Ուտրեխտի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուտրեխտի համալսարան
Universiteit Utrecht
Utrecht University Logo.JPG
Academiegebouw-utrecht-the-netherlands.png
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1636
ՀիմնադրիրԷրազմ Ռոտերդամցի
Ուսանողներ30,374[1]
Ընդհանուր անձնակազմ6700 մարդ
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Association of Universities in the Netherlands, Stichting Academisch Erfgoed[2] և iRODS Consortium[3]
ԳույներԴեղին, կարմիր և սպիտակ
              [4][5]
ԵրկիրPrinsenvlag.svg Նիդերլանդներ
ՏեղագրությունՈւտրեխտ
Կայքwww.uu.nl
Կոորդինատներ: 52°5′38.364000099993″ հս․ լ. 5°7′24.276000099999″ ավ. ե. / 52.09399000002777314° հս․. լ. 5.12341000002777758° ավ. ե. / 52.09399000002777314; 5.12341000002777758
Universiteit Utrecht Վիքիպահեստում

Ուտրեխտի համալսարան (հոլ.՝ Universiteit Utrecht, նախկին անվանումը՝ Rijksuniversiteit Utrecht), համալսարան Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում։ Համարվում է Նիդերլանդների ամենահին և Եվրոպայի ամենամեծ համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է 1636 թվականի մարտի 26-ին։ 2012 թվականին ունեցել է 30,449 ուսանող, 5,295 աշխատակից։ 2011 թվականին շնորհվել է 485 դոկտորական աստիճան և տպագրվել են 7,773 գիտական հոդվածներ։ Համալսարանի 2013 թվականի բյուջեն կազմել է €765 միլիոն[6]:

Ըստ 2013 թվականի Շանհայի համալսարանների համաշխարհային վարկանիշի Ուտրեխտի համալսարանն ընդգրկված է լավագույն համալսարանների ցանկում, Եվրոպայում զբաղեցնելով 13-րդ, աշխարհում՝ 52-րդ տեղը։

Համալսարանի կարգախոսն է "Sol Iustitiae Illustra Nos," թարգմանաբար նշանակում է «Արդարության արև, շողա մեզ համար»: Կարգախոսը լատինական Աստվածաշնչի թարգմանությունն է (Ռաթգերի համալսարանը պատմականորեն կապված է Ուտրեխտի համալսարանի հետ և օգտագործում է այս կարգախոսի ձևափոխված տարբերակը)։ Ուտրեխտի համալսարանը կառավարվում է համալսարանի խորհրդի կողմից, որի անդամներն են պրոֆեսոր դոկտոր Բերտ վան դեր Զվանը (Rector Magnificus) և Հանս Ամանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտրեխտի համալսարանն ստեղծվել է 1636 թվականի մարտի 26-ին։ Համալսարանի առաջին ռեկտորն է եղել Գիսբերտուս Վոիշուզը։ Սկզբնական շրջանում համալսարանն ունեցել է մի քանի տասնյակ ուսանողներ, 7 պրոֆեսորներ, որոնք աշխատել են 4 ֆակուլտետներում՝ փիլիսոփայություն, որտեղ ուսանողները ներածական կրթություն են ստացել, աստվածաբանություն, բժշկություն և իրավագիտություն։

Համալսարանը բարգավաճեց 17-րդ դարում և մրցակցում էր հին համալսարանների հետ՝ Լեյդենի համալսարան (1575 թ.), Ֆրանեկերայի (1585 թ.), Գրոնինգենի (1614 թ.) համալսարանների և Հարդերվեյկի դպրոցների հետ (1599 թ., 1648 թվականից՝ համալսարան) և Ամստերդամի համալսարանի հետ (1632 թ.)։ Ներկայիս Սոնենբորգի աստղադիտարանի տեղում կառուցվեց բուսաբանական այգի: Համալսարանում սովորում էին շատ օտարերկրյա ուսանողներ, մասնավորապես Գերմանիայից, Անգլիայից, Շոտլանդիայից:

Ֆրանսիական իշխանությունների օրոք համալսարանը դարձավ école secondaire (ավագ դպրոց), սակայն 1813 թվականին Նիդերլանդների թագավորության հիմնադրմամբ վերականգնեց իր նախկին համալսարանական կարգավիճակը։ Լեյդենի, Գրոնինգենի և Ուտրեխտի համալսարանները նորաստեղծ պետության երեք հիմնական համալսարաններն էին (հոլ.՝ hoge scholen), իսկ Լեյդենի համալսարանն ստացավ eerste hoge school («Առաջին համալսարան») տիտղոսը։

