Լանքաստերների դինաստիայի հիմնադիր։ Աջակցել է 1397-ին Ռիչարդ II-ի պետական հեղաշրջմանը, սակայն շուտով արտաքսվել է։ 1399-ին ղեկավարել է հյուսիսային Անգլիայի մագնատների խռովությունը ընդդեմ Ռիչարդ II-ի։ Վերջինիս գահից հրաժարվելուց հետո Հենրի IV-ը գահ է բարձրացել։ Ջանացել է հենվել մանրազնվականության և ունևոր քաղաքացիների, ինչպես նաև պառլամենտի վրա, որի իրավունքները զգալիորեն ընդլայնել է։ Դաժանորեն ճնշել է դեմոկրատական շարժումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 354)։