Սառա Նազարբաևա
| Սառա Նազարբաևա Сара Алпысқызы Назарбаева | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
|---|---|
| Ծննդյան օր | փետրվարի 12, 1941 (85 տարեկան) |
| Ծննդավայր | Qyzylzhar, Q12560270?, Bukhar-Zhyrau District, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Նուրսուլթան Նազարբաև |
| Զավակներ | Դարիգա Նազարբաևա, Դինարա Կուլիբաևա և Aliya Nazarbayeva? |
| Պարգևներ | |
Սառա Ալպիսովնա Նազարբաևա (ղազ.՝ Сара Алпысқызы Назарбаева, ծնվ․ փետրվարի 12, 1941, գ․ Կիզիլժար, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Նազարբաևը ծնվել է 1941 թվականի փետրվարի 12-ին Կարագանդայի մարզի Կիզիլժար գյուղում։
1962 թվականին ամուսնացել է Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Ունեն 3 դուստր (Դարիգա, ծնվ․ 1963, Դինարա, ծնվ․ 1967, Ալիյա, ծնվ․ 1980), 3 թոռ (Նուրալի, ծնվ․ 1985, Ալթայ, ծնվ․ 1990, Այսուլթան, ծնվ․ 1990), 3 թոռնուհի (Վեներա, ծնվ․ 2000, Դենիզա, ծնվ․ 2004․, Թիարա, ծնվ․ 2007) և 1 ծոռնուհի (Ալան, ծնվ․ 2005)։
1992 թվականի փետրվարից եղել է «Բոբեկ» մանկական հանրապետական բարեգործական հիմնադրամի հիմնադիրն ու նախագահը։
1994 թվականի հուլիսից եղել է «Ղազախստանի SOS մանկական գյուղեր» (Ավստրիական «Քինդերդորֆ Ինթերնեյշնլ» հիմնադրամի մասնաճյուղ) հիմնադրամի նախագահը։
1999 թվականի մարտից դարձել է «Դեմոգրաֆիա» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Հեղինակ է բարոյա-հոգևոր արժեքների վերականգնմանն ուղղված կրթական ծրագրի, որը կոչվում է «Ինքնաճանաչում»։ Նրա գլխավոր նպատակն է վերականգնել համամարդկային արժեքները, երեխաներին սովորեցնել ապրել ներդաշնակ ինքն իր և շրջապատող միջավայրի հետ։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Նազարբաևան առողջ ապրելակերպին նվիրված մի շարք գրքերի հեղինակ է․
- Սովորողների առողջության ամրապնդման և զարգացման մանկավարժական խնդիրները, նրանց բարոյական դաստիարակությունը Պորֆիրի Իվանովի «Մանկիկ» համակարգի կիրառմաբ (1999)
- Մարդու առողջությունը և Պ․ Կ․ Իվանովի «Մանկիկ» համակարգը (1999, համահեղինակությամբ)
- Ճանապարհ դեպի քեզ։ Պորֆիրի Իվանովի տեսությունը որպես առողջ անձնավորություն դաստիարակելու մեթոդ (1999)
- Կյանքի էթիկա (2001)
- Սիրով (2001)
- «Ինքնաճանաչում» (2009)։ Դասագիրք Ղազախստանում նույնանուն ուսումնական նոր առարկայի համար[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության առաջին աստիճանի շքանշան (Ղազախստան) (դեկտեմբեր, 2001)[3][4][5],
- Չինգիզ Այթմատովի անվան ոսկե մեդալ (նոյեմբեր, 2003) - ինքնաճանաչման փիլիսոփայության և կարդալու մշակույթի բնագավառում ունեցած ներդրման համար[3][4][6],
- ՅՈՒՆԻՍԵՖ մանկական ֆոնդի հուշամեդալ - (դեկտեմբեր, 2007)[3][4],
- Իհսան Դոգրամաչիի անվան առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային մրցանակ[4][7],
- «SOS-Քինդերֆորդ» միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ (1999) - որբ երեխաների խնդիրների լուծման գործում ունեցած ակնառու ձեռքբերումների համար[4][7],
- «Unity» միջազգային մրցանակ[4],
- «Կուրմանջան Դատկա» մրցանակ - առողջապահության ոլորտում ունեցած բեղմնավոր գործունեության համար[4],
- Ղազախստանի Հանրապետության կրթության պատվավոր գործիչ[4],
- «Փոխադարձ բարեկամության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր,
- Փառքի և պատվի շքանշան (Ռուսական ուղղափառ եկեղեցի, 2011)[8],
- Սուրբ իշխանուհի Օլգայի անվան 1-ին աստիճանի շքանշան (Ռուս ուղղափառ եկեղեցի, 2016)[9]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել է 16 կանանց ցուցակում - աշխարհի ամենաբռնակալ լիդերների կանայք ըստ ամերիկական Business Insider լրատվական պորտալի[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В Москве вручены премии "Золотое сердце" (ռուս.) // Lenta.ru — 2006.
- ↑ Today.kz. «Предмет «самопознание», разработанный Сарой Назарбаевой, становится обязательным и в школах, и в вузах РК с нового учебного года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 18 сентября 2010-ին.
- 1 2 3 «Биография на сайте centrasia.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 «Биография на сайте wok.kz». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Ирония судьбы или… C юбилеем! Назарбаев наградил орденами и медалями ближайших родственников». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ ««За вклад в философию самопознания и культуру чтения». Сара Назарбаева получит золотую медаль им. Чингиза Айтматова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- 1 2 «Казахский путь к всеобщей гармонии». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Первой леди Казахстана вручен орден Русской Православной Церкви «Славы и Чести»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Святейший Патриарх Кирилл наградил президента Республиканского фонда "Бобек" С.А. Назарбаеву орденом равноапостольной княгини Ольги». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Назарбаев вошел в список «самых деспотичных лидеров» Азии