Սյամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սյամին
Կաղապար:Китайский
Xiamen montage.png
Կոորդինատներ: 24°36′0″ հս․ լ. 118°44′0″ ավ. ե. / 24.60000° հս․. լ. 118.73333° ավ. ե. / 24.60000; 118.73333
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Նահանգ Ֆուցզյան
Ներքին բաժանում Siming District, Haicang District, Huli District, Jimei District, Tong'an District և Xiang'an District
Մակերես 1865 կմ²
ԲԾՄ 0 մ
Բնակչություն 3,53 մլն մարդ (2010 թվական)
Ժամային գոտի UTC+8
Հեռախոսային կոդ 592
Փոստային ինդեքս 361000
Փոստային ինդեքսներ 361000
Ավտոմոբիլային կոդ 闽D
Պաշտոնական կայք xm.gov.cn (չին.)
##Սյամին (Չինաստան)
Red pog.png

Սյամեն (Սյամին, Ամոյ, չինարեն` 廈門市|厦门市, Xiàmén shì), ենթաքաղաղային նշանակության քաղաք Ֆուցզյան նահանգում  (ՉԺՀ), հանդիսանում է նահանգի ամենամեծ նավահանգիստը Թայվանական նեղուցի մոտ։ Տեղակայված է մայրցամաքի մոտ գտնվող մի քանի կղզիների վրա Ցյունաչժաոի (հյուսիս) և Չխանչժոուի (դեպի հարավ) միջև։

Քաղաքից տասնյակ կիլոմետրեր այն կողմ ծովում գտնվում է Ցզիմեն կղզիների խումբը, որը կառավարվում է Թայվանի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունան (同安) անվան տակ  առաջին հիշատակումները պատկանում են մեր թվարկության 282 թվականին: Ամոյ(茶) անվան տակ առաջին անգամ հիշատակվել է Սուն դինաստիայի ժամանակագրության (1126-1279) մեջ և  Մարկո Պոլոյի գրանցամատյաններում։ Յուան դինաստիայի ժամանակաշրջանում Սյամինի գեղատեսիլ նավահանգիստները ապաստարան էին հանդիսանում տեղի ծովահենների համար։

Մին դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում 1387 թվականին գեներալ Չժոուն այս տարածքում կառուցել է մի շարք ամրություններ ճապոնացի ծովահեններից պաշտպանվելու համար։ Ի սկզբանե  «Սյամինը» չինարեն գրվել է «下門», իսկ արտասնավել «ε-mûi»։ Որը հարավ-չինական բարբառով նշանակում է «ստորին նավահանգիստ»  և  ամենայն հավանականությամբ կապված է  քաղաքի Ցզյուլուն գետի ակունքում գտնվելու փաստի հետ [1]։ Ավելի ուշ (ըստ երևույթին գեներալ Չժոուի ժամանականերից) այդ տեղանունը սկսեց գրվել «廈門»[2]։ Որը մանդարինական բարբառով արտասնվում է «Xiàmén», իսկ նշանակում է «Նավահանգիստ ամրոցի վրա»։

Ընդհուպ մինչ 15-րդ դարը այստեղից գործլ է ակտիվ առևտուր Հնդկաստանի, Արաբիայի և Արևմտյան Ասիայի հետ, այս ժամանակաշրջանում Ամոյը վերածվել էր աշխարհի առաջատար առևտրային կենտրոնի[3]։ 1516 թվականին այստեղ առաջին անգամ հայտնվել են պորտուգալական նավերը։ Արդեն 1575 թվականին եկան իսպանացիները, որոնք հետաքրքրված էին մետաքսի վաճառքով, որը նրանք ուղարկում էին սկզբում Մանիլա, ապա Մեքսիկա։ 1604 թվականին այստեղ եկավ հոլանդական նավատորմը, սակայն տեղի առևտրականների հետ կապեր հաստատելու իրենց փորձերը հաջողությամբ չպսակվեցին։

