Ռիչարդ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ II
King Richard II.jpg
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր հունվարի 6, 1367
Ծննդավայր Բորդո
Վախճանի օր մոտ. փետրվարի 14, 1400(1400-02-14)[1][2] (33 տարեկան)
Վախճանի վայր Pontefract Castle, Wakefield, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Գերեզման Վեստմինստերյան աբբայություն
Թաղված Վեստմինստերյան աբբայություն
Դինաստիա Պլանտագենետներ
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Հայր Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն»[3]
Մայր Joan of Kent?[3]
Ամուսին Աննա Բոհեմացի[3] և Իզաբել Վալուա[3]
 
Ինքնագիր Richard II Signature.svg
 
Պարգևներ

Կապիչի շքանշան

Ռիչարդ II (հունվարի 6, 1367, Բորդո - մոտ. փետրվարի 14, 1400(1400-02-14)[1][2], Pontefract Castle, Wakefield, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), նաև հայտնի որպես Ռիչարդ Բորդոցի, Անգլիայի թագավոր 1377 թվականից մինչ գահընկեցություն 1399 թվականին։ Ռիչարդի հայր Էդուարդ Սև արքայազնը մահացել է 1376 թվականին՝ թողնելով նրան իր պապ Էդուարդ III թագավորի թագաժառանգ։ Էդուարդ III-ի մահից հետո 10 ամյա Ռիչարդը դարձավ թագավոր։

Ռիչարդի կառավարման առաջին տարիներին կառավարությունը մի շարք խորհրդականների ձեռքում էին, որոնք գտնվում էին նրա հորեղբայրներ Հովհան Գոնտացու և Թոմաս Վուդստոքի ազդեցության ներքո։ Անգլիան այդ ժամանակ առերեսվել էր մի շարք խնդիրների, դրանցից ամենանշանակալին Հարյուրամյա պատերազմն էր։ Նրա կառավարման գլխավոր փորձություններից էր 1381 թվականի Ուոտ Թայլերի ապստամբությունը և թագավորը կարևոր դեր ունեցավ այս ճգնաժամը հարթելու գործում։ Լինելով ավելի քիչ ռազմատենչ քան իր պապը կամ հայրը, նա որոշեց ավարտին հասցնել Հարյուրամյա պատերազմը։ Թագավորական արտոնության ջատագով Ռիչարդը զսպեց արիստոկրատիայի իշխանությունը և փոխարենը ռազմական պաշտպանության համար ապավինեց մասնավորին։ Ի տարբերություն պապի՝ Ռիչարդը արքունիքում մշակեց նուրբ մթնոլորտ, որում թագավորը բարձրակարգ դեմք էր, ում շրջապատում էր արվեստն ու մշակույթը։

Արքայի կախվածությունը փոքրաթիվ պալատականներից դժգոհություն առաջացրեց ազդեցիկ մարդկանց շրջանում և 1387 թվականին կառավարության վերահսկողությունը ստանձնեցին մի խումբ արիստոկրատներ, որոնք հայտնի էին որպես Վերաքննիչ Լորդեր։ 1389 թվականին Ռիչարդը վերականգնեց իշխանությունը և հաջորդ ուս տարին կառավարեց խաղաղ մթնոլորտում։ 1397 թվականին նա վրեժ լուծեց Վերաքննիչներից, որոնցից շատերին սպանեց կամ արտաքսեց։ Հաջորդ երկու տարիները պատմաբանները նկարագրել են որպես Ռիչարդի «բռնակալություն»։ 1399 թվականին մահացավ Ջոն Գոնտացին և թագավորը ժառանգությունից զրկեց նրա որդուն՝ Հենրի Բոլինբրոքին, ով նախկինում արտքսվել էր։ Հենրին վերադարձավ Անգլիա 1399 թվականի հունիսին փոքր բանակով և արագորեն ձեռք բերեց համախոհներ։ Փոքր դիմադրության հանդիպելով՝ նա գահընկեց արեց Ռիչարդին և իրան կարգեց թագավոր։ Ենթադրվում է, որ Ռիչարդը գերության մեջ սովամահ է եղել, չնայած դեռ մնում են հարցեր նրա վերջնական ճակատագրի վերաբերյալ։

