Ֆրեդերիկ Սոդդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ֆրեդերիկ Սոդդի
Frederick Soddy
Frederick Soddy.jpg
Ծնվել է սեպտեմբերի 2, 1877({{padleft:1877|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2]
Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել է սեպտեմբերի 22, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:22|2|0}})[3][1][2] (79 տարեկանում)
Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն դեղագործ, ֆիզիկոս և պրոֆեսոր
Գործունեության ոլորտ Ռադիոքիմիա
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Աբերիստուիտի համալսարան և Մերթոն քոլեջ
Տիրապետում է լեզուներին անգլերեն[4]
Գիտական ղեկավար Էռնեստ Ռեզերֆորդ
Պարգևներ
Frederick Soddy Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Սոդդի (Frederick Soddy, սեպտեմբերի 2, 1877({{padleft:1877|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - սեպտեմբերի 22, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:22|2|0}})[3][1][2], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ռադիոքիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1910), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1924

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ 1900-1902 թվականներին Էռնեստ Ռեզերֆորդի ղեկավարությամբ աշխատել է Մոնրեալի, 1903-1904 թվականներին՝ Ուիլյամ Ռամզայի ղեկավարությամբ՝ Լոնդոնի համալսարաններում։ 1904-1914 թվականներին դասավանդել է Գլազգոյի, 1914-1919 թվականներին՝ Աբերդինի, 1919 - 1936 թվականներին՝ Օքսֆորդի համալսարաններում։

Հիմնական աշխատանքները նվիրված են ռադիոակտիվությանը։ Մշակել է ռադիոակտիվ տրոհման տեսությունը (1903-1905 թվականներին՝ Ռեզերֆորդի հետ համատեղ), տվել իզոտոպների մասին հասկացությունը, ուսումնասիրել դրանց բնույթը և ծագումը։ Ռեզերֆորդի հետ հայտնագործել է թորիում -x (ռադիում -224) ռադիոտարրը և ապացուցել ռադիոն -200 և ռադիոն -222 քիմիական չեզոքությունը։ Ռեզերֆորդի հետ 1903 թվականին հստակ ձևակերպել է ռադիոակտիվ փոխակերպումների օրենքը, արտահայտելով այն մաթեմատիկորեն և մուծել է «կիսատրոհմանպարբերականություն» տերմինը։ Ուիլյամ Ռամզայի հետ 1903 թվականին ապացուցել է, որ ռադոնի և ռադիումի ռադիոակտիվ տրոհման արդյունքումստացվում է հելիում։ 1913 թվականին մուծել է «իզոտոպ» հասկացությունը։ 1913 թվականին ձևակերպել է տեղաշարժի կանոնը α տրոհման ժամանակ, երբ ռադիոտարրը տեղափոխվում է Մենդելևի համակարգում երկու տեղով դեպի ձախ, իսկ β տրոհման դեպքում մի տեղով դեպի աջ[7]։

Փորձնական ճանապարհով ապացուցել է (1915) ռադիումի առաջացումն ուրանից։ Սոդդիի անունով է կոչվում ուրանի սիլիկատը՝ սոդդիտ միներալը։ 1912 թվականին դարձել է Նոբելյան մրցանակակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 1901-2000, Գիրք Ա, Երևան-2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 488 CC-BY-SA-icon-80x15.png