Գորդոն Գուլդ
| Գորդոն Գուլդ | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 17, 1920[1][2] |
| Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
| Մահացել է | սեպտեմբերի 16, 2005[1][2] (85 տարեկան) |
| Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | աթեիզմ |
| Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Եյլի համալսարան, Յունիոն քոլեջ (1941) և Scarsdale High School? |
| Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Գորդոն Գուլդ (անգլ.՝ Gordon Gould, հուլիսի 17, 1920[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 16, 2005[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի ֆիզիկոս, որին վերագրվում է լազերի գյուտը։ Առավել հայտնի է ԱՄՆ-ի դեմ՝ լազերի և նրա հետ կապված տեխնոլոգիական պատճառներով, իր երեսնամյա արտոնագրային պայքարով։ Նաև պայքարել է լազեր արտադրողների դեմ, ովքեր խախտել էին արտոնագիրը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորքում, երեք եղբայրներից ավագն է եղել։ Նրա հայրը եղել է Scholastic Magazine Publications-ի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը[6]։ Մեծացել է Նյու Յորքի արվարձաններից մեկում, սովորել է տեղի դպրոցում։ Յունիոն քոլեջում ստացել է բակալավրի աստիճան (ֆիզիկայի ոլորտում), որտեղ նա դարձել է Sigma Chi միաբանության անդամ։ Եյլի համալսարանում լուսագիտության և սպեկտրոսկոպիայի ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան լուսագիտության և սպեկտրոսկոպիայի ոլորտում[7]։
1944 թվականի մարտից մինչև 1945 թվականի հունվարը աշխատել է Մանհեթենյան նախագծում, բայց որպես անդամ հեռացված է եղել ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցությունից[8]։ 1949 թվականին ընդունվել է Կոլումբիական համալսարան, որպեսզի աշխատի բժշկական դիսերտացիայի շուրջ՝ օպտիկական և միկրոալիքային սպեկտրոսկոպիայի ոլորտում[9]։ Նրա գիտական ղեկավարը եղել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլիկարպ Կաշը։
1956 թվականին Գուլդը շարունակել է օգտագործել օպտիկական պոմպը, առաջարկել է օգտագործել այն՝ միջավայրում ինվերսիայի բնակվածության ստեղծման համար, և քննարկել է այդ միտքը մազերի գյուտարար Չարլզ Թաունսի հետ, ով 1964 թվականին ստացել էր Նոբելյան մրցանակ՝ մազերի և լազերի վրա իր կատարած աշխատանքի համար[10]։ Թաունսը խորհուրդ է տվել Գուլդին՝ ինչպես ստանալ իր նորարարության արտոնագիրը, և համաձայնվել է հանդես գալ որպես վկա[11]։
Գուլդը առաջարկել է շարունակել օգտագործել լազեր տերմինը (անգլ.՝ laser), ինքը հապավում է ներկայացրել անգլերենից՝ Light Amplification by Stimulated Emission of Radiation, ինչը թարգմանաբար նշանակում է լույսի ուժեղացումը հարկադրական ճառագայթման միջոցով։ Առաջարկվող անվանման հանրային ներկայացումը կայացել է դեռևս Տ․ Մայմանի պատրաստած առաջին իրական աշխատող լազերի ստեղծումից առաջ (1960)՝ 1959 թվականի կոնֆերանսին[12], և շուտով դարձել է ընդունված։
Ընտրություններ Փառքի սրահում և մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրա դերը լազերի փաստացի հայտնագործման մեջ վիճարկվել է տասնամյակների ընթացքում, բայց Գուլդը 1991 թվականին ընտրվել է Գյուտարարների ազգային Փառքի սրահի անդամ[13]։
Գուլդը մահացել է 2005 թվականի սեպտեմբերի 16-ին[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 3 4 https://www.washingtonpost.com/archive/local/2005/09/20/laser-pioneer-gordon-gould-dies-at-85/8ccd0c3b-261e-40a2-b3e2-318920dec64a/
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
- ↑ Taylor (2000), p. 14.
- ↑ Taylor (2000), p. 16-20.
- ↑ Taylor (2000), p. 19-25.
- ↑ Taylor (2000), p. 37-40.
- ↑ «Nobel Prize in Physics 1964». Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Taylor (2000), p. 62.
- ↑ Gould, R. Gordon The LASER, Light Amplification by Stimulated Emission of Radiation // The Ann Arbor Conference on Optical Pumping, the University of Michigan, June 15 through June 18, 1959 / Franken, P.A. and Sands, R.H. (Eds.). — 1959. — С. 128.
- 1 2 Chang, Kenneth. «Gordon Gould, 85, Figure In Invention of the Laser».
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Taylor, Nick LASER: The inventor, the Nobel laureate, and the thirty-year patent war. — New York: Simon & Schuster, 2000. — ISBN 0-684-83515-0
- Brown, Kenneth Inventors at Work: Interviews with 16 Notable American Inventors. — Redmond, Wash.: Tempus Books of Microsoft Press, 1987. — ISBN 1-55615-042-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդոն Գուլդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||