Ռոման Գոլովչենկո
| Ռոման Գոլովչենկո Раман Галоўчанка | |
![]() | |
| Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
|---|---|
| Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1996)[1] և Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիա (2003)[1] |
| Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | օգոստոսի 10, 1973[2] (52 տարեկան) |
| Ծննդավայր | Ժոդինո, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկո (բելառուս․՝ Раман Аляксандравіч Галоўчанка, օգոստոսի 10, 1973[2], Ժոդինո, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), բելառուս դիվանագետ և պետական գործիչ։
2020 թվականի հունիսի 4-ից զբաղեցնում Է Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Ավելի վաղ զբաղեցրել Է Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի (2018-2020) նախագահի և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ, 2013-2018) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 10-ին Մինսկի մարզի Ժոդինո քաղաքում։
1996 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, իսկ 2003 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան։
1997-2002 թվականներին եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության գլխավոր մասնագետ։
2002-2005 թվականներին եղել է Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ։
2005-2006 թվականներին զբաղեցրել Է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության գլխավոր խորհրդականի պաշտոնը։
2006-2009 թվականներին եղել է անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության դեպարտամենտի գլխավոր խորհրդական, անվտանգության խորհրդի պետական քարտուղարության Միջազգային անվտանգության դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
2009 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի դեկտեմբերը եղել է Լեհաստանում դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
2009 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի ապրիլ եղել է Բելառուսի Հանրապետության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
2013 թվականի ապրիլի 22-ից մինչև 2018 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում, համատեղության կարգով նաև Սաուդյան Արաբիայում և Կատարում արտակարգ և լիազոր դեսպան է եղել։
2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2020 թվականի հունիսի 3-ը գլխավորել Է Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեն Սերգեյ Ռումասի կառավարությունում[4]։
2020 թվականի հունիսի 4-ին նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում[5]։
Տիրապետում է անգլերենի, արաբերենի, գերմաներենի և լեհերենի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 БелТА (բելառուս.) — 2025.
- 1 2 https://web.archive.org/web/20190226140538/https://www.vpk.gov.by/en/about/senior-office/golovchenko-roman-aleksandrovich.html
- 1 2 https://mobsearch.net/news/1572451451
- ↑ Матвеев, Владимир (2018 թ․ օգոստոսի 18). «Лукашенко сменил руководство правительства, премьером назначен Румас». Белорусское телеграфное агентство. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Принятие кадровых решений по новому составу Правительства». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
