Վինիպլաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վինիպլաստ, պոլիվինիլքլորիդային ջերմապլաստիկ նյութ։ Պարունակում է նաև ջերմա– և լուսակայունացուցիչներ, հակաօքսիդիչներ, քսանյութեր, ներկանյութեր։ Հատկությունները լավացնելու համար պոլիմերին ավելացնում են մինչև 35% մոդիֆիկատորներ (կաուչուկներ,քլորացված պոլիէթիլեն), մինչև 200% լցանյութեր (կավիճ, մուր և այլն) և մինչև 10% պլաստիֆիկատորներ։ Թողարկվում է թաղանթների, թերթերի, խողովակների և ձևավոր ձողերի ձևով։ Օգտագործվում է շինարարության, քիմիական մեքենաշինության մեջ և այլուր։ Արտասահմանում վինիպլաստը թողարկվում է բրեոն, կորվիկ (Մեծ Բրիտանիա), իգելիտ, վինիդուր, դեկելիտ (Գերմանիա), վինիբան (Ճապոնիա) անվանումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 454 CC-BY-SA-icon-80x15.png