Լեոնիդ Մանդելշտամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանդելշտամ (այլ կիրառումներ)
Լեոնիդ Մանդելշտամ
Леонид Мандельштам
Ծնվել էմայիսի 4, 1879(1879-05-04)[1]
Մոգիլյով, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 27, 1944(1944-11-27)[2] (65 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան և Նովոռոսիյսկի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[3], Լույսի ցրում[3] և Տատանումներ[3]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՕդեսայի ազգային համալսարան և Ստրասբուրգի համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Գիտական ղեկավարՖերդինանդ Բրաուն[4]
Եղել է գիտական ղեկավարԻգոր Տամմ[5], Ալեքսանդր Անդրոնով[6], Ալեքսանդր Վիտ[7], Սերգեյ Ստրելկով, Մ․ Ա․ Դիվիլովսկի[8] և Սերգեյ Պ․ Ստրելկով[8]
Հայտնի աշակերտներԳաբրիել Գորելիկ, Միխայիլ Լեոնտովիչ, Սերգեյ Ռիտով, Սեմյոն Խայկին, Ալեքսանդր Անդրոնով, Ալեքսանդր Վիտ, Սերգեյ Ստրելկով և Իգոր Տամմ
Պարգևներ
Commons-logo.svg Leonid Mandelstam Վիքիպահեստում
Մանդելշտամի շիրիմը Նովոդևիչյան գերեզմանատանը

Լեոնիդ Իսահակովիչ Մանդելշտամ (ռուս.՝ Леонид Исаакович Мандельштам, մայիսի 4, 1879(1879-05-04)[1], Մոգիլյով, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 27, 1944(1944-11-27)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային ֆիզիկոս։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1925

Աշխատանքները վերաբերում են օպտիկային, տեսական ֆիզիկային, ռադիոֆիզիկային, ռադիոտեխնիկային։ Առաջինն է ապացուցել (1907), որ օպտիկապես անհամասեռ միջավայրերում լույսի ցրումը պայմանավորված է սիկրոանհամասեռությունների առաջացումով։ 1918 թ. կանխագուշակել է Ռելեյի գծի նուրբ կառուցվածքի երևան գալը (նման տեսություն մշակել է նաև է. Բրիլուենը, 1922 թ.)։ 1928 թ. Գ. Ս. Լանդսբերգի հետ հայտնագործել է լույսի կոմբինացիոն ցրումը (Չ. Ռամանից և Կ. Ս. Կրիշնանից անկախ)։ Ն. Գ. Պապալեկսիի հետ հիմնարար աշխատանքներ է կատարել տատանումների ոչ գծային տեսության բնագավառում։ Նրանք առաջարկել են էլեկտրական տատանումների գրգռման նոր մեթոդ, ստեղծել (1931) փոփոխական հոսանքի պարամետրական գեներատոր՝ պարբերաբար փոփոխվող ինդուկտիվությամբ, մշակել (1938) հեռավորությունների ճշգրիտ չափման ռադիոինտերֆերենցիոն մեթոդ։

Արժանացել է Վ. Ի. Լենինի անվան (1929) և ԽՍՀՄ պետական մրցանակների (1942

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 218 CC BY-SA icon 80x15.png