Ռիչարդի հետմահու հեղինակությունը մեծ մասամբ ձևավորվել է շնորհիվ Ուիլյամ Շեքսպիրի, ում Ռիչարդ II պիեսում Ռիչարդի գործողությունները ի վերջո բերեցին 15-րդ դարի Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմին։ Ժամանակակից պատմաբանները համակարծիք չեն այս տեսակետի հետ, չնայած չեն ժխտում, որ Ռիչարդի գործողություններն էլ իրենց դերն են ունեցել։ Չնայած, հավանաբար, խելագար չէր, ինչպես գտնում էին 19-րդ և 20-րդ դարերի շատ պատմաբաններ, նա կարող էր ունենալ անհատականության խանգարում, որն ավելի խորացավ հատկապես կառավարման վերջում։ Պատմաբանների մեծ մասը համաձայն է, որ նրա վարած քաղաքականությունն անիրատեսական կամ նույնիսկ ամբողջովին աննախադեպ չէր, բայց որ դրանց իրականացման ձևն անընդունելի էր քաղաքական հաստատության համար, ինչը հանգեցրեց նրա տապալմանը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Սև արքայազնը մահացավ իր հայր, Էդուարդ III-ից առաջ։

Ռիչարդ Բորդոցին Էդուարդ Սև արքայազնի և Քենթի կոմսում Ժաննայի կրտսեր որդին էր։ Էդուարդը Էդուարդ III թագավորի ավագ որդին էր և թագաժառանգը, ով զորապետի մեծ համբավ ձեռք բերեց Հարյուրամյա պատերազմի առաջին փուլում, մասնավորապես 1356 թվականի Պոտիեի ճակատամարտում։ Հետագա ռազմական հաջողություններից հետո նա հիվանդացավ դիզինտերիայով 1370 թվականին Իսպանիայում։ Նա երբեք ամբողջությամբ չապաքինվեց և ստիպված վերադարձավ Անգլիա հաջորդ տարի[4]։

Ռիչարդը ծնվել է Բորդոյի արքեպիսկոպոսի պալատում, Անգլիայի պատկանող Ակվիտանիայում 1367 թվականի հունվարի 6-ին։ Ըստ այդ ժամանակների աղբյուրներին նրա ծննդին ներկա էին երեք թագավորներ, այդ թվում Կաստիլիայի, Նավառայի և Պորտուգալիայի թագավորները[5]։։ Նրա ավագ եղբայր Էդուարդ Անգլուլեմացին մահացել է վեց տարեկանում 1371 թվականին[6]։ Էդուարդ Սև արքայազնը մահացել էր երկարատև հիվանությունից 1376 թվականի հունիսին։ Անգլիայի խորհրդարանը, վախենալով, որ Ռիչարդի հորեղբայր Հովհան Գոնտացին կխլի իշանությունը, սարագորեն Ռիչարդին շնորհեցին Ուելսի արքայազնի կոչում և իր հոր այլ կոչումները[7]։

