Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաև (ղազ.՝ Нұрсұлтан Әбішұлы Назарбаев, հուլիսի 6, 1940(1940-07-06)[1][2][3], Շամալգան, Q16721244?, Karasay District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ պետական և քաղաքական գործիչ, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահը 1991 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի մարտի 19-ը[14], Ղազախական ԽՍՀ նախագահ (1990-1991), Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ (1984-1989), 1989-1991 թվականներին Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1990-1991 թվականներին ԽՄԿԿ կոմկուսի քաղբյուրոյի անդամ։ «Ազգի առաջնորդ» տիտղոսի պաշտոնական կրող։ 2015 թվականի ապրիլին վաղաժամկետ նախագահական ընտրություններում վերընտրվել է 5-րդ անգամ՝ պաշտոնական տվյալներով հավաքելով 97,75% ձայն։ Հետխորհրդային պետություններում ռեկորդակիր է իշխանության գլուխ կանգնելու տևողությամբ (1989 թվականի հունիսի 22-ից հանդիսանում է հանրապետության առաջին դեմքը)։
Նուրսուլթան Նազարբաևը ծնվել է 1940 թվականի հուլիսի 6-ին Ղազախական ԽՍՀ Չեմոլգան գյուղում Աբիշայի և Ալժանի ընտանիքում, ովքեր աշխատում էին գյուղատնտեսության բնագավառում։ Սերում է ավագ ժուզի շապրաշտների սերնդից[15]։ Նուրսուլթան Նազարբաևի հայրը՝ Աբիշը, ծնվել է 1903 թվականին Ալատաու լեռան ստորոտին գտնվող մի բնակավայրում Նազարբաև բեյի ընտանիքում։ Ազատ տիրապետում է ոչ միայն ղազախերենին, այլև ռուսերենին, կարաչայ-բալկարերենին։ Աբիշ Նազարբաևը մահացավ 1971 թվականին։ Նազարբաևի մայրը՝ Ալժանը, ծնվել է 1910 թվականին Կուրդայսկի շրջանի Կասիկ աուլում և մահացել 1977 թվականին[16]։
Նուրսուլթան Նազարբաևը 1960 թվականին ավատել է Դնեպրոձերժինսկի № 22 պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանը։ 1967 թվականին ավարտել է Կարագանդայի մետալուրգիական կոմբինատին կից Բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը։
Աշխատանքային կարիերան սկսել է 1960 թվականին, երբ աշխատանքի է ընդունվել Տեմիրտաու քաղաքի «Կազմետալուրգստրոյ» շինարարական տրեստ։ Այնուհետև աշխատել է որպես լցման մեքենաների թուջագործ, հնոցաբանվոր՝ Կարագանդայի մետալուրգիական գործարանում։
1965-1969 թվականներին կրկին աշխատել է Կարագանդայի մետալուրգիական գործարանում (1966 թվականից՝ կոմբինատում) որպես դիսպետչեր, գազաֆիկացնող, ավագ գազաֆիկացնող։ 1969-1973 թվականներին Կարագանդայի մարզի Տեմիրտաու քաղաքում աշխատել է որպես կուսակցական գործիչ։ 1973-1977 թվականներին եղել է Կարագանդայի մետալուրգիական կոմբինատի կուսկոմի քարտուղար, 1977-1979 թվականներին՝ Կարագանդայի կոմկուսի շրջկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1979-1984 թվականներին՝ Ղազախստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար, 1984-1989 թվականներին՝ Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ, 1989-1991 թվականներին՝ Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ 1990 թվականի հուլիսի 14-ից 1991 թվականի օգոստոսի 23-ը եղել է ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ 1981-1986 թվականներին եղել է ԽՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1986-1991 թվականներին՝ ԽՄԿԿ կենտկոմի անդամ։ 1979-1989 թվականների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-11-րդ գումարման դեպուտատ՝ Հյուսիս-Ղազախական մարզից[17]։ 1989 թվականից 1992 թվականի հունվարը եղել է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ։ 1990 թվականի փետրվարից ապրիլ միաժամանակ եղել է նաև Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 2019 թվականի մարտի 19-ին նա հրաժարական է տվել հեռուստատեսության ուղիղ եթերում։
|
---|
| Եվրոպական պետությունների նախագահներ | |
---|
| Ասիական երկրներ, որոնք մտնում են Եվրոպայի կազմի մեջ | |
---|
| Եվրոպական երկրների միապետներ | |
---|
|
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|