Ֆրանց Գրիլպարցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Ֆրանց Գրիլպարցեր
գերմ.՝ Franz Grillparzer
Grillparzer.jpg
Ծնվել է հունվարի 15, 1791({{padleft:1791|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[6]
Վախճանվել է հունվարի 21, 1872({{padleft:1872|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2][3][4][5] (81 տարեկանում)
Վախճանի վայր Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6]
Մասնագիտություն գրող, բանաստեղծ և դրամատուրգ
Լեզու գերմաներեն[1]
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Կրթություն Վիեննայի համալսարան
Ժանրեր դրամա
Պարգևներ Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Պատվավոր դոկտոր[7]
Franz Grillparzer - signature.png
Կայք franzgrillparzer.at
Franz Grillparzer Վիքիպահեստում

Ֆրանց Գրիլպարցեր (գերմ.՝ Franz Grillparzer, հունվարի 15, 1791թ., Վիեննա, Ավստրիական կայսրություն - հունվարի 21, 1872թ., Վիեննա, Ավստրո-Հունգարական կայսրություն), ավստրիացի բանաստեղծ և դրամատուրգ[8][9][10][11]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Գրիլպարցերը ծնվել է Վիեննա քաղաքում 1971 թվականի հունվարի 15-ին փաստաբան Մենցել Գրիլպարցերի և Մարիաննա Զոնլեիթերի ընտանիքում[9][10][11]:

Ֆրանցը կրթություն ստանալու նպատակով սովորել է գիմնազիայում: 1807-ից 1811 թվականներին Վիեննայում ուսումնասիրել է իրավունք: 1813 թվականին անցել է պետական ծառայության: Արդեն 1832 թվականին Ֆրանցը դառնում է կայսերական արխիվի տնօրեն: 1847 թվականին ընտրվում է Գիտությունների ակադեմիայի անդամ: 1856 թվականին թոշակի է անցնում դատական խորհրդականի կոչումով: 1861 թվականին դառնում է Ռեյխսրատի անդամ[9][10]:

Հանդիսացել է Հայնրիխ Հայնեի, Լյուդվիգ Բյոռնեի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի ընկերը:

Մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին Վիեննայում[11]: Նրա աճյունը ամփոփված է Վիեննայի Հայցինգեր գերեզմանատանտ[9]:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Գրիլպարցեր իր գրական գործունեությունը սկսել է 16 տարեկան հասակում: Նրա ստեղծագործական ուղղությունը վիպագրությունն ու քննադատական ստեղծագործություններն են (վեպեր, ճանապարհորդական օրագրեր, քննադատական նշումներ, հիշողություններ), ինչպես նաև բանաստեղծությունները: Հիմնականում հայտնի է իր դրամաներով, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[9][12]:

Գրիլպարցերի բազմաթիվ ստեղծագործություններ ներծծված են Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ կայսեր ֆեոդալա-բյուրոկրատական կարգերի դեմ բողոքով, այդ իսկ պատճառով հաճախ նրա դրամաները գրաքննությամբ արգելվում կամ թշնամաբար էին ընդունվում բուրժուական շրջանակների և վերջիններիս սպասարկող թերթերի կողմից[13][12]:

Ֆրանց Գրիլպարցերը լրջորեն ուսումնասիրում էր ինչպես հին, այնպես էլ նոր ժամանակների պատմություն, փիլիսոփայություն ու բազմաթիվ երկրների գրականություն: Այդ ամենն իրենց ազդեցությունն ու արտահայտումն են ունեցել ոչ միայն նրա բազմաթիվ էսսեներում, այլև դրամաներում: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ լիրիկական բանաստեղծություններ, մասնավորապես, 1835 թվականին գրված «Պոնտոսի Էլեգիայի ցիկլը» (գերմ.՝ Tristia ex Ponto, 1835) և երկու հիասքանչ նովելներ՝ 1828 թվականին գրված «Սանդոմիրյան վանք» (գերմ.՝ Das Kloster bei Sendomir, 1828) ու 1847 թվականին գրված «Աղքատ երաժիշտը» (գերմ.՝ Der arme Spielmann, 1847)[9][12]:

