Վուդսթոք պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուդսթոք պալատի սկզբնական տեսքը

Վուդսթոք պալատ, արքայական նստավայր Օքսֆորդշայրի Վուդսթոք անգլիական քաղաքում[1]։

Այս վայրում Անգլիայի թագավոր Հենրի I-ը կառուցել է որսորդական տնակ և 1129 թվականին ավելացրել 7 մղոն (11 կմ) երկարությամբ պարիսպ՝ ստեղծելով առաջին արգելանոցը, որտեղ պահվում էին առյուծներ ու ընձառյուծներ։ Հենրիի թոռը՝ Հենրի II-ը տնակի տեղում պալատ է կառուցել, որտեղ ժամանակ է անցկացրել իր սիրուհու՝ Ռոզամունդ Քլիֆֆորդի հետ[1]։

Պալատում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից են՝

Վուդսթոք պալատը մեծ մասամբ ավերվել է Անգլիական բուրժուական հեղափոխության ընթացքում, իսկ մնացած քարերը հետագայում օգտագործվել են ոչ հեռու գտնվող Բլենիմյան պալատի շինարարության համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Pipe, Simon (2007 թ․ հոկտեմբերի 23). «Woodstock's lost royal palace». BBC Oxford. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. Davies, John. History of Wales. էջ 140.