Կառլ IV (Ֆրանսիայի թագավոր)
| Կառլ IV ֆրանսերեն՝ Charles IV de France | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 18, 1294[1] |
| Ծննդավայր | Creil |
| Մահացել է | փետրվարի 1, 1328[2] (33 տարեկան) |
| Մահվան վայր | Վենսեն |
| Գերեզման | Սեն Դենի աբբայություն |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | քրիստոնեություն |
| Մասնագիտություն | միապետ |
| Ամուսին | Blanche of Burgundy?, Marie of Luxembourg? և Jeanne d'Évreux?[3] |
| Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ IV Գեղեցիկ[3], մայր՝ Ժաննա I Նավառացի[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | king of France? և sovereign of Navarre? |
| Երեխաներ | Marie of France? և Blanche of France, Duchess of Orléans? |
Կառլ IV (մայիսի 18, 1294[1], Creil - փետրվարի 1, 1328[2], Վենսեն), մականունը Ֆրանսիայում Ազնիվ (le Bel) և Նավառայում Ճաղատ (el Calvo), եղել է Կապետինգների հարստության տասնհինգերորդ և վերջին Ֆրանսիայի թագավորը, ինչպես նաև Նավառայի թագավորը (որպես Կառլ I) 1322 թվականից մինչև իր մահը։
Կառլը Ֆիլիպ IV Գեղեցիկի երրորդ որդին էր, և իր հոր նման հիշվում էր որպես «ազնիվ» կամ «գեղեցիկ»[4][5]։
1323 թվականին Կառլը ներքաշվեց գյուղացիական ապստամբությանը Ֆլանդիայում և 1324 թվականին անհաջող թեկնածություն ներկայացրեց Սրբազան Հռոմի կայսրի ընտրություններում։ Որպես Գույանի դուքս, Անգլիայի թագավոր Էդուարդ II-ը եղել է Կառլի վասալը, սակայն չուզենալով էր վճարում տուրք այլ թագավորի։ Տարաձայնությունների արդյունքում Կառլը նվաճեց Գույանի դքսությունը Սան-Սարդոսի պատերազմ (1324) կոչվող հակամարտության արդյուքում։ Հաշտության պայմանագրով Էդուարդը համաձայնվեց հավատարմության երդում տալ Կառլին և վճարել ռազմատուգանք։ Փոխարենը Գույանի մի մասը վերադարձվեց Էդուարդին։
Էրբ Կառլը մահացավ առանց տղամարդ ժառանգորդի, Կապետինգների հիմնական գիծը կտրվեց։ Նավառայում նրան փոխարինեց նրա զարմուհի Իոհաննա II-ը, իսկ Ֆրանսիայում հայրական կողմից առաջին զարմիկ Ֆիլիպ VI-ը։ Այնուամենայնիվ Կառլի մահից հետո սկսվեց ժառանգության համար պայքար Վալուաների և Կառլի քույր Իզաբելլայի միջև, ինչը դարձավ Հարյուրամյա պատերազմի հիմնական պատճառներից մեկը։
Կյանք և ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր մայր Իոհաննա I-ից ծննդյան իրավունքով Կառլը ստացավ Նավառայի թագավորի տիտղոսը, որպես Կառլ I: 1314 թվականից որպես գահի հիմնական ժառանգորդ նա ստացավ Լա Մարշի կոմսի տիտղոսը և թագադրվեց որպես Ֆրանսիայի թագավոր 1322 թվականին Ռեյմսի տաճարում։ Ի տարբերություն Ֆիլիպ IV Գեղեցիկի և Ֆիլիպ V, Կառլը ուներ պահպանողական հեղինակություն[6], գործում էր ընդհանուր շահից ելնելով, գերադասելով սեփական շահից[7], այդ պատճառով հաճախ տրվում էր մանիպուլացիաների և վնասում ինքն իրեն[7]։

Կառլի առաջին կինն էր Բլանկա Բուրգունդացին, ով Բուգունդիայի կոմս Օտտո IV- դուստրն էր։ Նրանք ամուսնացան 1308 թվականին, սակայն Բլանկան ներքաշվեց Նելյան աշտարակի պատմություններում 1314 թվականին և բանտարկվեց[8]։ Երբ Կառլը բազմեց գահին, նա հրաժարվեց ազատել Բլանկային և նրանց ամուսնությունը չեղարկվեց, իսկ Բլանկան ուղարկվեց կանանց մենաստան[8]։ Նրա երկրորդ կինը Մարիա Լյուքսեմբուրգցին էր, ով Սրբազան Հռոմի կայսր Հենրիխ VII-ի դուստրն էր, ով մահացավ երեխայի վաղ ծննդի պատճառով[9]։
Կառլը նորից ամուսնացավ 1325 թվականին Ժաննա դ'Էվրեյի հետ, ով Կառլի առաջին զարմուհին էր, և նրանց ամուսնությունը օրհնել էր Հռոմի պապ Հովհաննես XXII-ը։ Ժաննան թագադրվեց որպես թագուհի 1326 թվականին[10]։
Իր կառավարման առաջին կեսին Կառլը շատ էր վստահում իր հորեղբայր Կառլ Վալուային և նրա խորհդով էր շարժվում հիմնական ռազմական խնդիրները լուծելիս[4]։ Կառլ Վալուան չափազանց ազդեցիկ մարդ էր, ով եղել էր Լյուդովիկոս X-ի գլխավոր խորհրդականը[11] և ռեգենտի գլխավոր հավակնորդն էր 1316 թվականին[12]։ Կառլ Վալուան վստահ էր, որ Կառլ IV-ը կմահանա առանց տղա ժառանգորդի և նրա տղա ժառանգորդները լավ հնարավորություն կունենան տիրանալու Ֆրանսիայի գահին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Find A Grave — 1996.
- 1 2 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- 1 2 3 Kindred Britain
- 1 2 3 Kibler, p.201.
- ↑ «Charles IV (of France)». Encarta. Microsoft Corporation. 2008.
- ↑ Sumption, p.101.
- 1 2 Sumption, p.97.
- 1 2 Echols and Williams, p.87.
- ↑ Echols and Williams, p.328.
- ↑ Lord, p.47.
- ↑ Kibler, p.210.
- ↑ Wagner, p.250.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ IV (Ֆրանսիայի թագավոր)» հոդվածին։ |
| ||||||||||||||||