Վիեննայի տեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի տեխնիկական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան, հասարակական համալսարան և տեխնիկական համալսարան
Հիմնադրված է1815
ՀիմնադրիրՖրանց II
ՌեկտորPeter Skalicky?, Sabine Seidler?, Johann Joseph von Prechtl? և Jens Schneider?[1][2]
ԱնդամակցությունԵվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], eduroam?[7], ArXiv[8] և Austrian Academic Library Consortium?[9]
Երկիր Ավստրիա[10]
ՏեղագրությունՎիեննա
ՀասցեKarlsplatz 12-13, 1040 Wien[10]
Կայքtuwien.at
Վիեննայի տեխնիկական համալսարան (Ավստրիա)##
Վիեննայի տեխնիկական համալսարան (Ավստրիա)
Վիեննայի տեխնիկական համալսարան, Ավստրիա
 TU Wien Վիքիպահեստում

Վիեննայի տեխնիկական համալսարան (գերմ.՝ Technische Universität Wien, сокр. TU Wien), Վիեննայի խոշորագույն համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է 1815 թվականին Կայսերա-արքայական պոլիտեխնիկական ինստիտուտ անվանումով։ Ներկայումս համալսարանն ունի 8 ֆակուլտետ 56 ինստիտուտներով` ներառյալ բակալավրիատի 21, մագիստրատուրայի 43 և դոկտորանտուրայի 3 բաժանմունքները։ Համալսարանում սովորում են 17.600 ուսանող (19 %` արտասահմանցիներ, 30 %` կանայք)։ Համալսարանն ունի մոտ 4.000 աշխատակից, որից 1.800-ը դասախոսական կազմն է։ Ուսումնական ծրագիրը և հետազոտական գործունեությունը կենտրոնացված են տեխնիկական ու բնական գիտությունների շուրջ[11]։

Համալսարանն ունի միջազգային լայն ճանաչում, ձեռնարկությունների ու նորարարական տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագիտացված հետազոտական ընկերությունների գործընկեր է[12]։ 2005 թվականին Վիեննայի տեխնիկական համալսարանը աշխարհի լավագույն տեխնիկական համալսարանների թվում զբաղեցրել է 32-րդ և Եվրոպայում 8-րդ տեղը[13]։ Այն Ավստրիայի խոշորագույն գիտահետազոտական ու կրթական հաստատությունն է[14]։

Ֆակուլտետներ ու ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթեմատիկայի և գեոտեղեկատվական համակարգերի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Mathematik und Geoinformation)
  • Ֆիզիկայի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Physik)
  • Տեխնիկական քիմիայի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Technische Chemie)
  • Ինֆորմատիկայի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Informatik)
  • Քաղաքաշինության ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Bauingenieurwesen)
  • Ճարտարապետության և շրջանային կազմակերպման ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Architektur und Raumplanung)
  • Մեքենաշինության և արտադրության կազմակերպման ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Maschinenwesen und Betriebswissenschaften)
  • Էլեկտրա-տեղեկատվական տեխնիկայի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Elektrotechnik und Informationstechnik)

Ուսումնական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն անցել է կրթության Բոլոնյան համակարգին` առաջարկելով կրթություն հետևյալ երեք մակարդակներով.

  • Բակալավրիատ - ներառում է առարկաներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան բնագավառի գիտական ու պրոֆեսիոնալ գործունեության համար։ Այն տևում է 6 կիսամյակ, ինչը համապատասխանում է ECTS-ի 180 կետին։ Շրջանավարտները ստանում են գիտությունների բակալավրի գիտական աստիճանով դիպլոմ (BSc):
  • Մագիստրատուրա - ուղղված է բակալավրների գիտելիքների խորացմանը։ Որպես կանոն, տևում է 4 կիսամյակ, որի ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են 120 ECTS-ին համապատասխան առարկաներ։
  • Դոկտորանտուրա - տևում է 6 կիսամյակ։ Բացի ատենախոսություն գրելուց` ուսանողները մի շարք քննություններ են հանձնում։ Ողջ ծրագիրը կազմվում է ECTS-ի 180 կետից, որից 160-ը բաժին է ընկնում ատենախոսությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի տեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքը Կարլսպլացում, 1826

Վիեննայի պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1815 թվականին կայսր Ֆրանց II-ի կողմից։

1815 թվականի նոյեմբերի 6-ին հանդիսավորությամբ բացվել են բուհի դռները, իսկ հաջորդ օրվանից սկսվել են դասախոսությունները։

1872 թվականին պոլիտեխնիկական ինստիտուտը վերածվել է Բարձրագույն տեխնիկական դպրոցի։

1919 թվականից ինստիտուտը սկսել է ընդունելություն կազմակերպել նաև կանանց համար։

1975 թվականից Բարձրագույն տեխնիկական դպրոցը վերանվանվել է Վիեննայի տեխնիկական համալսարանի։

