Ուոտ Թայլերի ապստամբություն
Ուոտ Թայլերի ապստամբություն, նաև անվանում էին Գյուղացիական ընդվզում կամ Մեծ ապստամբություն, ապստամբություն Անգլիայի մեծ մասում 1381 թվականին։ Ապստամբությունն ուներ տարբեր պատճառներ, ներառյալ սոցիալ-տնտեսական և քաղաքական, կապված 1340-ական թվականների Սև մահ համաճարակի, Ֆրանսիայի դեմ Հարյուրամյա պատերազմի պատճառով բարձր հարկերի և Լոնդոնում իշանության համար մղվող պայքարի արդյունքում առաջացած անկայունության հետ։ Ապստամբության վերջնական առիթ դարձավ թագավորական պաշտոնյա Ջոն Բամպթոնի միջամտություն Էսեքսում 1381 թվականի մայիսի 30-ին։ Նրա փոձերը հավաքել չվճարված հարկերը Բրենթվուդում ավարտվեց զինված ընդհարումով, որն արագորեն սփռվեց երկրի հարավ արևելյան հատվածում։ Մեծ թվով գյուղացիներ, ներառյալ գյուղերի պաշտոնյաներ ընդվզեցին՝ այրելով թագավորական փաստաթղթերը և առաջ քաշելով պահանջներ։ Գյուղացիները բողոքում էին բարձր հարկերից, ոչ ազատ աշխատուժի համակարգի, հայտնի որպես ճորտատիրություն, վերականգնումից և թագավորի պաշտոնյաների և դատավորների դեմ։
Օգտվելով իրավիճակեից ծայրահեղական հոգևորական Ջոն Բոլի և Ուոլտեր Թայլերի գլխավորությամբ Կենտի ապստամբերը շարժվեցին դեպի Լոնդոն։ Նրանք Բլեքդեթում հանդիպեցին թագավորի ներկայացուցիչներին, որոնք փորձեցին համոզել ապստամբներին վերադառնալ տուն, սակայն անհաջող։ Անգլիայի թագավոր Ռիչարդ II-ը, ով այդ ժամանակ 14 տարեկան էր, թաքնվեց ապահով Թաուերում, սակայն թագավորական զորքերի մեծ մասը դրսում էր կամ Անգլիայի հյուսիսում։ Հունիսի 13-ին ապստամբերը մտան Լոնդոն, որոնց միացավ քաղաքի ամբոխը և հարձակվեցին բանտերի վրա, ավերեցին Սավոյի պալատը, այրեցին գրքերը և ծինությունները Տեմպլում ու սպանեցին յուրաքանչուրին, ով առնչություն ուներ թագավորական կառավարության հետ։ Հաջորդ օրը Ռիչարդը հանդիպեց ապստամբենրի հետ Մայ Էնդում և համաձայնեց կատարել նրանց պահանջների մեծ մասը, ներառյալ ճորտատիրության վերացումը։ Նույն ընթացքում ապստամբները ներխուժեցին Թաուեր և սպանեցին Լորդ Կանցլերին և Լորդ Մեծ Գանձապետին, ում գտան ներսում։
Հունիսի 15-ին Ռիչարդը լքեց քաղաքը և հանդիպեց Թայլերին և ապստամբներին Սմիթֆիլդ։ Ընդհարում տեղի ունեցավ և Ռիչարդի կողմնակիցները սպանեցին Թայլերին։ Ռիչարդը կարողացավ մեղմել իրավիճակն այնքան ժամանակ, մինչև Լոնդոնի քաղաքապետ Վիլյամ Վոլվորթը կարողացավ ոստիկանության ուժեր հավաքել և դուրս քշել ապստամբներին քաղաքից։ Ռիչարդը անմիջապես սկսեց քաղաքում կարգ ու կանոն հաստատել և հետ կանչեց ապստամբներին տրված խոստումները։ Ապստամբությունը նաև սփռվեց Արևելյան Անգլիայում, որտեղ Քեմբրիջի համալսարան վրա հարձակում տեղի ունեցավ և շատ թագավորական պաշտոնյաներ սպանվեցին։ Անկայունությունը շարունակվեց մինչև Հենրի Դեսպենսերի միջամտությունը, ով հաղթեց ապստամբների բանակին Նորթ Վոլշամի ճակատամարտում հունիսի 25-ից 26-ը։ Ընդվզումներ տեղի ունեցան Յորքի հյուսիսում, Բևերլիում և Սքարբորոյում, ինչպես նաև հեռավոր Բրիջուոթերում։ Ռիչարդը մոբիլիզացեց 4․000 զինվոր ապստամբությունը ճնշելու համար։ Ապստամբների ղեկավարների մեծ մասը մահապատժի ենթարկվեցին, նոյեմբերի դրությամբ նվազագույնը 1,500 ապստամբ սպանվեց։
