H-գործակից
h-գործակիցը ցուցանիշ է, որը փորձում է միաժամանակ չափել գիտնականի կամ պրոֆեսորի հրատարակված աշխատանքների արդյունավետությունն ու ազդեցության գործոնը։
Ցուցանիշը հիմնված է գիտնականի ամենաշատ հղումներով հոդվածների բազմության և ուրիշ հրատարակումներում դրանց մեջբերման քանակի վրա։ Գործակիցը կարող է կիրառվել նաև գիտնականների խմբի՝ բաժնի, համալսարանի, երկրի արդյունավետության և ազդեցության գնահատման համար։ H-գործակցի գաղափարը 2005 թ-ին առաջարկել է ամերիկացի ֆիզիկոս Ջորջ Հիրշը (Սան Դիեգոյի համալսարան, Կալիֆորնիա), որպես գործիք՝ գնահատելու համար տեսական ֆիզիկայում զբաղված ֆիզիկոսների աշխատանքը և այն երբեմն անվանում են Հիրշի գործակից կամ Հիրշի թիվ [1]:
Սահմանումը և նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործակիցը հիմնված է տվյալ հետազոտողի հրատարակումների ստացած մեջբերումների վրա։ Հիրշը գրում է. Գիտնականն ունի h գործակից, եթե նրա Np հոդվածներից 'h'-ը յուրաքանչյուրն ունի ամենաքիչը h մեջբերում և մնացած (Np − h) հոդվածներից յուրաքանչյուրի մեջբերումների քանակը չի գերազանցում h-ը։
Այլ կերպ ասած, h գործակցով գիտնականը հրատարակել է h հոդված, որոնցից յուրաքանչյուրն այլ հոդվածներում հիշատակվել են առնվազն h անգամ[2]։ Այսպիսով, h գործակիցը միաժամանակ արտահայտում է և հրատարակված հոդվածների քանակը և յուրաքանչյուր հոդվածի հիշատակումների քանակը։ Գործակիցը մշակվել է կատարելագործելու գնահատման այնպիսի պարզ միջոցները, ինչպիսիք են՝ մեջբերումների կամ հրատարակումների քանակը։ Գործակիցը լիովին աշխատում է միայն միևնույն բնագավառում աշխատող գիտնականներին համեմատելու համար։ Մեջբերումների քանակը գիտության տարբեր բնագավառների համար էապես տարբեր է։
h գործակիցը այլընտրանք է ավելի վաղ ընդունված՝ ամսագրի ազդեցության գործոնի միջոցով կոնկրետ հետազոտողի աշխատանքները գնահատելու մեթոդին։ Քանի որ h գործակցում հաշվի են առնվում միայն մեծ թվով հղված հոդվածները, ուստի այն որոշելը համեմատաբար պարզ պրոցես է։ Հիրշը ցույց է տվել, որ պարգևներ ստացած գիտնականների համար, ինչպես օրինակ Գիտությունների ակադեմիայի անդամ կամ Նոբելյան մրցանակակիր, h-ը շատ կանխատեսելի արժեք ունի։
Ֆիզիկայում միջին արդյունավետության գիտնականը պետք է ունենա իր աշխատած տարիների թվին հավասար h, մինչդեռ կենսաբժշկական գիտնականներինը ձգտում է ավելի բարձր արժեքների։ h գործակիցը աճում է հղումների կուտակմանը զուգընթաց, ուստի այն կախված է հետազոտողի 'գիտական տարիքից'։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hirsch J. E. (նոյեմբերի 15, 2005)։ «An index to quantify an individual's scientific research output»։ PNAS 102 (46): 16569–16572։ Bibcode:2005PNAS..10216569H։ PMC 1283832։ PMID 16275915։ arXiv:physics/0508025։ doi:10.1073/pnas.0507655102
- ↑ McDonald, Kim (նոյեմբերի 8, 2005)։ «Physicist Proposes New Way to Rank Scientific Output»։ PhysOrg։ Վերցված է մայիսի 13, 2010