Օֆենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Օֆենբուրգ
Զինանշան
DEU Offenburg COA.svg

Offenburg Rathaus 01.JPG
Կոորդինատներ: 48°28′15″ հս․ լ. 7°56′27″ ավ. ե. / 48.47083° հս․. լ. 7.94083° ավ. ե. / 48.47083; 7.94083
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է1148 թ.
Մակերես78,38 կմ²
ԲԾՄ163 մետր
Բնակչություն43 547 մարդ (1961)[1],
44 413 մարդ (1962)[1],
45 470 մարդ (1963)[1],
46 904 մարդ (1964)[1],
48 235 մարդ (1965)[1],
48 920 մարդ (1966)[1],
49 572 մարդ (1967)[1],
50 641 մարդ (1968)[1],
51 394 մարդ (1969)[1],
51 553 մարդ (1970)[1][2],
51 913 մարդ (1971)[1],
52 252 մարդ (1972)[1],
52 189 մարդ (1973)[1],
51 888 մարդ (1974)[1],
51 553 մարդ (1975)[1],
51 141 մարդ (1976)[1],
50 748 մարդ (1977)[1],
50 554 մարդ (1978)[1],
50 471 մարդ (1979)[1],
50 486 մարդ (1980)[1],
50 299 մարդ (1981)[1],
50 050 մարդ (1982)[1],
50 241 մարդ (1983)[1],
50 048 մարդ (1984)[1],
50 207 մարդ (1985)[1],
50 468 մարդ (1986)[1],
51 311 մարդ (1987)[1],
51 730 մարդ (1988)[1],
52 480 մարդ (1989)[1],
52 964 մարդ (1990)[1],
53 873 մարդ (1991)[1],
54 506 մարդ (1992)[1],
54 963 մարդ (1993)[1],
55 316 մարդ (1994)[1],
56 045 մարդ (1995)[1],
56 535 մարդ (1996)[1],
56 781 մարդ (1997)[1],
56 981 մարդ (1998)[1],
56 891 մարդ (1999)[1],
57 455 մարդ (2000)[1],
58 280 մարդ (2001)[1],
58 544 մարդ (2002)[1],
58 888 մարդ (2003)[1],
58 810 մարդ (2004)[1],
58 793 մարդ (2005)[1],
58 811 մարդ (2006)[1],
58 993 մարդ (2007)[1],
59 208 մարդ (2008)[1],
59 156 մարդ (2009)[1],
59 215 մարդ (2010)[1],
57 158 մարդ (2011)[1],
57 328 մարդ (2012)[1],
57 448 մարդ (2013)[1],
57 687 մարդ (2014)[1],
59 060 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[3]
Ժամային գոտիUTC+1[4] և UTC+2
Հեռախոսային կոդ0781
Փոստային ինդեքսներ77601–77656
Ավտոմոբիլային կոդOG
Պաշտոնական կայքoffenburg.de
##Օֆենբուրգ (Գերմանիա)
Red pog.png

Օֆենբուրգ (գերմ.՝ Offenburg, ալեմանյան բարբառ՝ Offäburg), քաղաք Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում։ Տեղակայված է Ստրասբուրգ քաղաքից 20 կմ հարավ-արևելք՝ Հռենոս գետի շրջակայքում[5]։ Օֆենբուրգը Օրտենաու մարզի վարչական կենտրոնն է ու ամենախոշոր քաղաքը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆենբուրգը տեղակայված է Կարլսրուե (գտնվում է 66 կմ հյուսիս) և Ֆրայբուրգ (գտնվում է 54 կմ հարավ) քաղաքների գրեթե կենտրոնում։ Քաղաքն անվանում են «Շվարցվալդի դարպասներ», քանի որ գտնվում է Հռենոս գետի հովտում՝ Կինցիգ գետի գետաբերանի մոտ: Կինցիգը, դուրս գալով Շվարցվալդից, հարավ-արևելքից մոտենում է քաղաքին Էլգերսվայեր մարզից ոչ հեռու, հոսում է քաղաքի կենտրոնական հատվածով՝ Բյուլ և Վայեր մարզերի միջով, այնուհետև Գրիզհայմ մարզով հոսում դեպի Հռենոսի կողմ[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մասին առաջին փաստագրական հիշատակումները թվագրվել են 1148 թվականին։ Արդեն 1240 թվականին Օֆենբուրգը հիշատակվում է որպես կայսերական քաղաք։ Այդ կարգավիճակը պահպանվել է մինչև 19-րդ դար։ 1689 թվականին Ֆրանսիայի և Հռոմեական Սրբազան Կայսրության միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ քաղաքը գրեթե ամբողջովին ավերվեց։

