Վենսեն
Վենսեն |
---|
Vincennes | ||
քաղաք | ||
Vincennes
| ||
| ||
Երկիր | Ֆրանսիա | |
---|---|---|
Երկրամաս | Իլ դը Ֆրանս (երկրամաս) | |
Դեպարտամենտ | Վալ դը Մառն | |
Բարձր. ծովի մակ. | 54 m n. m. | |
Կոորդինատները | 48°50′52″S 02°26′21″V / 48,84778°S 2,43917°V | |
Ամենաբարձր կետը | ||
- բարձրությունը | 69 m n. m. | |
Ամենացածր կետը | ||
- բարձրությունը | 47 m n. m. | |
Տարածքը | 1,91 կմ² (191 հա) | |
Բնակչություն | 48 118 (2008) | |
Խտություն | 25 192,67 obyv./կմ² | |
Քաղաքապետ | Լորան Լաֆոն | |
Ժամային գոտի | SEČ (UTC+1) | |
- letný čas | SELČ (UTC+2) | |
PSČ | 94300 | |
Քաղաքը Ֆրանսիայի քարտեզին
| ||
Wikimedia Commons: Vincennes | ||
Webová stránka: mairie-vincennes.fr Արխիվացված 2009-12-23 Wayback Machine | ||
Portál, ktorého súčasťou je táto stránka: | ||
Վենսեն, քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Ընկած է Մառն գետի հովտում, Վենսենյան անտառի եզրին գտնվող կենդանաբանական այգու հարևանությամբ, Փարիզի ագլոմերացիայում (նրա կենտրոնից 6,7 կիլոմետր հեռավորության վրա), որի հետ պատմականորեն սերտորեն կապված է։ Քաղաքի ամենահիշարժան պատմական հուշարձանը Վենսենյան ամրոցն է, որտեղ ապրել ու իրենց մահկանացուն են կնքել Ֆրանսիայի արքաներից հինգը (Լյուդովիկոս X, Ֆիլիպ V, Կարլ IV, Կարլ IX, Հենրիխ V), ինչպես նաև կարդինալ Մազարինին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ծագումն ու ողջ պատմությունը կապված են տեղի ամրոցի հետ։
12-րդ դարում Լյուդովիկոս VII-ը Վենսենի շրջակա անտառը հայտարարել է թագավորական որսատեղի և կառուցել մի ամրոց, որը հետագայում վերակառուցվել և բազմիցս ընդարձակվել է։ Միջնադարյան շենքերը Ֆրանսիայի թագավորական նստավայրի պահպանված կառույցներից են։
1270-1350 թվականներին ամրոցը եղել է ֆրանսիական թագավորների սիրելի նստավայրը։
1661 թվականին Վենսենում հաշտության պայմանագիր է կնքվել Ֆրանսիայի և Լոթարինգիայի միջև։ Լյուդովիկոս XIV. այստեղ է տեղափոխվել Մոն-Սեն-Միշելից ՝ Սեն-Միշել օրդենի նստավայրից, և նրա մահից հետո՝ 1715 թվականին, ամրոցը դադարել է լինել թագավորական նստավայր։ Ամրոցում գտնվող բանտը փակվել է 1784 թվականին։ Այդ բանտում Ժամանակին տառապել են Ֆրոնդայի նշանավոր դեմքեր Մեծն Կոնդեն ու կարդինալ դը Ռեցը, XVIII դարում՝ Լուսավորության գործիչներ Դենի Դիդրոն ու կոմս Միրաբոն, ինչպս նաև մարկիզ դը Սադը։
18-րդ դարում ամրոցում գործել են տարբեր արտադրություններ ( ճենապակու արտադրամաս, ֆայանսի նկարիչներ և զրահագործներ )։
1787 թվականին Վենսենն ստացել է քաղաքի կարգավիճակ, հետագայում՝ 1841 թվականին Ֆորտ Նյոֆի կառուցմամբ դարձել է կայազորային քաղաք։ 1817-1856 թվականներին ունեցել է մոտ 4000, 1861 թվականին՝ գրեթե 5800 բնակիչ։
1900 թվականին Վենսենի հեծանվահրապարակը հյուրընկալել է II օլիմպիական խաղերի հիմնական մրցումները:.
Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Վենսենը ոչ միայն Ֆրանսիայի, այլև Եվրոպայի ամենախտաբնակ քաղաքներից մեկն է. նրա զբաղեցրած 1,91 քառակուսի կիլոմետր տարածքի վրա 2006 թվականի տվյալներով ապրում էր։ 47 488 մարդ։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[1] and INSEE (1968-2017)[2] |
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենսենի գործընկեր քաղաքներն են[3]՝
- Կաստրոպ-Ռոքսել, Գերմանիա
- Լամբեթ, Միացյալ Թագավորություն
- Մոնտինյի լը Տիլյոլ, Բելգիա
- Թոմար, Պորտուգալիա
- Վենսեն, Ինդիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Բնիկ վենսենցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլիպ Վալուա, Օռլեանի դուքս (* 1336 – † 1375 ), Ֆիլիպ VI թագավորի կրտսեր որդին։
- Կարլ V. (* 1338 – † 1380 ), Ֆրանսիայի թագավոր
- Ժաննա Բուրբոն (* 1339 – † 1378 ), Ֆրանսիայի թագուհի, Կառլ V-ի կինը։
- Աննա Ժենևիև դը Բուրբոն-Կոնդե (* 1619 – † 1679 ), Լոնգուվիլի դքսուհի, Գրանդ Կոնդե դուքսի քույրը։
- Մարի Աննա դը Բուրբոն, արքայադուստր դը Կոնտի (* 1666 – † 1739 ), Լյուդովիկոս XIV-ի ապօրինի դուստրը։
- Իսիդոր Կանևալ (* 1730 – † 1786 ), ֆրանսիական ծագումով ավստրիացի ճարտարապետ
- Ժակ Բենվիլ (* 1879 – † 1936 ), գրող, ֆրանսիական ակադեմիայի անդամ
- Անդրե Արդելլե (* 1911 – † 1974 ), գրող
- Պիեռ Մեսմեր (* 1916 – † 2007 ), ֆրանսիացի քաղաքական գործիչ, վարչապետ
- Միշել Դրուա (* 1923 – † 2000 ), գրող, ֆրանսիական ակադեմիայի անդամ
- Սերժ Լը Տենդրե (* 1946 ), կոմիքսների հեղինակ և բանաստեղծ
- Միշել Տոնյինի (* 1949 ), օդաչու և տիեզերագնաց
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցին ու քաղաքապետարանը
-
Միջնադարյան ամրոցի գլխավոր աշտարակը
-
Զբոսայգին աշնանը
-
Կենդանաբանական այգու նշանավոր վիմաքարը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cassini-Ehess|40749|Vincennes
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ «Jumelages». vincennes.fr (ֆրանսերեն). Vincennes. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենսեն» հոդվածին։ |
|