Պոլիվինիլքլորիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիվինիլքլորիդ
Изображение химической структуры
Խտություն1,39 ± 0,04 գ/սմ³[1] գ/սմ³
Հալման ջերմաստիճան200 ± 20 °C[1] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար9002-86-2
EINECS համար618-338-8
ЕС618-338-8
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պոլիվինիլքլորիդ, [—СН2—СНСl—]ո, վինիլքլորիդի հիմնականում գծային պոլիմերը։ Ջերմապլաստիկ, սպիտակ, կենսաբանորեն պասսիվ նյութ է։ Մոլային զանգվածը՝ 6000-160000, բյուրեղականությունը՝ 10-35%, խտությունը՝ 1350—1430 կգ/մ3 (20°С)։ Ունի մեխանիկական բավարար ամրություն, դիէլեկտրիկ է։ Կայուն է օդի, խոնավության, թթուների, ալկալիների, բենզինի, ճարպերի, սպիրտների, արտադրական գազերի (NO, Cl2, SO3, HF) նկատմամբ։ 100 °C-ից բարձր սկսում է քայքայվել (հատկապես արագ՝ O2-ի, HCl-ի, ուլտրամանուշակագույն և ռադիոակտիվ ճառագայթների առկայությամբ)՝ անջատելով HCl և գունավորվում (դեղինից սև)։ Ջերմակայունությունը և լուծելիությունը մեծացնելու նպատակով պոլիվինիքլորիդը քլորացնում են։ Մտանում են կարծր (վինիպլաստ) և պլաստիֆիկատորներ պարունակող փափուկ կամ կիսափափուկ (պլաստիկատ) պոլիվինիլքլորիդային պլաստմասսաներ, որոնցից պատրաստում են արհեստական կաշի, թաղանթներ, խողովակներ, ձայնապնակներ, կենցաղային իրեր, ստանում են մանրաթելեր, լաքեր և այլն։ Պոլիվինիքլորիդը ամենաշատ արտադրվող պոլիմերներից է, օգտագործվում է էլեկտրատեխնիկայում, թեթև, սննդի, շինանյութերի արդյունաբերության, ծանր մեքենաշինության, նավաշինության, գյուղատնտեսության, բժշկության մեջ և այլուր։ Պոլիվինիլքլորիդային մանրաթելերը կայուն են քիմիական ազդակների, միկրոօրգանիզմների նկատմամբ, ունեն փոքր ջերմահաղորդականություն և էլեկտրահաղորդականություն, էլեկտրաստատիկ լիցքեր կուտակելու մեծ ունակություն, օգտագործվում են ֆիլտրող, չհրկիզվող, չգործված կտորեղեն, ջերմակայուն նյութեր ստանալու, բուժական ներքնահագուստ պատրաստելու համար։ Վինիլիդենքլորիդի գծային պոլիմերմամբ ստանում են հատկություններով պոլիվինիքլորիդին նման պոլիվինիլիդենքլորիդը (–CH2–CCl2–)ո, որից ստանում են մանրաթելեր, լաքեր, պատրաստում են խողովակներ և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 361