Քենսիկո (գերեզմանոց)
Քենսիկո Kensiko Cemetery | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Առաջի հիշատակում | 1889 |
🌐 | kensico.org(անգլ.) |
![]() | |
![]() |
Քենսիկո գերեզմանոց (անգլ.՝ Kensico Cemetery), տեղակայված է Նյու Յորքից 50 կմ հյուսիս, Վալհալլա քաղաքում (Վեսթչեսթերի շրջանում, Նյու Յորք նահանգում)։ Քենսիկոն հիմնադրվել է 1889 թվականին, երբ Նյու Յորքի գերեզմանոցները խիստ ծանրաբեռնված էին։ Սկզբում տարածքը զբաղեցնում էր 250 ակր (1,0 կմ²), հետագայում ընդլայնվել է` դառնալով 600 ակր (2,4 կմ²)։ 1905 թվականին տարածքը փոքրացել է (1,9 կմ²), 1912 թվականին տարածքի մի մասը տրամադրվել հարևանությամբ գտնվող Երկնային դարպասներ գերեզմանոցին։ XX դարում շատ մշակութային գործիչներ, այդ թվում Սերգեյ Ռախմանինովը, թաղված են այստեղ։ Գերեզմանոցի տարածքում առանձնացված է հատուկ տարածք` Ամերիկյան դերասանների հիմնադրամի անդամների և Վոդևիլների ազգային ասոցիացիայի անդամների համար, որոնցից մի քանիսը մահացել են կատարյալ աղքատության մեջ։ Տարածքը «Շարոնի այգի» (76 ակր (31 հա)), որն ստեղծվել է 1953 թվականին, առանձնացված է հրեա հանգուցյալների համար։ Այստեղ է թաղված ամերիկացի հայտնի երգիչ, կոմիկ, վոդևիլ ժանրի աստղ Լյու Դոքստադերը[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գերեզմանաթումբ
-
Եգիպտական սֆինքսանման շիրիմ
-
The Kane Lodge գունդ
-
Փինքնի բուրգ
-
Mecca տաճար
-
Ֆինես Լունսբերիի շիրիմը
-
Այեր արձան
-
Լու Գերիգի գերեզմանը
-
Նյու Յորքի Ֆրայրս ակումբի հուշարձան
-
Ջ. Գորդոն Էդվարդսի շիրիմը մինարեի հետ
-
Շարոն այգու մուտքը
-
Կանոններ և կարգավորումներ
-
Հետաքրքիր վերգետնյա շիրիմ
-
Դանիել հուշարձան
-
Դատավոր Ջոն Ֆիթչի հուշարձանը
-
Ամոս Սուլկա դամբարան
-
Գերեզմանոց Մետրոյի հյուսիսային գծի վրա
-
Հետաքրքիր խաչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lew Dockstader, Minstrel, Is Dead. Famous Comedian Succumbs to a Bone Tumor at His Daughter's Home at 68». New York Times. 1924 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.