Լինոլեում
Արտաքին տեսք

Լինոլեում (լատիներեն՝ linum - կտավ և լատիներեն՝ oleum - յուղ), հատակապատման պոլիմերային փաթթոցային նյութ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված կապակցանյութից, լինում է պոլիվինիլքլորիդային (առանց հենքի և գործվածքային հենքով), ռետինե (ռելին), նիտրոթաղանթանյութային (նիտրոլինոլեում), գլիֆտալային։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի հիմնական կապակցանյութից լինոլեումի արտադրության համար օգտագործվում են զանազան լցանյութեր՝ տալկ, բարիտ, կաոլին, կավիճ, ասբեստ, փայտի ալյուր են։ Լինոլեում թողարկվում է թոփերով՝ երկարությունը՝ 6-20 մ, լայնությունը՝ մինչև 2 մ, հաստությունը՝ 1,5-4 մմ լինոլեում կպցնում են հատուկ մածիկներով և սոսինձներով։ Լինոլեումը կիրառվում է կերպարվեստում։ Երևանի «Պոլիպլաստ» գործարանում արտադրվում է պոլիվինիլքլորիդային լինոլեում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 619)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինոլեում» հոդվածին։ |
| ||||||