Տասնամյա Ռիչարդ II-ի թագադրումը 1377 թվականին։

Հաջորդ տարվա հունիսի 21-ին մահացավ Ռիչարդի պապը, Անգլիայի թագավոր III-ը, ով վերջին տարիներին վատառողջ էր։ Արդյունքում տասնամյա Ռիչարդը ժառանգեց գահը։ Նրա թագադրումը տեղի ունեցավ 1377 թվականի հուլիսի 16-ին Վեստմինստերյան աբբայությունում[8]։ Նորից Հովհան Գոնտացու կողմից իշխանությունը զավթելուց վախենալով քաղաքական որոշում կայացվեց նրա Ռիչարդի հորեղբայրներին զրկել ռեգենտությունից[9]։ Դրա փոխարեն թագավորը պետք կառավարեր երկիրը մշտական խորհրդականների օգնությամբ, որոնց թվին չէր պատկանում Գոնտացին[5]։ Գոնտացին իր կրտսեր եղբայր Թոմաս Վուդսթոքի հետ դեռ մեծ ազդեցություն ունեին կառավարության վրա, սակայն թագավորի խորհրդականները և ընկերները, մասնավորապես Սըր Սայմոն դը Բըրլին և Օքսֆորդի 9-րդ կոմս Ռոբերտ դը Վերեն արագորեն վերահսկողության տակ առան թագավորական գործերը։ Ընդամենը երեք տարում խորհրդականները Համայնքների պալատի մոտ կորցրեցին իրենց վստահությունը այն աստիճան, որ նրանց գործունեությունը կասեցվեց 1380 թվականին[5]։ Անվստահության աճի գլխավոր պատճառն էր հարկերի բարձրացումը 1377-ից 1381 թվականին, մայրցամաքում անհաջող ռազմական արշավանքները ֆինանսավորելու նպատակով[10]։ 1381 թվականի դրությամբ խորը անջրպետ կար կառավարության և Անգլիայի հասարակության ստորին դասի միջև[11]։

Գյուղացիական ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ II-ը դիտում է Ուոլտեր Թայլերի վախճանը և գյուղացիական ապստամբության ճնշումը հետևից։

1381 թվականին հարկերի բարձրացումը բերեց Ուոտ Թայլերի ապստամբությանը, որի արմատները գալիս էին երկարատև տնտեսական և ժողովրդագրական խնդիրներից, որոնք ծագել էին Սև մահ և նմանատիպ այլ համաճարակներից[5]։ Ապստամբությունն սկսվեց Կենտում և Էսսեքսում մայիսի վերջին և գյուղացիական ապստամբ խմբերը հասան Լոնդոն Ուոտ Թայլերի գլխավորությամբ։ Հովհան Գոնտացու Սավոյի պալատն այրվեց։ Կենտերբերիի արքեպիսկոպոս Սիմոն Սադբըրին, ով նաև Լորդ կանցլեր էր և Լորդ գանձապահ Ռոբերտ Հալեսն սպանվեցին ապստամբների կողմից[12], որոնք պահանջում էին չեղարկել ճորտատիրությունը[13]։ Թագավորը պատսպարվեց Թաուերում իր պալատականների հետ և համաձայնվեց, որ զորքերը բավարար չեն ապստամբներին ճնշելու համար ու բանակցելը միակ ճանապարհն է[14]։

Անհայտ է, թե ինչքանով է Ռիչարդը, ով տասնչորս տարեկան էր, ներգրավված եղել այս որոշումներին, այնուամենայնիվ պատմաբանները պնդում են, որ նա մասնակցել է քննարկումներին[5]։ Թագավորը հունիսի 13-ին ուղևորվեց Թեմզա գետով, սակայն քանի որ Գրինվիչի մոտ չկարողացավ իջևանել բազմաթիվ ամբոխի պատճառով, ստիպված վերադարձավ Թաուեր[15]։ Հաջորդ օրը նա ձիով գնաց հանդիպման ապստամբների հետ Մայլ Էնդում[16]։ Նա համաձայնվեց ապստամբերի պահանջի հետ, սակայն այս քայլը միայն ոգևորեց նրանց և շարունակեցին թալանը և սպանությունները[17]։ Ռիչարդը հանդիպեց Ուոտ Թայլերի հետ հաջորդ օրը Սմիթֆիլդում և վերահաստատեց, որ ապստամբների պահանջները կբավարարվեն, բայց ապստամբների առաջնորդը համոզված չէր թագավորի անկեղծության մեջ։ Թագավորի մարդիկ զայրացան, սկսվեց վիճաբանություն, և Լոնդոնի լորդ քաղաքապետ Ուիլյամ Ուոլվորթը քաշեց Թայլերին իր ձիուց և սպանեց նրան[18]։ Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ապստամբները հասկացան, թե ինչ է պատահել, բայց թագավորը գործեց հանգիստ՝ վճռականությամբ ասելով, «ես ձեր առաջնորդն եմ, հետևեք ինձ», նա ամբոխին հեռացրեց դեպքի վայրից։ Միևնույն ժամանակ, Ուոլվորթը ուժեր հավաքեց գյուղացիական բանակը շրջապատելու համար, բայց թագավորը թույլ տվեց ապստամբներին ցրվել և վերադառնալ իրենց տները[19]։

