ժողովածու) մեջ։ Այն բաղկացած է երկու բաժնից՝ «Բանաստեղծություններ գրված Լաուրայի կենդանության ժամանակ», «Բանաստեղծություններ գրված Լաուրայի մահից հետո» և բովանդակում է 317 սոնետ, 29 կանցոն, 9 սեքստին, 7 բալլադ և 4 մադրիգալ։ Գիրքը ինքնատիպ պոետական օրագիր է, որ ներկայացնում է կնոջ և բնության գեղեցկությամբ արբած բանաստեղծի անհատական ապրումները։ Նրա պոեզիան եվրոպական նոր գրականության մեջ անհատական քնարերգության առաջին բարձրագույն օրինակն է։ Նա ոչ միայն փոխեց պոեզիայի բովանդակությունը, այլև ստեղծեց երաժշտականությամբ ու պոետիկական հնարանքներով հարուստ բանաստեղծական ձևեր։ Լաուրային է նվիրել նաև տերցիններով գրված խրատական բնույթի «Հաղթանակներ» (1354) այլաբանական պոեմը, որը ներթափանցված է ճգնավորական բարոյախոսությամբ։ Պետրարկայի պոեզիան մեծ ազդեցություն է գործել եվրոպական քնարերգության (այսպես կոչված պետրարկիզմի) զարգացման վրա։ Պետրարկան (Դանթեի և Բոկաչչոյի հետ) համարվում է գրական իտալերենի սկզբնավորողներից։

Մահացել է 1374 թվականի հուլիսի 17 թվականին Արկուայում՝ Պաղուայի մոտ։

Պետրարկան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են