Գրիլպարցերի «Նախամայր» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման զգեստները, նկարի հեղինակ՝ Ալեքսանդր Բենուա

Ֆրանց Գրիլպարցերը իր հռչակի համար պարտական է առաջին հերթին դրամատուրգիայի ոճին, որում հաջողությամբ միացել են կլասիցիզմի և ռեալիզմի գծերը: Երիտասարդական տարիների փորձարկումներից հետո («Բլանկա Կաստիլսկու ողբերգություն» (գերմ.՝ Blanca von Kastilien))՝ 1817 թվականին ստեղծում է «Նախամայր» ողբերգությունը (գերմ.՝ Die Ahnfrau), որը մեծ հաջողությամբ բեմադրվում էր Վիեննայում և ամբողջ Գերմանիայում: Այնուհետև 1818 թվականին գրում է «Սապհո» պիեսը (գերմ.՝ Sappho), որը պատմում է լեգենդար հույն բանաստեղծուհու ողբերգական սիրո մասին: 1818-1821 թվականներին Գրիլպարցերը հրապարակում է «Ոսկե գեղմ» եռագրությունը (գերմ.՝ Das goldene Vliess), որտեղ մասնագիտորեն մշակել և յուրովի է ներկայացրել հնագույն լեգենդը[9][12]:

Նրա հաջորդ երկու ողբերգական ստեղծագործությունները՝ 1825 թվականին գրված «Օտոկար թագավորի մեծությունն ու անկումը» (գերմ.՝ König Ottokars Glück und Ende) և 1828 թվականին գրված «Իր տիրոջ հավատարիմ ծառան» (գերմ.՝ Ein treuer Diener seines Herrn), զարգացնում են Ավստրիայի պատմության թեմատիկան: Չնայած առաջինը գովերգում է Ավստրիայում Հաբսբուրգյան տոհմի հաստատումը, իսկ երկրորդը պատմում է թագի հանդեպ հավատարմությունը՝ երկու պիեսներն էլ որոշակի շրջանակների կողմից այնքան թշնամաբար են ընդունվում, որ հեղինակը որոշում է վերադառնալ հնագույն պատմություններին: 1831 թվականին գրում է «Ծովի և սիրո ալիքները» (գերմ.՝ Des Meeres und der Liebe Wellen), որը պատմում է Գերոյի և Լեանդրի մասին: Երեք տարի անց՝ 1834 թվականին, բեմադրվում է «Երազ՝ կայքն» (գերմ.՝ Der Traum, ein Leben) հեքիաթը[9][12]:

Ֆրանց Գրիլպարցերի գերեզմանը Հայտցինգ գերեզմանատանը

Գրիլպարցերի միակ կատագերգությունը՝ «Վա՜յ ստախոսին» (գերմ.՝ Weh' dem, der lügt), լույս է տեսնել 1838 թվականին: Այն ուրախ վերջաբանով բավականին արժեքավոր պիես է, որը առաջացրել է այնպիսի քննադատական վերաբերմունք, որ դրամատուրգը որոշեց իր դրամաները այլևս չցուցադրի հասարակությանը[9][12]:

Գրիլպարցերի մահից հետո նրա թղթերում հայտնաբերվեց երեք ողբերգական ստեղծագործություններ՝ «Լիբուսա» (գերմ.՝ Libussa), «Հաբսբուրգների տան երկպառակություն» (Ein Bruderzwist in Habsburg) և «Հրեուհին Տոլեդոյից» (գերմ.՝ Die Jüdin von Toledo)[14]: «Լիբուսա» ստեղծագործությունն իրենից ներկայացնում է Պրահայի հիմնադրման ժողովդրական լեգենդի դրամատիկ պատմությունը[14]: «Հաբսբուրգների տան երկպառակությունը», որտեղ ներկայացված է իրատեսական, հուզիչ պատմություն Ռուդոլֆ II (1552-1612) կայսեր հիվանդության մասին: «Հրեուհին Տոլեդոյից» աշխատությունում նկարագրված է Լոպե դե Վեգեի պիեսներից մեկը: Այս երեք ստեղծագործություններն էլ հրապարակվում են 1873 թվականին[9][12]:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին Ֆրանց Գրիլպարցերը ընտրվում է Վիեննայի պատվավոր քաղաքացի:

Մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին 81 տարեկան հասակում: 1889 թվականին Վիեննայի ժողովրդական այգում կանգնեցվում է նրա հուշարձանը:

Ռոմեն Ռոլան համարվում է Ավստրիայի ազգային բանաստեղծ: Նրա արվեստը բարձր են գնահատել Ֆրիդրիխ Էնգելսը, Ֆրանց Կաֆկան, Հուգո ֆոն Հոֆմանսթանը: Ռոմեն Ռոլանը Գրիլպարցերի և Բեթհովենի հարաբերությունների մասին աշխատություն է գրել:

Նրա դիմանկարը պատկերված է 1947, 1972 և 1991 թվականներին թողարկված ավստրիական նամականիշների վրա:

Ֆրանց Գրիլպարցերի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և բեմադրվել տարբեր երկրների թատերական բեմերում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Գրիլպարցերի աշխատությունների հիման վրա տարբեր ժամանակներում նկարահանվել են ֆիլմեր: Այդպիսիներից են՝

  • Նախամայր / Die Ahnfrau (Ավստրիա, ռեժ. Յակոբ Ֆլեկ) 1910թ.
  • Նախամայր / Die Ahnfrau (Գերմանիա, ռեժ. Վիգո Լարսեն) 1914թ.
  • Նախամայր / Die Ahnfrau (Ավստրիա, ռեժ. Յակոբ և Լուիզա Ֆլեկ) 1919թ.
  • Սանդոմիրյան վանք / Das Kloster von Sendomir (Գերմանիա, ռեժ. Ռուդոլֆ Մայնրետ) 1919թ.
  • Սանդոմիրյան վանք / Klostret i Sendomir (Շվեդիա, ռեժ. Վիկտոր Շյոստրյոմ) 1920թ.
  • Նախամայր / Die Ahnfrau (Գերմանիա, ռեժ. Պեր Ռաբեն) 1971թ.
  • Վա՜յ ստախոսին / Weh dem, der lügt (Ավստրիա, ռեժ. Էռնեստ Հաուսման) 1972թ.
  • Օտոկար թագավորի մեծությունն ու անկումը / König Ottokars Glück und Ende (Ավստրիա, ռեժ. ետեր Շյոնհոֆեր) 2006թ.

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հույն կոմպոզիտոր Անդրեաս Նեզերիտիսը «Ծովի և սիրո ալիքները» պիեսի մոտիվներով գրել է «Գերո և Լեանդր» օպերան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 SNAC
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 Грильпарцер Франц // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. http://geschichte.univie.ac.at/en/persons/franz-grillparzer
  8. Nachruf auf Franz Grillparzer. In: Neue Freie Presse, 22. Jänner 1872, S. 1.(գերմ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 9,9 Leben und Werk von Franz Grillparzer.(գերմ.)
  10. 10,0 10,1 10,2 Franz Grillparzer-Website.(գերմ.)
  11. 11,0 11,1 11,2 Werke von und über Franz Grillparzer in der Deutschen Digitalen Bibliothek.(գերմ.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Werke von Franz Grillparzer. In: Project Gutenberg.(անգլ.)
  13. Франц Грильпарцер. Праматерь. Перевод Александра Блока>(ռուս.)
  14. 14,0 14,1 84minütiger Vortrag: Franz Grillparzer - Libussa und die Gründung Prags.(գերմ.)
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ֆրանց Գրիլպարցեր
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են