Լյուդվիգ Բյոռնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Բյոռնե
Börne, Ludwig.jpg
Ծնվել էմայիսի 6, 1786(1786-05-06)[1][2][3]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էփետրվարի 12, 1837(1837-02-12)[1][2][3] (50 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունԳիսենի համալսարան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, գրական քննադատ, բանաստեղծ-փաստաբան և լրագրող
Ludwig Börne Վիքիպահեստում

Կառլ Լյուդվիգ Բյոռնե (գերմ.՝ Karl Ludwig Börne, ծնված որպես`Լուբ Բարոխ (Loeb Baruch), մայիսի 6, 1786(1786-05-06)[1][2][3], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - փետրվարի 12, 1837(1837-02-12)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), գերմանահրեա երգիծաբան, քաղաքական գրող, ով Երիտասարդ Գերմանիա շարժման մեջ մեծ կարևորություն է ունեցել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյոռնեն ծնվել է 1786 թ. մայիսի 6-ին, Ֆրանկֆուրտ քաղաքում` հրեական ընտանիքում: Նրա հայրը բանկիր Յակոբ Բարոխն էր (Jakob Baruch): Իսկ Բյոռնեի պապը նախարարական բյուրոկրատ էր:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյոռնեն և նրա եղբայրները մասնավոր կրթություն են ստացել Յակով Սաքսի մոտ, իսկ ավելի ուշ` ռեկտոր Մոշի մոտ: 14 տարեկանում Լյուդվիգը սովորել է բժշկություն պրոֆեսոր Հետզելի մոտ` Ջիեսսենում: Մեկ տարի անց նա սկսել է սովորել Բեռլինում`ֆիզիկոս Մարկուս Հերցի մոտ և ապրել է նրա տանը: Հետագայում նա սովորել է Հելի և Հայդլբերգ համալսարաններում:

Ստեղծագործական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկֆուրտ վերադառնալուց հետո` Բյոռնեն աշխատում է իշխան Կառլ վոն Դալբերգի իշխանության ներքո, որպես` ոստիկանական ակտուար (1811 թ.): 1814 թ. նա ստիպված էր դուրս գալ իր պաշտոնից` ազգային պատկանելության պատճառով: Զայրացած հրեաների նկատմամբ հալածանքներից` Բյոռնեն դառնում է լրագրող և սկսում է աշխատել գերմանական ազատական Staatsristretto և Die Zeitschwingen թերթերում:

Կյանքի հետագա տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

1818 թ. նա դարձավ Լյութերականության հետևորդ և հենց այս տարիներին իր անունը փոխեց և դարձրեց Լյուդվիգ Բյոռնե: 1818-1821 թթ. աշխատել է Die Wage ամսագրում: Այնտեղ նա հանդես է եկել հեգնական և կատակերգական հոդվածներով: 1830 թ. հուլիսյան հեղափոխությունից հետո նա շտապում է Փարիզ` հուսալով, որ այնտեղ նրան ազատ և անհոգ կյանք է սպասում: Չնայած նրան, որ նա մի-փոքր հիասթափված էր, Բյոռնեն այլևս դրականորեն չէր վերաբերվում Գերմանիայի քաղաքական վիճակին: Այս թեմայով նա բազում երգիծական նամակներ է գրել և հետագայում նաև հրատարակել: Briefe aus Paris-ը Բյոռնեի կարևորագույն հրապարակումն է, և դրա ստեղծումը Լյուդվիգ Բյոռնեին դարձրեց որպես Գերմանիայի առաջատար մտածող: Լյուդվիգ Բյոռնեն մահացել է 1837 թվականին, Փարիզում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[5] [6] [7] [8] [9] [10] [11] [12]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бёрне Людвиг // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Singer, Isadore; Cohen, Max. "Karl Börne". The Jewish Encyclopedia Online
  6. Henn, Marianne; Pausch, Holger (2003). Body Dialectics in the Age of Goethe. Rodopi. p. 67. ISBN 978-90-420-1076-5.
  7. Loesser, Arthur (2011). Men, Women and Pianos: A Social History. Dover Publications. p. 354. ISBN 978-0-486-26543-8
  8. Mendes-Flohr, Paul R; Reinharz, Jehuda (1995). The Jew in the Modern World: A Documentary History. Oxford University Press, USA. pp. 259, 260. ISBN 978-0-19-507453-6.
  9. Daum, Andreas; Mauch, Christof (2005). Berlin - Washington, 1800-2000: Capital Cities, Cultural Representation, and National Identities. Cambridge University Press. p. 51. ISBN 978-0-521-84117-7.
  10. German Classics of the Nineteenth and Twentieth Centuries
  11. Ludwig Börne, quoted in Sharon Klayman Farber, Hungry for Ecstasy: Trauma, the Brain, and the Influence of the Sixties (Jason Aronson, 2013), p. 281. She references Ernest Jones' The Life and Work of Sigmund Freud as a source, among others.
  12. Jump up ^ Körner, Gustav Philipp; McCormick, Thomas Joseph (2010) [1909]. Memoirs of Gustave Koerner, 1809-1896. Nabu Press. p. 247. ISBN 1-147-69792-2.