Ինգրիդա Շիմոնիտե
Ինգրիդա Շիմոնիտե | |
![]() | |
Կուսակցություն՝ | Homeland Union – Lithuanian Christian Democrats?[1] |
---|---|
Կրթություն՝ | Վիլնյուսի համալսարան, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց և Vilnius Žirmūnai Gymnasium? (1992) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի պրոֆեսոր |
Ծննդյան օր | նոյեմբերի 15, 1974[2] (46 տարեկան) |
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | ingridasimonyte.lt |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ինգրիդա Շիմոնիտե (լիտ.՝ Ingrida Šimonytė, նոյեմբերի 15, 1974[2], Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լիտվացի կին պետական, քաղաքական գործիչ, 2020 թվականի նոյեմբերի 24-ից երկրի վարչապետն է[3]: Մինչ այդ 2009-2012 թվականներին եղել է Լիտվայի ֆինանսների նախարարը, իսկ 2019 թվականի Լիտվայի նախագահական ընտրություններին՝ Պահպանողական կուսակցությունը ներկայացնող թեկնածու:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինգրիդա Շիմոնիտեն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 15-ին Վիլնյուսում: Ավարտել է Վիլնյուսի համալսարանը՝ տնտեսագիտական ֆակուլտետի բիզնես կառավարման ոլորտում ստանալով բակալավրի աստիճան: Բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան ստացել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցում:
1997-2001 թվականներին աշխատել է Լիտվայի ֆինանսների նախարարության հարկային բաժնում: 2004-2009 թվականներին ֆինանսների նախարարության քարտուղարն էր: 2013 թվականին նշանակվել է Լիտվայի բանկի վարչության նախագահի տեղակալ: Աշխատանքային պարտականությունների կատարմանը զուգահեռ տնտեսագիտություն է դասավանդել Միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտությունների ինստիտուտում, ինչպես նաև պետական ֆինանսներ՝ ISM մենեջմենթի և էկոնոմիկայի համալսարանում։ Հրաժարական է տվել 2016 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Վիլնյուսում Անտակալնիսի ընտրատարածքից Սեյմի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
2018 թվականի նոյեմբերի 4-ին 78.71 % արդյունքով հաղթել է փրայմերիզում (բաց նախնական ընտրություն) որպես 2019 թվականի Լիտվայի նախագահական ընտրություններում Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատների թեկնածու՝ առաջ անցնելով իր մրցակցից՝ դիվանագետ Վիգաուդաս Ուշացկասից:
Համաձայն 2018 թվականի նոյեմբերի 9-26-ը Baltijos tyrimai ընկերության անցկացրած հարցման՝ Շիմոնիտեի նախագահական վարկանիշը կազմում է 18,7 % և ունի աճման միտում: Սակայն նա դեռ երկրորդ տեղում է՝ հետ մնալով 23,2 % արդյունք ունեցող Գիտանաս Նաուսեդայից[4]:
2020 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ կուսակցությունը, որի ցուցակը գլխավորել է Շիմոնիտեն, 2020 թվականի նոյեմբերի 25-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր դեկրետով (նույն օրը ուժի մեջ մտնող) Ինգրիդա Շիմոնիտեին նշանակել է վարչապետ[5]:
Ամուսնացած չէ, երեխաներ չունի: Բացի լիտվերենից, ազատ տիրապետում է անգլերենին, ռուսերենին և լեհերենին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.lrs.lt/sip/portal.show?p_r=8801&p_k=1&p_a=498&p_asm_id=56180
- ↑ 2,0 2,1 https://pantheon.world/profile/person/Ingrida_Šimonytė
- ↑ «Լիտվայի խորհրդարանը հաստատել է երկրի նոր վարչապետին՝ Ինգրիդա Շիմոնիտեին»։ Լուրեր Հայաստանից | Shamshyan.com (հայերեն)։ Վերցված է 2020-11-30
- ↑ Prezidentinių reitingų staigmenos: nejudinamas lyderis jau tuoj gali pasikeisti
- ↑ «Президент Литвы назначил Шимоните премьер-министром»։ ru.delfi.lt։ Delfi։ 2020-11-25։ Վերցված է 2020-11-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձնական կայքէջ(լիտվ.)
|