Թագավորը շուտով չեղյալ հայտարարեց իր կողմից տրված ազատության և ներման հրահանգները, և քանի որ շարունակվում էին անկարգությունները երկրի այլ մասերում, նա անձամբ մտավ Էսսեքս՝ ապստամբությունը ճնշելու համար։ Հունիսի 28-ին Բիլերիքիում նա պարտության մատնեց վերջին ապստամբներին և վերջ դրեց Գյուղացիական պաստամբությանը[13]։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Ռիչարդը մեծ խիզախություն և վճռականություն էր ցուցաբերել ապստամբությունը ճնշելիս։

Չափահասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննայի և Ռիչարդի թագադրումը Վեստմինստերյան աբբայությունում

Սկսած Գյուղացիական ապստամբությունից միայն Ռիչարդը սկսվեց տեղ գտնել ժամանակագրություններում[20]։ Ապստամբությունից հետո նրա համար ամենանշանակալի իրադարձությունն էր Աննա Բոհեմացու հետ ամուսնությունը 1382 թվականի հունվարի 20-ին, ով Սրբազան Հռոմի կայսր Կառլոս IV-ի դուստրն էր[21]։ Այն ուներ դիվանագիտական նշանակություն։ Եվրոպայում տեղի ունեցավ Արևմտյան պառակտումը և Բոհեմիան ու Սրբազան Հռոմեական կայսրությունը դիտվում էին պոտենցիալ դաշնակիցներ ընդդեմ Ֆրանսիայի ընթացող Հարյուրամյա պատերազմում։ Այնուամենայնիվ Անգլիայում ամուսնությունը ժողովրդականություն չէր վայելում։ Չնայած կայսրությունը մեծ դրամաշնորհ հատկացրեց Անգլիային, քաղաքական դաշինքը որևէ հաղթանակի արդյունք չդարձավ[22]։ Ամուսնությունը անպտուղ էր։ Աննան մահացավ ժանտախտից 1394 թվականին, ինչը շատ վշտացրեց ամուսնուն[23]։

Մայքլ դե լա Պոլը կարևոր դեր խաղաց ամուսնության բանակցություններում[5]։ Նա վայելում էր թագավորի վստահությունը և աստիճանաբար ներգրավվեց արքունիքում և կառավարությունում, երբ Ռիչարդը դարձավ չափահաս[24]։ Դե լա Պոլը սերում էր մարկայական ընտանիքից[25]։ Երբ Ռիչարդը դարձրեց նրան կանցլեր 1383 թվականին, նրա համար բացվեց Սուֆոլկի կոմս կոչումը երկու տարի անց, ի հակառակ մյուս ազնվականներին[26]։ Թագավորի մյուս մտերիմներից էր Օքսֆորդի կոմս Ռոբերտ դը Վերեն, ով այս շրջանում համարվում էր թագավորի դիրեցյալը[27]։ Թագավորի մտերմությունը դը Վերեի հետ նույնպես միանշանակ չէր ընդունվում ազնվականների մոտ։ Այս տհաճությունները սրվեցին, երբ կոմսի տիտղոսը բարձրացվեց Իռլանդիայի դքսի աստիճանին 1386 թվականին[28]։ Ժամանակագիր Թոմաս Վոլսինգհեմը կարծում էր, որ թագավորի և դը Վերեի հարաբերություններն ունեին հոմոսեքսուալ բնույթ, հնարավոր է Վալսինգհեմի կողմից թագավորի հանդեպ ունեցած դժգոհության պատճառով[29]։