Նախապատմություն և պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոտ Թայլերի ապստամբությունը ուներ 14-րդ դարից եկած տնտեսական և սոցիալական պատճառներ[1]։ Դարի սկզբին անգլիացիների մեծ մասն աշխատում էր գյուղական տնտեսություններում, որը կերակրում էր քաղաքները և սատարում էր միջազգային առևտուրը[2]։ Անգլիայի մեծ մասում արտադրությունը կազմակերպվում էր ասպետական կալվածքների միջոցով, որոնք վերահսկում էին տեղի լորդերը, ներառյալ ջենթրին և եկեղեցին[3]։ Բնակչության որոշ հատվածը ոչ ազատ ճորտեր էին, որոնք աշխատում էին իրենց լորդերի հողերում։ Հավասարակշռությունը ազատների և ոչ ազատների միջև տարբեր էր Անգլիայի տարբեր հատվածներում և հարավ արևելյան հատվածում կային շատ քիչ ճորտեր[4]։ Որոշ ճորտեր ծնվում էին ոչ ազատ և չէին կարող լքել իրենց տերերին և աշխատել այլ լորդերի համար, մյուսներն ունեին ազատության որոշակի սահմանափակումներ՝ պայմանագիր կնքելով իրենց լորդերի հետ[5]։ Բնակչության աճը բերեց աշխատուժի ավելցուկի և կալվածատերերի իշխանության բարձրացմանը[6]։
1348 թվականի համաճարակը Սև մահ անվանմամբ տարածվեց Եվրոպայից Անգլիա՝ արագորեն սպանելով բնակչության 50 տոկոսին[7]։ Տնտեսական ճգնաժամից հետո Անգլիան սկսեց փոփոխություններ մտցնել տնտեսական իրավիճակում[8]։ Մահացածության մակարդակը բյուղացիների շրջանում նշանակեց, որ հողերը սկսեցին մեծանալ, իսկ աշխատուժը՝ փոքրանալ[9]։ Արսյունքում շեշտակի բարձրացավ աշխատավարձը[10]։ Կալվածատերերի եկամուտներն իրենց հերթին քչացան[11]։ Առևտրային և ֆինանսական կապերը քաղաքների հետ վերացան[12]։
Պաշտոնյաները քաոսը վերացնելու նպատակով արագորեն օրենսդրական փոփոխություններ մտցրեցին, այդ թվում Աշխատուժի մասին օրենքներ 1349 և 1351 թվականներին[13]։ Սրանով փորձ արվեց ֆիքսել աշխատավարձը հետհամաճարակային մակարդակին՝ աշխատանքից խուսափելը դարձնելով քրեորեն պատժելի, իսկ պայմանագրերից խուսափելու համար ահռելի տուգանքներ մտցվեցին[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dunn 2002, էջեր. 22–23
- ↑ Rubin 2006, էջեր. 1–3
- ↑ Rubin 2006, էջ. 2 ; Dunn 2002, էջ. 14
- ↑ Postan 1975, էջ. 172
- ↑ Dunn 2002, էջ. 14 ; Postan 1975, էջ. 172
- ↑ Dyer 2009, էջ. 249 ; Dunn 2002, էջ. 15
- ↑ Dyer 2009, էջեր. 271–272
- ↑ Dyer 2009, էջեր. 273–274
- ↑ Rubin 2006, էջ. 65
- ↑ Dyer 2009, էջ. 278
- ↑ Dyer 2000, էջեր. 202–203
- ↑ Butcher 1987, էջ. 86
- ↑ Dyer 2009, էջ. 282
- ↑ Dyer 2009, էջ. 282 ; Rubin 2006, էջ. 69