Բրիստոլի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիստոլի համալսարան
UniversityofBristollogo2.jpg
Տեսակ հասարակական համալսարան
Հիմնադրված է 1909
Անդակակցություն Կոիմբրայի խումբ, «Ռասսել» խումբ[1], ORCID[2] և Jisc[3]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Տեղագրություն Բրիստոլ
Կայք bristol.ac.uk
Կոորդինատներ: 51°27′23.000000100407″ հս․ լ. 2°36′16.00000009984″ ամ. ե. / 51.45638888891677709° հս․. լ. 2.6044444444721777° ավ. ե. / 51.45638888891677709; 2.6044444444721777
University of Bristol Վիքիպահեստում

Բրիստոլի համալսարան (անգլ.՝ University of Bristol ), համալսարան Անգլիայի Բրիստոլ քաղաքում: Ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների» խմբում, որի բոլոր անդամ համալսարանները ի սկզբանե եղել են պոլիտեխնիկական քոլեջներ, ինչպես նաև «Ռասել» միավորման և «Համալսարանների համաշխարհային ցանցի» մեջ[4][5][6]: Բրիստոլի համալսարանը համալսարանական քոլեջի իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև 1876 թվականը[7]: Համալսարանի տարեկան շրջանառությունը կազմում է 347 միլիոն ֆունտ: Հաստատությունը Բրիստոլի ամենախոշոր գործատուն է[8]: Ուսանողների թիվը շուրջ 18.000 է:

Համալսարանն ունի վեց ֆակուլտետ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի դպրոցից, որոնք երեք հանրակացարանների հետ հիմնականում տեղակայված են Կլիֆտոնի շրջանում: Մնացած վեց դպրոցները գտնվում են քաղաքի ծայրամասում` Սթոուք Բիշոլում:

Համալսարանն աչքի է ընկնում դիմորդների մեծ քանակով. մեկ տեղի համար միջին հաշվով 13 դիմորդ է գրանցվում:

Համալսարանն իր գիտահետազոտական աշխատանքներով Մեծ Բրիտանիայում 11-րդն է: Այն բրիտանական ամենաերիտասարդ համալսարանն է, որ ընդգրկված է աշխարհի լավագույն 40 համալսարանների մեջ: Համալսարանը աշխարհում 15-րդն է գործատուների շրջանում ունեցած հեղինակությամբ` այդ ցուցանիշով առաջ անցնելով ամերիկյան նշանավոր շատ համալսարաններից, այդ թվում` «Բաղեղի լիգայի» անդամ հանդիսացող Փրինսթոնի, Կոռնելի համալսարաններից[9]:

Նշանավոր պրոֆեսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկայի ֆակուլտետը
  • Նևիլ Մոտտ
  • Ուիլյամ Ռամզայ
  • Մայքլ Բերի
  • Դևիդ Բոմ
  • Ալան Բեդլի
  • Չարլզ Հայտոն Դարվին
  • Բարի Կանլիֆ
  • Ջոն Էդվարդ Լենարդ-Ջոնս
  • Ռետո Ռոսետի

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական դպրոցի հուշակոթողային շենքը
  • Յակիր Ահարոնով - հրեա ֆիզիկոս, ֆիզիկայի տեսաբան
  • Ադի Բադիոզաման Տուախ - մալազիացի բանաստեղծ, մանկավարժ
  • Ջեյսոն Այզեկս - բրիտանացի դերասան
  • Ռիչարդ Բլանդել - անգլիացի տնտեսագետ
  • Դերեն Բրաուն - անգլիացի իլյուզիոնիստ
  • Պոլ Դիրակ - անգլիացի ֆիզիկոս, ֆիզիկայի տեսաբան
  • Քրիստոֆեր Սմիթ - բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ
  • Ալֆրեդ Լավել - անգլիացի աստղագետ
  • Մեթյու Ռիչարդ Լուկաս - անգլիացի դերասան, կինոկատակերգու
  • Դիանա Սեթերֆիլդ - բրիտանացի գրող
  • Շարլոտա Ուլենբրուկ - բրիտանացի կենդանաբան, բնության մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ
  • Գերհարդ Հերցբերգ - կանադացի ֆիզիկոս
  • Սայմոն Պեգ - բրիտանացի դերասան, կինոկատակերգու
  • Ֆլորենս Բրանդեն-Բրյուս - անգլիացի ֆոտոմոդել, դերասանուհի
  • Լորա Ուեյդ - անգլիացի դրամատուրգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://russellgroup.ac.uk/
  2. https://orcid.org/members/001G000001fELxGIAW-university-of-bristol
  3. https://www.jisc.ac.uk/membership
  4. «The Worldwide Universities Network»։ List of WUN Group Members։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-04-ին։ Վերցված է 14 May 2007 
  5. «The Russell Group»։ List of Russell Group Members։ Արխիվացված օրիգինալից-ից 2004-05-14-ին։ Վերցված է 14 May 2007 
  6. «The Coimbra Group»։ List of Coimbra Group Members։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-04-ին։ Վերցված է 14 May 2007 
  7. «Bristol University History»։ History of the University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-04-ին։ Վերցված է 13 May 2007 
  8. «Wildscreen Festival 2006: University of Bristol»։ Wildscreen։ 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-04-ին։ Վերցված է 20 December 2007 
  9. "Times Higher Education Supplement 2009:The World's Top 200 Universities". The Times Higher Education Supplement. Archived from the original on 10 October 2009. Retrieved 1 October 2009

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carleton, Don (1984) «University for Bristol: A History in Text and Pictures». University of Bristol P. ISBN 0-86292-200-3
  • Delany, Rosalind (2002) «How Did This Garden Grow?: The History of the Botanic Gardens of the University of Bristol». Friends of Bristol University Botanic Garden ISBN 0-9543504-0-5
  • Evans, Crossley (1994) «A History of Wills Hall University of Bristol». University of Bristol P. ISBN 0-86292-421-9
  • Whittingham, Sarah (2003) «Wills Memorial Building». University of Bristol ISBN 0-86292-541-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]