Մեծ է Ուտրեխտի համալսարանի դերը հոլոնդական գիտության ոսկեդարյան ժամանակահատվածում։ 1850-ական թվականներին ձևավորվեց Ուտրեխտյան գիտական դպրոցը։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի ակադեմիական շենքը

Համալսարանն ունի 7 ֆակուլտետ

  • Հումանիտար ֆակուլտետ
    • Արվեստի և լեզուների բաժին
    • Փիլիսոփայության և կրոնական ուսմունքների բաժին
  • Սոցիալական և վարքագծային գիտության ֆակուլտետ
  • Իրավագիտության, տնտեսագիտության և պետական կառավարման ֆակուլտետ[7]
    • Ուտրեխտի տնտեսագիտական դպրոց
    • Ուտրեխտի իրավաբանական դպրոց
    • Ուտրեխտի պետական կառավարման դպրոց
  • Երկրագիտական ֆակուլտետ
  • Բժշկական ֆակուլտետ
  • Անասնաբուժական ֆակուլտետ
  • Գիտական ֆակուլտետ
    • Կենսաբանության բաժին
    • Քիմիայի բաժին
    • Ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների բաժին
    • Մաթեմատիկայի բաժին
    • Դեղագործական բաժին
    • Ֆիզիկայի և աստղագիտության բաժին

Առկա են երեք միջֆակուլտետային միավորներ

  • Ուտրեխտի համալսարանական քոլեջ / Ռուզվելտ համալսարանական քոլեջ
  • Էթիկայի ինստիտուտ
  • Կրթության IVLOS ինստիտուտ

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտրեխտի համալսարան

Ուտրեխտի համալսարանի շրջանավարտների թվում են մի շարք ականավոր գիտնականներ, 12 Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 13 Սպինոզայի մրցանակի դափնեկիրներ։

Միջազգային վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի Համաշխարհային համալսարանական վարկանիշի Ուտրեխտի համալսարանը դասվել է 48-րդը։ 2003 թվականից վեց տարի շարունակ եղել է 50 առաջատար համալսարանների շարքում։ Ըստ 2011 թվականի Համաշխարհային համալսարանական վարկանիշի[8] դասվել է 80-րդը։ Ըստ The Times Higher Education 2014-2015 Համաշխարհային համալսարանական վարկանիշի՝ 79-րդը[9]:

Համալսարանների համաշխարհային ակադեմիական վարկանիշ
Տարի Դիրք (փոփոխություն)
2003 40
2004 39 (Green Arrow Up Darker.svg 1)
2005 39 (Straight Line Steady.svg)
2006 40 (decrease 1)
2007 42 (decrease 2)
2008 47 (decrease 5)
2009 52 (decrease 5)
2010 50 (Green Arrow Up Darker.svg 2)
2011 48 (Green Arrow Up Darker.svg 2)
2012 53 (decrease 5)
2013 52 (Green Arrow Up Darker.svg 1)

Ըստ 2010 թվականի Համաշխարհային համալսարանական վարկանիշի[10]՝ դասվել է 83-րդը։

Ըստ 2009 Համաշխարհային համալսարանական վարկանիշի՝ Ուտրեխտի համալսարանը վեց տարի շարունակ եղել է 150 առաջատար համալսարանների շարքում, 100 առաջատար համալսարանների շարքում՝ 4 տարի շարունակ։

QS համաշխարհային համալսարանական վարկանիշ
Տարի Դիրք (փոփոխություն)
2004 120
2005 120 (Straight Line Steady.svg)
2006 95 (Green Arrow Up Darker.svg 25)
2007 89 (Green Arrow Up Darker.svg 6)
2008 67 (Green Arrow Up Darker.svg 22)
2009 70 (decrease 3)
2010 83 (decrease 13)
2011 80 (Green Arrow Up Darker.svg 3)
2012 85 (decrease 5)
2013 81 (Green Arrow Up Darker.svg 4)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Annual report 2014 (in Dutch)»։ Utrecht University։ Վերցված է հոկտեմբերի 21, 2015 
  2. https://www.academischerfgoed.nl/instellingen/
  3. https://irods.org/about/
  4. Huisstijlelementen: Kleur - website of the UU
  5. Flag (with colours) - website of the UU
  6. http://www.uu.nl/university/utrecht/EN/factsandfigures/Pages/default.aspx
  7. «Faculty of Law, Economics and Governance – Utrecht University»։ Uu.nl։ Վերցված է 2012-09-01 
  8. «QS World University Rankings»։ Topuniversities։ Վերցված է 2012-09-01 
  9. «World University Rankings 2014-15»։ The Times Higher Education։ Վերցված է սեպտեմբերի 9, 2015 
  10. «QS World University Rankings 2010 Results» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]