Հրեական մշակույթ

Հրեական մշակույթ, հրեաների միջազգային մշակույթը՝ Աստվածաշնչի ժամանակագրությունից սկսած: Ավանդաբար բաժանվում է կրոնական և աշխարհիկ շրջանների, որոնց միջև կա որոշակի համադրություն: Պետք է նկատել, որ հուդայականությունը մանրամասնորեն կարգավորում էր հավատացյալների կյանքը[1]: Լուսավորություն վերապրած Արևմուտքի մշակութային տարբերությունների պատճառով հրեականը, ի թիվս այլ մշակույթների, նաև այլ երևույթներ է պարունակում, որոնք չեն կարող վստահորեն վերաբերել միայն կրոնական կամ աշխարհիկ ավանդույթներին[2]:
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրեական թատրոնը իրականացվում էր իդիշերենով[3]:
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրեաները նշանակալի ներդրում են ունեցել այլ երկրների երաժշտության զարգացման գործում: Կան նաև բուն հրեական երաժշտական երևույթներ: Իսրայելի երաժշտությունը, Իսրայելի ժողովրդական երաժշտությունը, կլեզմերները, սեֆարդների և լադինո երաժշտությունը, Միզրահի երաժշտությունը:
Հանրաճանաչ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկացի մեծագույն երաժիշտներ, հայտնի երաժշտության և երգերի տեքստերի հեղինակներ, այդ թվում՝ ջազային երաժիշտներ, ծագմամբ հրեաներ են՝ Արլեն Հարոլդը, Քերն Ջերոմը, Ջորջ Գերշվինը:
Պար[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրեական պարերը իրենց զարգացումը գտել են Արևելյան Եվրոպայում: Պարը կլեզմերի երաժշտական ուղեկցությամբ հարսանեկան արարողությունների պարտադիր մասն էր կազմում[4]: Կրոնը պարերի դեպքում որոշակի սահմանափակումներ էր դնում:
Հումոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հումորը գոյություն ուներ Տորայում և միդրաշներում, սակայն նրա արդի վիճակը սկիզբ է առնում Եվրոպայից: Հրեաները ծիծաղում էին իրենց վրա և անեկդոտներ էին գրում՝ ստեղծելով հարուստ բանավոր ավանդույթ: ԱՄՆ-ում հրեական հումորը հետագա զարգացում է ստացել վերջին հարյուր տարում: Ամերիկյան կոմիկների զգալի մասը հրեաներ են:
Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրեական խոհանոցը միավորում է բազմաթիվ մշակույթների սննդակարգը, որոնց միջավայրում ապրել են հրեաները, ներառյալ միջին եվրոպական, միջերկրածովյան, իսպանական, գերմանական և արևելաեվրոպական ճաշատեսակների պատրաստման ավանդույթները: Հրեական շատ ուտեստներ, օրինակ, հումուսը, այլ մշակութային արդյունք են:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարաևո քաղաքի ավանդական ընտանիքը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Landa, M.J. (1926). The Jew in Drama. New York: Ktav Publishing House (1969) (անգլ.)
- Veidlinger, Jeffrey. Jewish Public Culture in the Late Russian Empire. Bloomington: Indiana University Press, 2009 (անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Biale, David, Not in the Heavens: The Tradition of Jewish Secular Thought, Princeton University Press, 2011, p.15
- ↑ Biale, David, Not in the Heavens: The Tradition of Jewish Secular Thought, Princeton University Press, 2011, pp.5-6
- ↑ Melamed, S.M. «The Yiddish Stage» // New York Times, September 27, 1925 (X2)
- ↑ Yiddish, Klezmer, Ashkenazic or 'shtetl' dances, Le Site Genevois de la Musique Klezmer. Accessed 12 February 2006.