Բելառուսի Հանրապետության նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելառուսի Հանրապետության նախագահ
Прэзідэнт Рэспублікі Беларусь
Flag of the President of Belarus.svg
Նախագահի շտանդարտ
Alexander Lukashenko, opening of Slavianski Bazar 2014.jpg
Պաշտոնը զբաղեցնում է՝
Ալեքսանդր Լուկաշենկո
1994 թվականի հուլիսի 10-ից-ից
Լիազորության ժամկետ5 տարի
Առաջինը պաշտոնումԱլեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի Հանրապետության նախագահ (բելառուս․՝ Прэзідэнт Рэспублікі Беларусь), հանդիսանում է պետության գլուխը, Բելառուսի Հանրապետության սահմանադրության, մարդու իրավունքների, ազատությունների և քաղաքացու երաշխավորը։ Նա ներկայացնում է Բելառուսի Հանրապետությունը այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում:

Նախագահ կարող է ընտրվել ծննդով Բելառուսի Հանրապետության քաղաքացի, ոչ փոքր, քան 35 տարեկան, ընտրական իրավունք ունեցող և Բելառուսի Հանրապետությունում մշտապես բնակվող, ոչ պակաս, քան տասը տարի, անմիջապես ընտրություններից առաջ:

Նախագահը պաշտոնապես ընտրվում է 5 տարի ժամկետով:

Բելառուսի Սահմանադրության համաձայն, նախագահը ամբողջ լիազորությունների ժամանակահատվածում դադարում է անդամակցել քաղաքական կուսակցություններին և այլ հասարակական միավորումներին, որոնք հետապնդում են քաղաքական նպատակներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1993 թվականներին Գերագույն Խորհրդում քննարկվել է Բելառուսի նախագահի պաշտոնի ներածման գաղափարը: Առանձնապես այս գաղափարին աջակցում էին այս պատգամավորներ Վիկտոր Գոնչարը, Անատոլի Լեբեդկոն, Դմիտրի Բուլախովը, Լեոնիդ Սինիցինը: 1993 թվականի մայիսին Գերագույն Խորհրդի տասներկուերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել երկրի Սահմանադրությունում փոփոխություններ, լրացումներ կատարելու և նախագահի պաշտոնի սահմանման մասին հարցեր: Այնուհետև որոշվել է ներկայացնել նախագահի պաշտոնը, նշանակվել է ընտրության օրը[1]

Բելառուսի նախագահական առաջին ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 23-ին (առաջին փուլ) և 1994 թվականի հուլիսի 10-ին, (երկրորդ փուլ), այդ ժամանակ էլ ներկայացվել են սահմանադրական առաջին փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս 35 տարեկանից բարձր թեկնածուներին մասնակցելու ընտրություններին: Մասնակցում էին 6 թեկնածուներ: Առաջին փուլում առաջատարների եռյակը հավաքել էր՝ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 44,82 %, Վյաչեսլավ Կեբիչը՝ 17,32 %, Զենոն Պոզնյակը՝ 12,82 %: Երկրորդ փուլում հաղթում է մոտ 80 %-ով հաղթում է Ալեքսանդր Լուկաշենկոն:

1996 թվականի նոյեմբերի 24-ին Բելառուսում անցկացվեց հանրաքվե, որոնցում կատարվել են փոփոխություններ, ընդլայնել են գործադիր իշխանության և նախագահի լիազորությունները և մի շարք այլ հարցեր: Փոփոխությունների ընդունմանը կողմ են արտահայտվել ընտրողների մեծամասնությունը: Տվյալ հանրաքվեն և Բելառուսի Հանրապետության հետագա բոլոր նախագահական ընտրությունները միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել ժողովրդավարական և կանոններին համապատասխան [2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимир Мартьянов, Сергей Олехнович, Салідарнасць, TUT.BY Беларусь. Совершеннолетие. Год 1993-й (русский). — 2009.
  2. Наблюдатели от западных государств отмечают, что все выборы и референдумы, начиная с 1995 года, проводятся с грубыми нарушениями, и их результаты считаются сфальсифицированными и не признаются ЕС и США: [1] [2] [3] [4]