Քվանտային օպտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաքին ֆոտոէֆեկտ
Կոմպտոնի էֆեկտը լուսաբանող սխեմա
Ռամանի էֆեկտի լուսաբանման համար նախատեսված սարք

Քվանտային օպտիկա, օպտիկայի բաժին, որը զբաղվում է լույսի քվանտային հատկություններով պայմանավորված երևույթների ուսումնասիրմամբ: Այդպիսի երևույթներից են ջերմային ճառագայթումը, ֆոտոէֆեկտը, Կոմպտոնի էֆեկտը, Ռամանի էֆեկտը (լույսի կոմբինացիոն ցրումը), ֆոտոքիմիական պրոցեսները, հարկադրական ճառագայթումը (բնականաբար, նաև լազերի ֆիզիկան) և այլն:

Քվանտային օպտիկան ավելի ընդհանուր տեսություն է, քան դասական օպտիկան: Տեսության հիմնական խնդիրն է լույսի և այլ օբյեկտների փոխազդեցությունների ուսումնասիրությունը քվանտային բնույթի հաշվառմամբ: Քվանտային օպտիկան ուսումնասիրում է նաև լույսի տարածումը հատուկ պայմանների դեպքում:

Խնդիրը ճշգրիտ լուծելու համար անհրաժեշտ է լույսը և այն միջավայրը, որով տարածվում է վերջինս (նաև վակուումը) ուսումնասիրել քվանտապես, սակայն երբեմն հնարավոր են շեղումներ՝ համակարգի բաղադրիչներից մեկը ուսումնասիրում են դասական տեսությամբ:

Օրինակ լազերային ֆիզիկայում հաշվարկների մեջ քվանտացնում են միայն ակտիվ միջավայրը, իսկ ռեզոնատորը համարում են դասական: Սակայն, եթե ռեզոնատորի երկարությունը լինի ալիքի երկարության կարգի, այն հնարավոր չի լինի նկարագրել դասական տեսությամբ և այդպիսի ռեզոնատորում առկա գրգռված վիճակում գտնվող ատոմի պահվածքի նկարագրման խնդիրը խիստ կբարդանա:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Клаудер Дж., Сударшан Э. Основы квантовой оптики. Пер. с англ. М.: Мир, 1970.
  • Клышко Д. Н. Физические основы квантовой электроники. М.: Наука, 1986.
  • Мандель Л., Вольф Э. Оптическая когерентность и квантовая оптика. М.: Физматлит, 2000.
  • Килин С. Я. Квантовая оптика: Поля и их детектирование. Мн., 1990; М.: УРСС, 2003.
  • Скалли М. О., Зубайри М. С. Квантовая оптика. (M.O. Scully, M.S. Zubairy) Перевод с английского под ред В. В. Самарцева. М.: Физматлит, 2003.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]