Ուիլյամ Ռամզայ
Ուիլյամ Ռամզայ (անգլ.՝ William Ramsay), (հոկտեմբերի 2, 1852[1][2][3][…], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - հուլիսի 23, 1916[1][2][3][…], Հայ Ուիքոմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]), անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս, 1888 թվականից Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Ռամզայը ծնվել է 1852 թվականին Գլազգոյում ինժեներ Ուիլյամ Ռամզեյի և Կատերին Ռոբերտսոնի ընտանիքում։ Երկրաբան Սըր Անդրյու Ռամզեյի զարմիկն է։ Սովորել է Գլազգոյի, Հայդելբերգի և Թյուբինգենի համալսարաններում։ Աշխատել է Լոնդոնի և Բրիստոլի համալսարաններում։ Բրիստոլի համալսարանի (1880 թվականից) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (1887-1913 թվականներ) պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1913 թվականից)։ Սկզբում զբաղվել է մոլեկուլային ֆիզիկայի հարցերով։ 1884 թվականին որոշել է ցինկի ատոմական զանգվածը, 1887 թվականին ացետիլենից և ցիանաջրածնից սինթեզել է պիրիդին։ 1893 թվականին առաջարկել է հեղուկի մոլեկուլային կշռի որոշման եղանակ՝ ըստ նրա մակերևութային լարվածության մեծության։ Հայտնաբերել և ուսումնասիրել է արգոն (Ռելեյի հետ), հելիում, կրիպտոն, քսենոն և նեոն (Մ. Տրավերստի հետ) չեզոք գազերը։ Հետազոտություններ ունի նաև մաքուր հեղուկների ատոմամոլեկուլային կառուցվածքի ու մակերևութային լարվածքության, ռադիոակտիվության և այլ բնագավառներում։ Չեզոք գազերի հայտնագործության և նրանց հատկությունների ուսումնասիրության համար 1904 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1895 թվականին Ռամզայը հայտնագործել է հելիումը երկրային պայմաններում (հայտնի է, որ այն դիտվել է առաջին անգամ արևի լույսի սպեկտրում)։ Չեզոք գազերի վերջին ներկայացուցիչը՝ արգոնը Ռամզայը ստացել է 1903 թվականին։ Նույն թվականին Ֆրեդերիկ Սոդդիի հետ ապացուցել է ռադիումից հելիումի ստացումը։ Սա առաջին փորձնական հաստատումն է տարրերի փոխակերպման։
1910 թվականին պատրաստել է միկրոկշեռքը, որը հնարավորություն է տալիս կատարելու կշռումներ (0.1 մմ3 ծավալով) մինչև 109 ճշտությամբ[17][18]։ 1911-1912 թվականներին եղել է Բրիտանական ասոցիացիայի նախագահը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամզայն ամուսնացել է Մարգարեթ Յոհանսոն Մարշալի հետ։ Ունեցել է մեկ աղջիկ՝ Կատերին Էլիզաբեթը և որդի՝ Ուիլյամ Ջորջը, ով մահացել է 40 տարեկանում։ Մինչև կյանքի վերջն ապրել է Հազելմերում, Բաքինգհամշայր։ 63 տարեկանում մահացել է քաղցկեղից։ Թաղված է Հազելմերի ծխական եկեղեցում։

Ռամզայն եղել է իր ժամանակի ամենաբազմակողմանի ու լայն հետաքրքրությունների տեր մտավորական, տիրապետել է մի քանի հին ու ժամանակակից լեզուների։ Սիրել է երաժշտություն, հրաշալի նկարել է, նվագել է դաշնամուր և ջութակ, եղել է վարպետորեն պարող, զբաղվել է տարբեր մարզաձևերով։
Նոթինգ Հիլի Արունդել պարտեզներ 12 հասցեում փակցված է նրա անվան կապույտ հուշատախտակը։ Հազելմերի Սըր Ուիլյամ Ռամզայ դպրոցն անվանվել է գիտնականի անունով[19]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոբելյան մրցանակ, 1904 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Watson K. D. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Рамзай Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
- 1 2 Ramsay, Sir William // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 22.
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ https://opendigi.ub.uni-tuebingen.de/digitue/uniarchiv/Studierendenakten / Tübingen University Archives
- 1 2 Курилов В. В. Рамзай, Вильям (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1899. — Т. XXVI. — С. 251—252.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1904 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.fi.edu/en/laureates/william-ramsay
- ↑ https://en.gdch.de/gdch/prizes-and-awards/gdch-awards/august-wilhelm-von-hofmann-commemorative-medal.html
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/find-a-prize/longstaff-prize/previous-winners/
- ↑ https://www.nobelprize.org/prizes/chemistry/1904/ramsay/biographical/
- ↑ Սըր Ուիլյամ Ռամզայի կենսագրականը
- ↑ Նոբելյան դասախոսություն, Հազվագյուտ մթնոլորտային գազեր
- ↑ «Սըր Ուիլյամ Ռամզայ դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 1901-2000, Գիրք Ա, Երևան-2007։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ռամզայ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 592)։ |
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1852 ծնունդներ
- Գլազգո քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 23 մահեր
- 1916 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Գլազգոյի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Գլազգոյի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Անգլիացի հնագետներ
- Անգլիացի պատմաբաններ
- Անգլիացի քիմիկոսներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Բաղնիքի շքանշանի ասպետներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շոտլանդացի գիտնականներ