Չինաստանի մանջուրական նվաճման ժամանակաշրջանում 18-րդ  դարի կեսերին Սյամին կղզին մի քանի անգամ անցել է չինացի ազգասեր-ծովահեն Չհեն Չենգունի ձեռքը։ Սյամինը դարձել էր նրա շտաբը, որը նա հետագայում օգտագործեց 1661-1662-ական թվակններին Թայվանը գրավելու համար, որտեղ ինքն էլ շուտով տեղափոխվեց։

Առաջին բրիտանական առևտրական նավը հայտնվեց կղզու ափերի մոտ 1670 թվականին, իսկ արդեն կարճ ժամանակ անց բրիտանացիները կարողացան ակտիվ գործունեություն ծավալել: Բրիտանական Օստ-արևելյան Հնդկաստան ընկերությունը բացում է ֆաբրիկաներ և ստեղծում խոշոր արտադրություն։ Սակայն 1730 թվականին Բեյջինյան (Պեկինյան) կառավարությունը, որն արդեն դժգոհ էր անգլիացիների ճնշումներից և կամայականություններից օրենք ընդունեց, ըստ որի բոլոր արտերկրյա նավերը բացառությամբ իսպանականների արգելվում էր առևտրով զբաղվել կղզու տարածքում [4]։

18-րդ Իռլանդական  թագավորական  գունդը գրոհում է Սյաոմինյան ամրոցը։ 1841 թվակնի   օգոստոսի 26։

Եվրոպայի հետ առևտուրը վերսկսվեց Չինաստանի համար անհաջող դարձած Առաջին օպյումյան պատերազմից հետո։ Քաղաքը գրավվեց 1841 թվականի օգոստոսի 27-ին  բրիտանական նավախմբի կողմից, որի հրամանատարները սըր Հյու Գոֆը և ծովակալ Պարկեռն էին։ 1843 թվականի նավահանգիստը բացվեց բոլոր տեսակի ազգերի հետ առևտուր անելու համար։ Նավահանգստի մոտ գտնվող կղզիների վրա օտարերկրացիները սկսեցին բնակությունը հաստատել։ Կոլոնգսու կղզու վրա ստեղծվեց Ամոյի արտերկրյա բնակավայրը, որն արդեն ոչ մի կերպ չէր ենթարկվում տեղական իշխանություններին։ Առաջինը Ամոյի ժամանեցին բողոքական միսիոներները. Հետագայում արդեն 1842 թվակնին եկան Ամերիկյան նորարարական եկեղեցու հոգևորականներ,Նիդերլանդական նորարարական եկեղեցու ներկայացուցիչներ և մի շարք այլ եկեղեցու ներկայացուցիչներ[5]։ Նրանք հատուկ տեղ զբաղեցրին համայնքի զարգացման գործում։ Հենց  նրանց ջանքերով են  հիմնվել «Tek-chin-ka»  և«Hope and Wilhelmina» ցանցի հիվանդանոցները, չինացի երեխաների համար բացվել են մի շարք դպրոցներ։ Բացի Տունգ-Վեն  ինստիտուտը  և Անգլո-չինական քոլեջը, որը հովանավորվում էր  ինչպես չինական, այնպես էլ օտարերկրյա գործարարների կողմից հովանավորվող, Կոլոնգսու կղզու վրա գտնվող  երեք խոշորագույն բողոքական առաքելությունների համալսարանները և Միավորված միջնակարգ դպրոց։ 1863 թվականին հիմնադրվել է անգլիական մատուռ, որտեղ ամեն շաբաթ իրականացվում էին անգլերենով պատարագներ։ Դա ամենամեծ անգլիական միսիոներական եկեղեցին էր, որը կարող էր ընդունել ավելի քան 1000 մարդու: Բացի բողոքական առաքելություններից, կղզում գտնվում էր նաև հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որն իր հերթին գտնվում էր Իսպանական եկեղեցու հովանավորչության տակ։ Արդեն 1908 թվականի դրությամբ Ամոյի վրա արդեն տեղակայված էին ավելի քան 100 միսիոներական միություններ[6]։