Լարվածություն սկսվեց Ֆրանսիայում պատերազմի մոտեցման հետ կապված։ Չնայած արքունիքը գերադասում էր բանակցությունները, Գոնտացին և Բուքինգհեմը պնդում էին, որ միայն լայնամասշտաբ արշավանքը կպաշտպանի Անգլիայի դիրքերը[5]։ Փոխարենը ուղարկվեց այսպես կոչված խաչակրաց արշավանք Նորվիչի եպիսկոպոս Հենրի լե Դեսպենսերի գլխավորությամբ, որը ամբողջությամբ ձախողվեց[5]։ Մայրցամաքում հանդիպելով այս անհաջողությանը՝ Ռիչարդը ուշադրությունն ուղղեց Ֆրանսիայի դաշնակից Շոտլանդիայի վրա։ 1385 թվականին թագավորն անձամբ գլխավորեց պատժիչ արշավախումբը դեպի հյուսիս[30], սակայն արշավանքը ոչնչով չավարտվեց և բանակը վերադարձավ առանց շոտլանդացիների հետ ճակատամարտելու[31]։ Միևնույն ժամանակ միան Գենտի ապստամբությունը կանգնեցրեց Ֆրանսիային հարավային Անգլիա ներխուժելուց[32]։ Ռիչարդի և նրա հորեղբայր Ջոն Գոնդացու միջև հարաբերությունները վատթարացան ռազմական անհաջողությունների ֆոնին և Գոնտացին լքեց Անգլիան 1386 թվականին Կաստիլիա գահին տիրելու նկրտումներով՝ իր անձի դեմ դավադրության մասին լուրերի ֆոնին[5]։ Երբ Գոնտացին հեռացավ, թագավորի և նրա մտերիմների հանդեպ ոչ պաշտոնական հակառակորդի կարգավիճակն անցավ Բուքինգհեմին, ում արդեն սատարում էին Գլոքեստերի դուքսը Արանդելի 4-րդ կոմս Ռիչարդ Ֆիտցալանը[5]։

Առաջին ճգնաժամ (1386–88)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ներխուժման վտանգը չէր նվազել և 1386 թվականին այն ավելի էր հզորացել[5]։ Հոկտեմբերի խորհրդարանում Մայքլ դե լա Պոլը որպես կանցլեր, առաջարկեց հարկերն անսպասելի բարձրացնել, որպեսզի կարողանան պաշտպանել թագավորությունը[33]։ Խորհրդարանը որոշեց, որ հրաժարվում է վերանայել հարկերը մինչև կանցլերը պաշտոնանկ չարվի[34]։ Խորհրդարանը (հետագայում հայտնի դարձավ «Հրաշալի խորհրդարան» անվամբ) հավանաբար աշխատում էր Գլոքեստերի և Արունդելի աջակցությամբ[5][35]։ Թագավորը պատասխանեց, որ չի պատրաստվում պաշտոնանկ անել կանցլերին խորհրդարանի պահանջով[36]։ Միայն թագավորի պաշտոնանկության հարցը բարձրացնելուց հետո Ռիչարդը տեղի տվեց[37]։ Ձևավորվեց թագավորական ֆինանսների վերահսկողության հանձնաժողով մեկ տարով[38]։

Ռիչարդը խորապես վիրավորված էր խորհրդարանի այս պահվածքից և 1387 թվականի փետրվարից նոյեմբեր ճամփորդեց երկրով համախոհների բանակը մեծացնելու նկրտումներով[39]։ Դը Վերեին Չեստերի դատավոր նշանակելով՝ նա փորձեց մեծացնել թագավորի ռազմական ներկայությունը Չեշիրում[40]։