1803 թվականին Օֆենբուրգը կորցրեց կայսերական անկախ քաղաքի իր երբեմնի կարգավիճակը և ներառվեց Բադեն կուրֆյուրստության կազմում։ Այդ Ժամանակ Օֆենբուրգը տեղական վարչական կենտրոնն էր, ավելի ուշ՝ շրջանային վարչության։

«Ձկների շուկա» և «Դեղատուն»

Բադենյան հեղափոխության նախօրեին՝ 1847 թվականի սեպտեմբերի 12-ին, «Զելմեն» հյուրանոցում հեղափոխականների ժողովի ժամանակ ներկայացվեցին Բադենի բնակիչների պահանջները։ Կարլսբադյան համաձայնագրի մերժման հետ մեկտեղ նրանք նաև ձևակերպել էին հիմնական իրավունքները և մարդու իրավունքները, ինչպիսիք են մամուլի ազատությունը և պրոգրեսիվ եկամտահարկը:

1848 թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ Օֆենբուրգյան երկրորդ ազգային հավաքը, որին մասնակցում էր 20 000 հոգի։ Նրանք հաստատեցին և ընդարձակեցին 1847 թվականի պահանջները: Բացի այդ, ավելացվեց յուրաքանչյուր համայնքում «հայրենիքի շրջանակ» կազմակերպելու պահանջը, որի խնդիրները ներառելու էին քաղաքացիների սպառազինությունը, քաղաքական և ընդհանուր կրթությունը, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության վերահսկողությունը։ Այս պահանջը մոռացված չմնաց։ Համեստ հաշվարկներով մեկ տարի անց արդեն գոյություն ուներ 420-430 ազգային շրջանակ, որոնց մասնակիցների թիվը 35-40 հազար էր: Սպորտային, խմբային և հրաձգային շրջանակների հետ մեկտեղ նրանք հասան բնակչության քաղաքական հավաքագրման այնպիսի մակարդակի, որն իր նմանը չուներ Բադենի պատմության մեջ։ 1849 թվականի մայիսի 12-13-ին՝ ազգային շրջանակների առաջին հանդիպմանը, ժողովրդավարական ուժերը հավաքվեցին Ռաշտատտում՝ «Բադենյան Բեթղեհեմում», որտեղ գտնվում էր ազգային շրջանակների կենտրոնական կոմիտեն: Հենց այդտեղ խռովություն սկսվեց Բադենի զորքերի միջև, որոնք մայիսի 13-ին ներկայացան Կարլսրուե, որպեսզի իշխանությունը իրենց ձեռքը վերցնելով՝ գլխավորեն առաջին հանրապետական-ժողովրդավարական կառավարությունը գերմանական հողի վրա։

1939 թվականին Օֆենբուրգը դարձավ շրջանային վարչությունից կազմավորված Օֆենբուրգ շրջանի վարչական կենտրոնը։

1930-ական թվականների վերջին քաղաքի բնակչության թիվը գերազանցում էր 20 000-ը։ Այդ ամենի արդյունքում 1956 թվականի ապրիլի 1-ին Բադեն-Վյուրթեմբերգի «Համայնքների մասին» օրենքի ընդունման հետ մեկտեղ՝ Օֆենբուրգը ճանաչվեց համայնքի ամենամեծ քաղաքը:

1940 թվականի հոկտեմբերի 22-ին Օֆենբուրգից վերջին հրեաներին աքսորեցին Գյուրսի համակենտրոնացման ճամբար:

1970-ականների սկզբին համայնքային բարեփոխումների շրջանակներում նախկինում անկախ 11 համայնքները ներառվեցին քաղաքի կազմում։ Այդ կազմափոխություններից հետո Օֆենբուրգը հասավ իր ներկայիս չափերին: 1973 թվականի հունվարի 1-ին Օֆենբուրգը դարձավ Օրտենաու նոր մարզի վարչական կենտրոնը։ Մարզի կազմի մեջ միավորվել էին մի քանի փոքր շրջաններ։

1980 թվականին Օֆենբուրգում անցկացվեցին Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի «Հայրենիքի օրեր»[7]։

Հայտնի քաղաքացիներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարլ Հենրիխ Շայբլե (1824-1899) - գերմանացի գրող և հեղափոխական։ Նրա անունով է կոչվել քաղաքային մարզադաշտը (գերմ.՝ Karl-Heinrich-Schaible-Stadion
  • Էննե Բուրդա (1909-2005) - գերմանացի հրատարակիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]