Տեխնիկական համալսարանի հիմնական մասնաշենքերը գտնվում են Վիեննայի կենտրոնում` Կարլսպլաց հրապարակում` մշակույթի բազմաթիվ հուշարձանների հարևանությամբ` Կառլի եկեղեցի, Վիեննայի պատմության թանգարան, Երաժշտական հասարակություն։

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի գրադարանը
  • Ֆերդինանդ Ֆելներ
  • Միլուտին Միլանկովիչ
  • Ռիխարդ Էդլեր ֆոն Միզես
  • Անտոնի Վիվուլսկի
  • Նիկոլայ Բրաշման
  • Ռիխարդ Զիգմոնդի
  • Լեոպոլդ Էյդլիտց
  • Հերբերտ Բյոկլ
  • Ադամ Բուրգ
  • Հանսպետեր Վինտեր
  • Հերբերտ Դեմել
  • Հելմուտ Դրակսլեր
  • Ռոլանդ Հարայս
  • Ադոլֆ Հիսլ-Հիսլինգեր
  • Կարլ Գյոլսդորֆ
  • Էդմունդ Գլավկա Պետեր Գրուբեր
  • Հանս Զեդլմայր
  • Հայնց Զեմանեկ
  • Միկլոշ Իբլ
  • Վիկտոր Կապլան
  • Պետեր Կերվենկա
  • Հերման Կնոֆլահեր
  • Վոլֆգանգ Կումեր
  • Արկադի Լանգման
  • Հերբերտ Մանգ
  • Յոհան Մարիհարտ
  • Լյուդվիգ Մեստլեր
  • Բորիս Նեմշիչ
  • Յոզեֆ Նոյվիրտ
  • Յոզեֆ Նոսեկ
  • Յոհան Պրեխտլ
  • Ռոլանդ Ռայներ
  • Հանս Տրոգեր
  • Յոհան Ռիգոզեկ
  • Էռնստ Ֆիալա
  • Հանս Հայդեր
  • Վալտեր Շահերմայեր
  • Յոզեֆ Շտրաուս
  • Կարլ Յունկեր
  • Ֆերդինանդ Պորշե

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1872—1873 Հենրիխ Գլազիվեց
  • 1874—1875 Ֆերդինանդ ֆոն Հոհշտետեր
  • 1880—1881 Հենրիխ ֆոն Ֆերստել
  • 1890—1891 Յոզեֆ Ֆինգեր
  • 1901—1902 Կարլ Քյոնիգ
  • 1902—1903 Գվիդո Կրաֆթ
  • 1905—1906 Ֆրանց ֆոն Հյոնել
  • 1918—1919 Կարլ Զիգմոնդի

Համալսարանի տարածք և ուսանողական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական համալսարանի շենքերը տեղակայված են հիմնական երեք վայրերում։ Կարլսպլաց հրապարակում գտնվում է ռեկտորատը, ինչպես նաև կենտրոնական գրադարանը և ֆակուլտետների շենքերը (գլխավոր շենք, շնարարության ու ճարտարապետության ֆակուլտետներ, Ֆրայհաուս` մաթեմատիկայի ու ֆիզիկայի ֆակուլտետներ)։ Կենտրոնում` Գուսհաուսշտրասե փողոցում են գտնվում էլեկտրատեխնիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները։ Վիեննայի վեցերորդ շրջանում կա ևս մեկ ուսանողական քաղաք, որը միավորում է քիմիայի, մեքենաշինության ֆակուլտետները և կենտրոնական «Աուդիմաքս» լսարանը։

Կան քաղաքում սփռված ևս մի քանի ամբիոններ ու շենքեր։ Վիեննայի երկրորդ շրջանում է գտնվում հետազոտական ռեակտորը, որն օգտագործվում է նաև այլ համալսարանների կողմից։

Համալսարանի հարևանությամբ կան շատ խանութներ ու ուսանողական սրճարաններ։ Հանրակացարանները գտնվում են քաղաքի այլ հատվածում։

2006 թվականից քննարկվել է համալսարանի բոլոր մասնաշենքերի` Ասպերն տեղափոխելու հարցը, ինչի արդյունքում կձևավորվեր համալսարանական շինությունների միավորված համալիր, սակայն շուտով հրաժարվել են այդ գաղափարից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.tuwien.at/tu-wien/aktuelles/news/news/inauguration-des-rektors-der-technischen-universitaet-wien
  2. https://www.tuwien.at/tu-wien/organisation/universitaetsleitung/rektorat/rektor/
  3. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  4. https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. https://idw-online.de/de/institution88
  7. https://www.it.tuwien.ac.at/en/tunet/wlan/eduroam/
  8. Our Members / Tier 4
  9. https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
  10. 10,0 10,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  11. "Technische Universität Wien : About us". www.tuwien.ac.at. Retrieved 2015-11-03.
  12. "TU Wien". Top Universities. Retrieved 2015-11-03.
  13. «World University Rankings 2005». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. "Technische Universität Wien : TEACHING". Retrieved 10 March 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]