Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան
Budapesti Műszaki és Gazdaságtudományi Egyetem
Budapest, Műszaki Egyetem.jpg
Տեսակհամալսարան և open-access publisher?[1]
Հիմնադրված է1782
ՀիմնադրիրՅոզեֆ II
ՌեկտորQ25478167?
Ուսանողներ25,533 (2004)
ԱնդամակցությունԵվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա[1]
ՀասցեMűegyetem rakpart 1-6 1111 Բուդապեշտ, Հունգարիա
Կայքbme.hu և uni-bme.ir
Կոորդինատներ: 47°28′47.460000099996″ հս․ լ. 19°3′21.888000100005″ ավ. ե. / 47.47985000002777412° հս․. լ. 19.05608000002778013° ավ. ե. / 47.47985000002777412; 19.05608000002778013
Budapest University of Technology and Economics Վիքիպահեստում

Բուխարեստի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան, (հունգ.՝ Budapesti Műszaki és Gazdaságtudományi Egyetem, կարճ` Műegyetem), հունգարերեն հապավումով՝ BME, անգլերեն հապավումով՝ BUTE, Հունգարիայի առանցքային նշանակություն ունեցող տեխնոլոգիական համալսարաններից է, համարվում է աշխարհի ամենահին տեխնոլոգիական ինստիտուտը։ Հիմնադրվել է 1782 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՏՏՀ համարվում է աշխարհի ամենահին տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի համալսարանի վարկանիշ և ենթակառուցվածք։ Այն եվրոպայում համալսարանական մակարդակով ճարտարագետներ վերապատրաստող առաջին ինստիտուտն է[2]։

Հիմնադրվել է 1782 թվականին կայսր Ժոզեֆ II-ի կողմից և անվանվել է լատ.՝ Institutum Geometrico-Hydrotechnicum (Երկրաչափություն և հիդրոտեխնիկայի ինստիտուտ)։

Համաձայն 2014 թվականի վեբոմետրիկսի արդյունքների համալսարանը աշխարհի 8000 համալսարանների շարքում զբաղեցնում է 359-րդ տեղը[3]։

Համալսարանն ունի 1,100 ֆակուլտետային անդամներ։ 25 000 ուսանողների շուրջ 1/3 օտարերկրացիներ են 50 երկրներից[4]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս համալսարանն ունի ութ ֆակուլտետ

  • Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ (1782 թ.)
  • Մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետ (1871 թ.)
  • Ճարտարապետական ֆակուլտետ (1873 թ.)
  • Քիմիական տեխնոլագիայի և բիոտեխնոլոգիայի ֆակուլտետ (1873 թ.)
  • Էլեկտրական ճարտարագիտության և ինֆորմատիկայի ֆակուլտետ (1949 թ.)
  • Տրանսպորտային ճարտարագիտության ֆակուլտետ (1955 թ.)
  • Բնագիտական ֆակուլտետ (1998 թ.)
  • Տնտեսագիտության և սոցիալական գիտությունների ֆակուլտետ (1998 թ.)

Տեղայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի շենքի տանիքը

Համալսարանը գտնվում է Դանուբի աջ ափին Szabadság և Petőfi կամուրջների միջև ձգվում է դեպի Rákóczi կամուրջ։ Համալսարանն ունի երկար ու նեղ տարածք և համալսարանի մի ծայրից մյուսը հասնելու համար պահանջվում է 20 րոպե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Directory of Open Access Journals — 2003.
  2. Budapesti Műszaki és Gazdaságtudományi Egyetem (BME) (Budapest University of Technology and Economics)
  3. «World Universities' ranking on the Web: Top 8000 World Ranking»։ Webometrics.info։ January 2010։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 16, 2014-ին։ Վերցված է հունիսի 24, 2010  (չաշխատող հղում)
  4. Brown Pete (սեպտեմբերի 19, 2008)։ «Engineering Students to Study Micro- and Nanosystems in Eastern Europe»։ Arizona Engineer Online (The University of Arizona College of Engineering)։ Վերցված է 2010-01-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]