Ջոն Գուդենաֆ
Ջոն Գուդենաֆ (անգլ.՝ John Bannister Goodenough, հուլիսի 25, 1922[1][2][3], Ենա, Thuringia, Վայմարյան Հանրապետություն), ամերիկացի գիտնական, ֆիզիկայի և նյութագիտության մասնագետ։ Նա լիթիում-իոնային մարտկոցում, որպես կատոդ, առաջարկել է լիթիումի կոբալտիտ (LixCoO2)։ Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ 2012 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[12], 1992 թվականից Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի[13] և 2012 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության՝ օտարերկրյա անդամ[14]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականին գերազանցությամբ ավարտել է Եյլի համալսարանը, որից հետո որոշ ժամանակ ծառայել է ԱՄՆ բանակում։ Զորացրվելով՝ 1947 թվականին Չիկագոյի համալսարանում պաշտպանել է ֆիզիկայի վերաբերյալ իր թեզը (գիտական կոնսուլտանտ՝ Քլարենս Զեներ)։
Վերջին տարիներին աշխատում է մարտկոցի նոր տեսակի վրա, որտեղ մետաղը վերածվում է ապակու։ Գուդենաֆի կարծիքով՝ որոշ գիտնականներ բնութագրվում են ուշ հասունությամբ, և ամենից կարևոր գիտական նվաճումները նրանց են գալիս ծերության շրջանում[15]։
Լիթիում-իոնային մարտկոցների աշխատանքներին մասնակցելու համար Գուդենաֆը 2019 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի (Սթենլի Ուիթինգհեմի և Ակիրա Յոշինայի հետ միասին)։ Միևնույն ժամանակ նա դարձել է մրցանակի ամենածեր դափնեկիրը․ մրցանակի պարգևատրման պահին նա եղել է 97 տարեկան։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարյուրամյակի մրցանակ (1975)
- Ճապոնիայի մրցանակ (2001)
- Էնրիկո Ֆերմիի մրցանակ (2009)
- ԱՄՆ ազգային գիտական մեդալ (2011)
- Չառլզ Սթարք Դրեյփերի մրցանակ (2014)
- Տրանսպորտային այլընտրանքային վառելիքի նորարարության մրցանակ (2015)
- «Welch Award in Chemistry» (2017)
- Բենջամին Ֆրանկլինի մեդալ (2018)
- Կոպլիի մեդալ (2019)
- Քիմիայի Նոբելյան մրցանակ (2019)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://ieeexplore.ieee.org/iel5/20/22333/01041954.pdf?tp=&arnumber=1041954&punumber=20
- ↑ 2,0 2,1 http://pubs.rsc.org/en/content/articlepdf/2007/jm/b701805c
- ↑ 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ https://royalsociety.org/people/john-goodenough-11514/
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/55234.html
- ↑ https://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-de-l-Academie-des-sciences-/-G/john-goodenough.html
- ↑ https://www.nae.edu/29302/Dr-John-B-Goodenough
- ↑ https://www.nsf.gov/od/nms/recip_details.jsp?recip_id=5300000000478
- ↑ https://www.nae.edu/55291/DraperWinners?id=55291
- ↑ http://www.usc.es/es/info_xeral/honoris/
- ↑ https://www.nobelprize.org/prizes/chemistry/2019/press-release/
- ↑ Профиль на сайте Национальной академии наук США.
- ↑ Профиль на сайте Французской академии наук.
- ↑ Профиль на сайте Лондонского королевского общества.
- ↑ Pagan Kennedy. To Be a Genius, Think Like a 94-Year-Old // The New York Times, 7.04.2017.(անգլ.)
|
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկացի գիտնականներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