Ի սկզբանե բոլոր մասնավոր ձեռնարկությունները կառուցվում էին ոչ թե Կոլոնգսու կղզու տարածքում, այլ  քաղաքի ուղղությամբ ափի մոտ։ Այնուամենայնիվ, շատ առևտրականներ նախընտրում էին ունենալ իրենց մասնավոր նստավայրերը կղզու վրա հաշվի առնելով նրա բնական պաշտպանվածությունը  թայֆուններից։ Նաեւ կղզու հարավային մասում, ժայռի վրա, կառուցվել է բրիտանական հյուպատուսության  շենքը [7]։ Նավահանգստի մոտ տեղակայված էին Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, մի քանի փոստային բաժանմունքներ, երկու խոշոր ակումբ գրադարաններով եւ ընթեցասրահով, երկու հյուրանոցներ և դեղատուն։ Կոլոնգսուում էր տեղակայված նաև հսկայական սպորտային բազա, որտեղ տեղակայված են եղել թենիսի , կրիկետի, հոկեյ և այլ դաշտեր։ Կղզու արևելյան ծայրամասը լրացնում էր  ազդանշանային կայանը, որը տեղեկացնում էր նավերի նավահանգիս ժամանելու լուրերը և  մոտեցող փոթորիկների մասին լուրերը։ Կոլոնգսու կղզու բնակչության մեծ մասը կազմում էին չինացիները: Օտարերկրացիների բնակավայրերի հարևանությամբ տեղակայված էին ավելի քան 4000 մարդ բնակչությամբ մի քանի չինական գյուղեր [8]։

Ողջ 19-րդ դարի ընթացքում սյամինյան նավահանգիստը շարունակում էր հանդիսանալ տարածաշրջանում թեյի առևտրի համար կարևորագույն տարածքներից մեկը: Դրա հետևանքով տեղական բարբառը դարձել է բազմաթիվ բառերի աղբյուրը, որոնք ներթափանցել են եվրոպական լեզուներ (օր. «կետչուպ»)։ Բացի այդ, Սյամինը հիմք է  ծառայել  Թայվանի գաղութացման համար, որտեղ սյամինցի թեյավաճառների կողմից տնկվել և աճեցվել են հսկայան թեյի պլանտացիաներ։

1900 թվականին իխեուտանների ապստամբության ժամանակ , Ամոյը ժամանակավորապես գրավվել էր ճապոնացիների կողմից։

20-րդ դարում Սյամինը շարունակում է մնալ արտաքին աշխարհի հետ առևտրից  կախյալ  տարածք։ Սյամինցի էմիգրանտները առաջին արևելաասիացիներից էին, ովքեր արտագաղթեցին Ամերիկա։ Քաղաքական բարեփոխումների և թափանցիկության ռեֆորմները իր հետևից առաջ բերեցին Սյամինի վերափոխումը ազատ տնտեսական տարածքի։ Ներկայումս Սյամինը համարվում է Չինաստանի ամենաբարեկարգ քաղաքներից մեկը։ 1921 թվականին այստեղ բացվել է Սյամինյան համալսարանը։

2007 թվականին Սյամինում տեղի է ունեցել 3-րդ Ասիակա-Խաղաղօվկիանոսյան ասղագիտական օլիմպիադան։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյամինն իրենից ներկայացնում է ենթանահագային նշանակություն ունեցող քաղաք, որը բաժանված է 6 շրջանների։

Subdivisions of Xiamen-China.png Շրջաններ Բնակչություն Հրապարակ
Պուտունխուա Հիերոգլիֆներ Հարավմիինյան անվանում 2007 թվականին կմ2
Ըստ էության Սյամին (համանուն կղզու)
Շրջան Հուլի 湖里区 O-li Khu Օլի 676,400 63.41
Շրջան Սիմին 思明区 Su-beng Khu Սուբինգ 736,400 73.14
Արվարձանները (մայցամաքում)
Շրջան Հայցան 海沧区 Hai-chhng Khu Հայցհին 143,000 155
Շրջան Ցզիմեյ 集美区 Chip-bi Khu Չիպբի 340,000 276
Շրջան Տուանան 同安区 Tang-uann Khu Տանգվանա 548,200 658
Շրջան Սյանան 翔安区 Siong-an Khu Սյենգան 260,000 352

