Վինչեսթեր (Անգլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վինչեսթեր
Winchester
Զինանշան
Wintonia.png

Winchester 13.JPG
Վինչեսթերի կենտրոնը
Կոորդինատներ: 51°03′48″ հս․ լ. 1°18′31″ ամ. ե. / 51.06333° հս․. լ. 1.30861° ավ. ե. / 51.06333; 1.30861
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Երկրամաս Անգլիա
Կոմսություն Հեմփշիր
Բնակչություն 45.184 մարդ (2011)
Ժամային գոտի UTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ 01962
Փոստային ինդեքսներ SO22, SO23
Պաշտոնական կայք winchester.gov.uk
##Վինչեսթեր (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
##Վինչեսթեր (Անգլիա) (Անգլիա)
Red pog.png

Վինչեսթերը[1] (անգլ.՝ Winchester [ˈwɪntʃɨstər]), քաղաք է Մեծ Բրիտանիայի հարավային մասում, Հեմփշիր կոմսությունում։ Քաղաքը գտնվում է Լա Մանշից 19 կմ հեռավորության վրա։ Վինչեսթերում են գտնվում Ալֆրեդ Մեծի և Կնուդ I Մեծի գերեզմանները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչեսթերը Հռոմեական կայսրության ժամանակների լատ.՝ Venta Belgarum անվամբ խոշոր քաղաք է։ Ալֆրեդ Մեծ թագավորը 9-րդ դարում այն հայտարարել է (հին անգլերեն՝ Westseaxna Rīce) թագավորության մայրաքաղաք։ Դեռևս այդ ժամանակներից սկսած ճարտարապետների կողմից սկսվել են Վինչեսթերի տաճարի կառուցման աշխատանքները, որոնք շարունակել են կղզին գրաված նորմանները: Կնուդ I Մեծը Վիսչեսթերը դարձրել է ամբողջ Անգլիայի մայրաքաղաքը։ Ընդհուպ մինչև 19-րդ դարը տեղական տոնավաճառն եղել է երկրի խոշորագույն տոնավաճառներից մեկը։ Բրդի մշակումը Վինչեսթերում զարգացած է եղել դեռևս սաքսոնյան ժամանակներից։ Հրդեհից հետո 12-րդ դարի կեսերին Վինչեսթերը վերջնականապես զիջեց քաղաքական առաջնությունը Լոնդոնին:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչեսթերի մայր տաճարը իր ճարտարապետական նավեևի երկարությամբ (170 մետր) գերազանցում է Եվրոպայի բոլոր միջնադարյան տաճարները։ Անգլիական գոթիկայի այս հուշարձանը հիմնադրվել է 1079 թվականին տեղական եպիսկոպոս Վալկելինի կողմից։ Բացի մի քանի անգլիական թագավորներից, հյուսիսային նավում հանգչում է նշանավոր անգլիացի կին գրող Ջեյն Օսթինի աճյունը։ 20-րդ դարում տաճարը սկսեց ավերվել, քանի որ քարե հիմքը աստիճանաբար քայքայվում էր։ Յոթ տարի շարունակ տաճարի հիմքի տակ բետոն էր լցվում, ինչի շնորհիվ այն փրկվեց։

Վինչեսթերում պահպանվել է միջնադարյան Սենտ Քրոս ծերանոցը, որը հիմնադրվել է 1136 թվականին։ Տղաների համար նախատեսված Վինչեսթերի քոլեջը հիմնադրվել է 1382 թվականին։ Հին Վիսչեսթերի ծայրամասում խոյանում են Վիսչեսթերի ամրոցի ավերակները, 1234 թվականին կառուցված Մեծ սրահով (անգլ.՝ Great Hall) Արևմտյան դարպասները (անգլ.՝ West Gate)։ Հենց այդ սրահում, հնադարյան լեգենդի համաձայն, Արթուր արքայի սեղանի շուրջ հավաքվում էին Կլոր սեղանի ասպետները:

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 381. В русскоязычных источниках встречается также наименование Винчестер.