Իզաբելլա Ֆրանսիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իզաբելլա Ֆրանսիացի
ֆր.՝ Isabelle de France
Isabella of France.jpg
Ծնվել էոչ վաղ քան 1288 և ոչ ուշ քան 1296
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 22, 1358 կամ օգոստոսի 23, 1358(1358-08-23)[1]
Մահվան վայրCastle Rising, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգահի խնամակալ
ԱմուսինԷդուարդ II
Ծնողներհայր՝ Ֆիլիպ IV Գեղեցիկ, մայր՝ Joan I of Navarre?
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
ԵրեխաներԷդուարդ III, John of Eltham, Earl of Cornwall?, Eleanor of Woodstock և Ջոան Թաուերցի
Isabella of France, Queen of England Վիքիպահեստում

Իզաբելլա Ֆրանսիացի (ոչ վաղ քան 1288 և ոչ ուշ քան 1296, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 22, 1358 կամ օգոստոսի 23, 1358(1358-08-23)[1], Castle Rising, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա), որոշ դեպքերում բնորոշվում է որպես Ֆրանսիայի գայլ, եղել է Անգլիայի թագուհի որպես Էդուարդ II-ի կին և Անգլիայի ռեգենտ 1326 թվականից 1330 թվականներին: Նա Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի և Նավառեի թագուհի Իոհաննա I ամենակրտսեր կենդանի մնացած երեխան է և միակ կենդանի մնացած դուստրը: Թագուհի Իզաբելլան հայտնի էր իր ժամանակներում իր գեղեցկությամբ, դիվանագիտական ունակություններով և կրթվածությամբ:

Իզաբելլան մեկնել է Անգլիա 12 տարեկանում[2], երբ մեծանում էր հակամարտությունը թագավորի և բարոնական խմբերի միջև: Նրա նոր ամուսիննը ամենալավ հարաբերություններն ուներ Պիրս Գավեստոնի հետ և թագուհին աջակցում էր Էդուարդին վաղ տարիներին և լավ հարաբերություններ ուներ Պիրսի հետ` օգտագործելով նաև իր հարաբերությունները Ֆրանսիայի միապետների հետ սեփական հեղինակությունը բարձրացնելու համար: Պիրսի մահից հետո 1312 թվականին բարոնների ձեռքից, Էդուարդը նոր ֆավորիտ ընտրեց ի դեմս Հյու Դեսպենսեր կրտսերի և փորձեց առավելության հասնել բարոնների նկատմամբ Դեսպենսերի պատերազմում: Իզաբելլան չկարողացավ լավ հարաբերություններ հիմնել Դեսպենսերի հետ և 1325 թվականի դրությամբ նրա ամուսնությունը Էդուարդի հետ փլուզման եզրին էր:

Ճանապարհորդելով Ֆրանսիա դիվանագիտության անվան տակ` Իզաբելլան հարաբերություններ ստեղծեց Ռոջեր Մորտիմերի հետ և երկուսով պայմանավորվեցին գահընկեց անել Էդուարդին և արտաքսել Դեսպենսեր ընտանիքին: Թագուհին վերադարձավ Անգլիա 1326 թվականին փոքր վարձկանների բանակով` արագորեն կտրելով Անգլիայի շատ տարածաշրջաններ: Թագավորի զորքերը լքեցին նրան: Իզաբելլան գահընկեց արեց Էդուարդին` դառնալով ռեգենտ, իսկ իր որդուն Էդուարդ III-ին դարձրեց ապագա թագավոր: Շատերը հավատում են, որ Իզաբելլան է կազմակերպել Էդուարդ II-ի սպանությունը: Իզաբելլայի և Մորտիմերի կառավարումը անցավ շատ ծախսատար, մասնակի այն պատճառով, որ նրանք վարում էին ցոփ ու շվայլ կյանք, բացի այդ պատերազմում էին շոտլանդացիների դեմ:

1330 թվականին Իզաբելլայի որդի Էդուարդ III-ը գահընկեց արեց Մորտիմերին` վերադարձնելով իշխանությունը և մահապատժի ենթարկելով Իզաբելլայի սիրեցյալին: Թագուհուն ձեռք չտվեց, սակայն նա չմնաց արքունիքում, չնայած հաճախ այցելում էր իր թոռնիկներին մինչև 1358 թվականը, երբ մահացավ Իզաբելլան:

Վաղ կյանք և ամուսնություն. 1295–1308[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլայի ֆրանսիական ընտանիքը նկարված 1315 թվականին. Իզաբելլայի եղբայրներ Կառլը և Ֆիլիպը, Իզաբելլան, նրա հայր Ֆիլիպ IV-ը, եղբայր Լյուդովիկոսը և հորեղբայր Շառլ Վալուացին: Ֆրանսիայի ազգային գրադարան:

Իզաբելլան ծնվել է Փարիզում, ծննդյան ստույգ տարեթիվը անհայտ է և հիմք ընդունելով նրա ամուսնության ժամանակագրությունը մոտավոր նա ծնվել է 1295 թվականի մարտից նոյեմբեր ամիսներին: Ըստ ֆրանսիացի պատմիչ Պիեռ Լանտոֆի նա ծնվել է 1392 թվականին, քանի որ ըստ նրա 1299 թվականին նա 7 տարեկան էր: Ըստ ֆրանսիացի պատմագիր Ժուիեմ դը Նանգիսի և անգլիացի պատմագիր Թումաս Ոալսինգհեմի Իզաբելլան իր ամուսնության ժամանակ 1308 թվականի հունվարին եղել է 12 տարեկան, ինչից հետևում է, որ նա ծնվել է 1295 թվականի հունվարից 1296 թվականի հունվարը ընկած ժամանակաշրջանում[3]: Նրա ծնողներն էին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ը և թագուհի Իոհաննա I Նավառացին: Նրա եղբայրներն էին Լյուդովիկոսը, Ֆիլիպը և Կառլը, որոնք հաջորդաբար դարձան Ֆրանսիայի թագավորներ:

Իզաբելլան ծնվել է թագավորական ընտանիքում, որը կառավարել է Արևմտյան Եվրոպայի ամենահզոր պետությունում: Նրա հայր Ֆիլիպ արքան, հայտնի որպես «le Bel» (Գեղեցիկ) իր գեղեցկության պատճառով, շատ ոչ հուզական մարդ էր և նրա ժամանակակիցները բնորոշում էին նրան որպես «մարդ, որն ավելի շատ նման է արձանի»[4]: Ֆիլիպը կառուցեց կենտրոնացված թագավորական իշխանություն Ֆրանսիայում` ներքաշվելով մի շարք հակամարտություններում, որոնց նպատակն էր ուժեղացնել թագավորի իշխանությունը ամբողջ Ֆրանսիայում: Չնայած դրան, նա գրեթե անտարբերության էր մատնել շինարարությունը և առողջապահություն, նույն անտարբերության համար հետագայում մեղադրում էին նրա դստերը նրա կառավարման տարիներին[5]: Իզաբելլայի մայրը մահացավ, երբ Իզաբելլան դեռ մանուկ էր, ըստ որոշ աղբյուրների նրա մահվան մեջ առնչություն է ունեցել Ֆիլիպ IV-ը[6]:

Էդուարդ II-ի զինանշանը

Իզաբելլան մանկությունն անցակցրել է Փարիզի Լուվիրի ամրոցում և Սիտե պալատում[7]: Իզաբելլային խնամել է Թեոֆանիա դը Սենտ Պիեռը, ով նրա դայակն էր և նրան կարողացել է լավ ուսանել գրել, մտածել և զարգացնել գրքի նկատմամբ սերը: Նրա հայրը խոստացել էր Անգլիայի արքայազն Էդուարդին կնության տալ Իզաբելլային, որպեսզի լավացնի հարաբերությունները Անգլիայի հետ[8]: Հռոմի պապ Բոնիփակիոս VIII-ը հրաժարվեց հաստատել ամուսնությունը մի քանի անգամ և միայն նրա մահից հետո 1307 թվականին ամուսնությունը կայացավ:

Իզաբելլան և Էդուարդը վերջապես ամուսնացան 1308 թվականի հունվարի 25-ին: Իզաբելլայի օժիտը մեծ հարստություն էր պարունակում` ներառելով մեծաքանակ մետաքսե, բրդյա և այլ հագուսներ, մեծ քանակությամբ մորթե մուշտակներ և գլխարկներ, երկու հատ ոսկե թագեր, ոսկյա և արծաթե սպասք և այլն[9]: Իրա ամուսնության ժամանակ Իզաբելլան հավանաբար 12 տարեկան էր և Ժաֆրի Փարիզեցու կողմից բնորոշվեց որպես «բոլոր գեղեցիկներից գեղեցիկ... ոչ միայն թագավորությունում, եթե ոչ ամբողջ Եվրոպայում:» Ըստ ժամանակակիցների Իզաբելլան ավելի շա նման էր հորը քան մորը, բարետես լավ արտաքինով աղջիկ էր[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Castor page 227
  3. See Weir 2006, pp8-9.
  4. Weir 2006, p.11.
  5. Weir 2006, p.12.
  6. Weir 2006, p.14.
  7. Weir 2006, p.13.
  8. Weir 2006, p.13-4.
  9. Weir 2006, p.25.
  10. Costain, p.82; Weir 2006, p.12.