Jump to content

Դմիտրի Լուկաշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Լուկաշենկո
 
Կրթություն՝ Faculty of International Relations of the Belarusian State University? (2002)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և գործարար
Ծննդյան օր մարտի 23, 1980(1980-03-23) (44 տարեկան)
Ծննդավայր Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Բելառուս
Հայր Ալեքսանդր Լուկաշենկո
Մայր Գալինա Լուկաշենկո

Դմիտրի Ալեքսանդրովիչ Լուկաշենկո (բելառուս․՝ Дзмітрый Аляксандравіч Лукашэнка, մարտի 23, 1980(1980-03-23), Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնեկ որդին։ Զբաղեցնում է Բելառուսի «նախագահական մարզական ակումբ» հանրապետական պետական-հասարակական միավորման կենտրոնական խորհրդի նախագահի պաշտոնը[1], նաև Բելառուսի ԱՕԿ-ի անդամ է[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Ալեքսանդրովիչ Լուկաշենկոն ծնվել է 1980 թվականի մարտի 23-ին Ալեքսանդր Գրիգորի Լուկաշենկոյի և Գալինա Ռոդիոնովնա Լուկաշենկոյի ընտանիքում Մոգիլև քաղաքում[3][4]։

2002 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը «միջազգային իրավունք» մասնագիտությամբ[5]։ Պաշտպանել է դիպլոմը «Բելառուս մարզիկների ելույթը միջազգային ասպարեզում» թեմայով[6]։

Այնուհետև ծառայել է էլիտար, բայց գաղտնի սահմանապահ ստորաբաժանումներից մեկում, որը զբաղվում է մաքսանենգության և ապօրինի միգրացիայի դեմ պայքարում կապիտանի կոչումով։

2005 թվականից «նախագահական մարզական ակումբ» հանրապետական պետական-հասարակական միավորման կենտրոնական խորհրդի նախագահն է։

2006 թվականի հուլիսի 6-ին ընտրվել է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ[7]։

2006 թվականի դեկտեմբերի 11-ից՝ Պեկինի XXIX ամառային Օլիմպիական խաղերին և 2008 թվականի 12-րդ Պարալիմպիկ խաղերին Բելառուս մարզիկների մասնակցության նախապատրաստման և ապահովման կազմակերպչական կոմիտեի անդամ է[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Աննա Լուկաշենկոն (Բորովիկովան[9]) Շկլովա քաղաքից է։ Նրանք ամուսնացել են 2002 թվականին[10]։

Դուստրերը՝ Անաստասիա Լուկաշենկոն (2003), Դարյա Լուկաշենկոն (2004[11]) և Ալեքսանդրա Լուկաշենկոն են (2014)[12]։ 2020 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Դմիտրիի բոլոր երեք դուստրերը սովորում են Մինսկի միջազգային վարժարանում։ Մինչ այդ հաղորդվել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհիները հեռացել են Բելառուսի պետական համալսարանի լիցեյից, ինչպես նաև նրա կրտսեր որդին՝ Նիկոլայը[13]։

  • «Սահմանապահ զորքերի 80-ամյա» մեդալ
  • «Պետական սահմանի պահպանության» մեդալ
  • «Սահմանային գերազանցիկ» I և II աստիճանի նշաններ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дмитрий Лукашенко переизбран на должность председателя «Президентского спортивного клуба»(չաշխատող հղում)
  2. «Список членов НОК РБ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Инфо игрока — Дмитрий Лукашенко — Президентский Спортивный Клуб». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  4. Когда родился сын Александр Лукашенко был одним из руководителей в этих городах
  5. Галина Лукашенко: Я сама приняла решение не ехать в Минск // KP.RU — Беларусь(չաշխատող հղում)
  6. « «СБ — Беларусь сегодня». Завтра начинается сегодня». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  7. «Олимпийское собрание: избраны новые члены НОК». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  8. О создании организационного комитета по подготовке и обеспечению участия белорусских спортсменов в XXIX летних Олимпийских играх и XII Паралимпийских играх 2008 года в г. Пекине (Китайская Народная Республика)(չաշխատող հղում)
  9. «Невестка Лукашенко может возглавить одну из лучших гимназий». belaruspartisan.by (ռուսերեն). 2007 թ․ փետրվարի 9. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  10. «Лукашенко не заметил, как сын женился». www.gazeta.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. «Александр Лукашенко стал дедушкой в пятый раз». kp.by (ռուսերեն). 2009 թ․ հուլիսի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  12. «Александр Лукашенко стал дедушкой в седьмой раз». news.tut.by (ռուսերեն). 2014 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  13. Раскрыто место обучения внучек Лукашенко, Lenta.ru, 30.09.2020.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Լուկաշենկո» հոդվածին։