Հենրի V (Անգլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Հենրի V
King Henry V from NPG.jpg
Ծնվել է՝ սեպտեմբերի 16, 1386
Ծննդավայր Մոնմութ, Monmouthshire, Ուելս, Անգլիայի թագավորություն
Մահացել է՝ օգոստոսի 31, 1422[1] (35 տարեկանում) բնական պատճառով
Վախճանի վայր Վենսենի անտառ, Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Տոհմ Լանքաստերներ
քաղաքական գործիչ
Շրջսնավարտ Թագավորական քոլեջ
Հայր Հենրի IV
Մայր Մերի դը Բոհուն
Երեխաներ Հենրի VI

Հենրի V (անգլ.՝ Henry V, օգոստոսի 9, 1387, այլ տվյալներով սեպտեմբերի 16 Մոնմուտ ամրոց, Մոնմուտշիր Ուելս-օգոստոսի 31, 1422, Վենսեն (Փարիզի մոտակայքում), Ֆրանսիա)-Անգլիայի արքա 1413-ից, Լանքաստերների դինաստիայի ներկայացուցիչ Հարյուրամյա պատերազմի լավագույն զորահրամանատարներից։ Ջախջախել է ֆրանսիացիներին Ազենկուրի ճակատամարտում (1415)։ 1420-ի Տուրայի պայմանագրով դարձավ ֆրանսիական գահի ժառանգորդ և խնամակալ ստացավ Շառլ VI-ի աղջկա Եկատերինայի հետ։ Շարունակել է պատերազմը, չընդունելով Շառլ VI-ից հետո ֆրանսիական գահի նկատմամբ հավակնություններ ունեցող վերջինիս որդուն Շառլին(ապագայում՝ Շառլ VII) և այդ պատերազմի ժամանակ էլ մահանում 34 տարեկան հասակում 1422-ին Շառլ VI-ից ընդամենը 2 ամիս անց, ամենայն հավանականությամբ ժանտախտից։

Սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա թագավորը ծնվել է օգոստոսի 9-ին կամ սեպտեմբերի 16-ին 1386-ի կամ 1387-ին Հենրի IV-ի և 16-ամյա Մարի դը Բոգունի ընտանիքում։ 1398-ին հոր՝ Հենրիի արտաքսումից հետո Ռիչարդ II արքան վերցրեց Հենրիին իր խնամակալության տակ, նրան վերաբերվեց բարեգթորեն։ Երիտասարդ Հենրին ուղեկցել է Ռիչարդ II-ին Իռլանդիա կատարած արշավանքի ժամանակ։ 1399-ին Հենրիի հայրը ետ վերադարձավ և դարձավ թագավոր Ռիչարդ II-ի փոխարեն։ Երիտասարդ Հենրին, ով ևս վերադարձավ Անգլիա, պաշտոնապես դարձավ թագաժառանգ։ Հոր թագադրման արարողության ժամանակ ստացավ Ուելսի արքայազն տիտղոսը։ 1399նոյեմբերի 10-ին նա ստացավ Լանքաստերյան հերցոգ տիտղոսը, դառնալով պետության երրորդ դեմքը, մեկ տարվա մեջ ստանալով այս երկու տիտղոսները։ Այս ամենի կողքին նա ստացավ նաև Կորնուելյան հերցոգ տիտղոսը Չեստերի գրաֆ և Ակվիտանիայի հերցոգ։ Համաձայն միջնադարյան ժամանակագիրների Հենրին սովորել է նաև Օքսֆորդի քոլեջներից մեկում, որի կանցլերը հենց իր հորեղբայր Հենրի Բոֆորտն էր։

Մի քանի տարի անց նա գլխավորեց անգլիական զորքերը Օուեն Գլենդուրի բարձրացրած ապստամբության դեմ։ Միանալով իր հոր զորքերին մասնակցում է Հենրի Պերսի դեմ 1403հուլիսի 21-ի Շրուստբերի մոտ տեղի ունեցած ճակատամարտին։ Ճակատամարտը քիչ էր մնում դառնար վերջինը 16-ամյա արքայազնի համար։ Բանն այն է, որ ճակատամարտի ժամանակ նետահարել էին նրա դեմքը։ Շնորհիվ այդ նետի վաստակեց սպի ամբողջ կյանքի համար։

Մասնակցությունը երկրի կառավարմանը։ Կոնֆլիկտը հոր հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1408-ին Հենրիի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել Ուելսում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Արքայի հիվանդությունից հետո նրա իշխանությունն ավելի մեծացավ երկրի կառավարման գործում։ 1410հունվարից նա իր հորեղբայրներ Թովմաս և Հենրի Բորֆրտների հետ միասին փաստացի կառավարում էր երկիրը։ Սակայն նրա և հոր մեջ հակասություններ են ձևավորվում արտաքին և ներքին քաղաքական խնդիրներում, այս հակասությունն այնքան խորացավ հոր և որդու մեջ, որ 1411-ին թագավորը Հենրիին վռնդեց իր Խորհրդից։ Այս վեճը բացառապես հիմնված էր քաղաքական խնդիրների վրա։ Ապագա Հենրի V-ի հետ կապված այս իրադարձությունները իրենց արձագանքն ունեն Շեքսպիրի երկերում, բայց այս վեճը լուրջ ազդեցություն չունեցավ Հենրիի հետագա ճակատագրի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]