Երբ նա վերադարձավ Լոնդոն, Գլոքեստերի և Արունդելի հետ ընդարման մեջ մտավ, ինչև բերեց դե լա Պոլի, դե Վերեի, Տրեսիլիան և երկու այլ լոյալիստների՝ Լոնդոնի քաղաքապետ Նիկոլաս Բրեմբրեի ու Յորքի արքեպիսկոպոս Ալեքսանդր Նևիլի մեղադրանքների առաջադրմանը[41]։ Ռիչարդը քննարկման համար ժամանակ շահեց և դե Վերեին ուղարկեց Չեշիր ռազմական ուժերը վերաձևավորելու համար[42]։ Զորքին միացան երեք լորդեր՝ Գոնտացու որդի Դերբիի կոմս Հենրի Բոլինբրոքը և Նոթինգհեմի կոմս Թոմաս Մովբրեյը, որոնք պատմության մեջ հայտնի դարձան որպես մեղադրող լորդեր։ 1387 թվականի դեկտեմբերի 20-ին նրանք ճակատամարտեցին դե Վերեի հետ Ռադկոտ Բրիջի, որտեղ ստիպեցին դե Վերեին լքել երկիրը[43]։

Ռիչարդը ստիպված զիջումների գնաց, Բեմբրեն և Տրեսիլիանը մահապատժի ենթարկվեցին, իսկ դե Վերեն ու դե լա Պոլը դատապարտվեցին մահապատժի, սակայն այն չիրագործվեց նրանց բացակայության պատճառով։ Գործընթացներն ավելի խորը գնացին և Ռիչարդի մտերիմ ասպետներից շատերը նույնպես մահապատժի ենթարկվեցին, այդ թվում Բարլին[44]։ Արդյունքում թագավորի մտերիմների շարքը նոսրացավ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Kindred Britain
  4. Barber Richard (2004)։ «Edward, prince of Wales and of Aquitaine (1330–1376)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford: Oxford University Press։ doi:10.1093/ref:odnb/8523 
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Tuck (2004).
  6. Saul (1997), p. 12.
  7. Saul (1997), p. 17.
  8. Saul (1997), p. 24.
  9. McKisack (1959), pp. 399–400.
  10. Harriss (2005), pp. 445–6.
  11. Harriss (2005), pp. 229–30.
  12. Harriss (2006), pp. 230–1.
  13. 13,0 13,1 Harriss (2006), p. 231.
  14. Saul (1997), p. 67.
  15. McKisack (1959), p. 409.
  16. Saul (1997), p. 68.
  17. Saul (1997), pp. 68–70.
  18. Saul (1997), pp. 70–1.
  19. McKisack (1959), pp. 413–4.
  20. McKisack (1959), p. 424.
  21. Saul (1997), p. 90. The marriage had been agreed upon as of 2 May 1381; Saul (1997), p. 87.
  22. Saul (1997), pp. 94–5.
  23. Saul (1997), p. 225.
  24. Saul (1997), pp. 117–20.
  25. A complaint in parliament claimed that he had been "raised from low estate to the rank of earl"; Saul (1997), p. 118.
  26. Saul (1997), p. 117.
  27. Harriss (2005), p. 98.
  28. McKisack (1959), pp. 425, 442–3.
  29. Saul (1997), p. 437.
  30. Muster of the 1385 army Ellis, Nicolas, Nicolas Harris, 'Richard II's army for Scotland, 1385', in Archaeologia, vol. 22, (1829), 13–19
  31. Saul (1997), pp. 142–5.
  32. Saul (1997), pp. 145–6.
  33. Saul (1997), p. 157.
  34. McKisack (1959), p. 443.
  35. Saul (1997), p. 160.
  36. Saul (1997), pp. 157–8.
  37. Saul (1997), p. 158.
  38. Harriss (2005), p. 459.
  39. Tuck (1985), p. 189.
  40. Goodman (1971), p. 22.
  41. Goodman (1971), p. 26.
  42. Saul (1997), p. 187.
  43. Goodman (1971), pp. 129–30.
  44. McKisack (1959), p. 458.