Սիմին և Հուլի շրջանները միացված են մեկ ազատ տնտեսական գոտու մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի դրությամբ Սյամինի քարտեզը, երբ նա զբաղեցնում էր միայն կղզու արևմտյան անկյունը և հարևան Գուլանա կղզին։

Քաղաքի պատմական կենտրոնը տեղակայված է Սյամին կղզու հարավ-արևմտյան մասում, Յունդան լճից հարավ։ Սյամին կղզին միացած է մայրցամաքի հետ 4 տեղերում ՝ արևմուտքում Հայցանի շրջանում Հայցան-Հուլի, երեքը (Սյամին, Սիլին, միջօվկիանոսային կամուրջը Ցզիմեյը) հյուսիսում միավորում են Ցիմեյի և Հուլիի  շրջանները, և մեկը թունելով (Սյանանը հյուսիս-արևելքում Սյանան և Հուլի շրջանները)։ Գուլանյու կղզյակի վրա Սյամին կղզուց հարավ-արևմուտք նախկինում գտնվում էին օտարերկրյա հյուպատոսարաններ, նրանց առևտրականների տները և նմանատիպ այլ կառույցներ։ Ներկայումս այդտեղ գործում է պատմական արգելոց-թանգարան, Սյամին և Գուլանա կղզիների միջև գտնվող նեղ նեղուցը  նախկինում կոչվում էր Սյամինյան Նավահանգիստ։  

Մեր օրերում Սյամին կղզու մեծ մասը ուրբանիզացված է, որտեղ կղզու հարավային մասում գտնվում են լողափերը, իսկ արևմտյան մասում կղզու նավահանգիստները։ Սյամինյան համալսարանի գլխավոր մասնաշենքը նույպես գտնվում է կղզու հարավային մասում։

Սյամինի մայրցամաքում գտնվող 4 շրջանները ներկայումս նույնպես արագ տեմպով զարգանում և ուրբանիզացվում են։ Ցզիմեյ շրջանում գտնվում է Ցզիմեյան համալսարանը  և «Կրեաների այգին»՝ հիշատակային համալիր նվիված հայտնի հուացյաոյին ( Չեն Ցզյագենին ) որտեղի  դամբարանում  էլ գտնվում է նրա դին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սյամինի քաղաքային թանգարան  (Սյամինշ, 厦门市博物馆[9])  հիմնադրվել է 1983 թվականին, բացվել  1988 թվականին, 2007 թվականից գտնվել է մշակույթի և արվեստի կենտրոնի  նորակառույց շենքում, (Սիմին, հասցեն: Տիյուի, 95 / 体育路95号), լավ կազմակերպված էկսպոզիցիայով, թանգարանն իր ձեռքի տակ ունի մեծ քանակությամբ հնէաբանական արձաններ, նկարներ, ժամանակակից արվեստի նմուշներ: Մուտքը անվճար է, աշխատանքային ժամերը 9:00-17:00-ը, բացի երկուշաբթիից և պետական տոներից Թանգարանի պաշտոնական կայքը (չին.) (անգլերեն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В буквальном переводе: "Река Девяти Драконов.
  2. До сих пор употребимом в западных и юго-западных районах города.
  3. Pitcher P.W. In and about Amoy: Some historical and other facts connected with one of the first open ports in China. 
  4. Hughes G. Amoy and the surrounding districts. 
  5. Rev.
  6. Rev.
  7. Rev.
  8. Rev.
  9. Cямэньши боугуань 厦门市博物馆 / Энциклопедия Байду(չին.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]