Վյաչեսլավ Կեբիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վյաչեսլավ Կեբիչ
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան և Q15262522?
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ ճարտարագետ, քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 10, 1936(1936-06-10) (83 տարեկան)
Ծննդավայր Kanyushawshchyna, Valozhyn County, Nowogródek Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Belarus.svg Բելառուս
 
Պարգևներ

Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Վյաչեսլավ Կեբիչ (բելառուս․՝ Вячаслаў Францавіч Кебіч, հունիսի 10, 1936(1936-06-10), Kanyushawshchyna, Valozhyn County, Nowogródek Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), խորհրդային և բելառուս կուսակցական, պետական և քաղաքական գործիչ, Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ 1990-ից մինչև 1994 թվականը: Տնտեսագիտության թեկնածու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Կեբիչը ծնվել է 1936 թվականի հունիսի 10-ին Կոնյուշևշչինա գյուղում (Նովոգրուդյան վոյեվոդություն (II Ռեչ Պոսպոլիտայա), այժմ Պերշայի գյուղխորհուրդ, Բելառուսի Մինսկի շրջանի Վոլոժինսկի շրջան)։ 1958 թվականին ավարտել է Բելառուսի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը[1]:

Սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցում։ 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ Միութենական հանրապետության ժողովրդական տնտեսության կառավարման պետական մարմինների կառուցվածքը և գործառույթները՝ նրա տնտեսական ինքնուրույնության զարգացման պայմաններում թեմայով[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեբիչի արդյունքը Բելառուսի 1994 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է որպես ինժեներ-տեխնոլոգ, ավագ ինժեներ-տեխնոլոգ, տեղամասի պետ, արտադրամասի պետ, Մինսկի ավտոմատ գծերի գործարանի գլխավոր ինժեների տեղակալ: ԽՄԿԿ անդամ (1962-1991), ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1990-1991):

1973-1978, Մինսկի Սերգեյ Կիրովի անվան հաստոցաշինական գործարանի գլխավոր ինժեներ, տնօրեն:

1978-1980, Մինսկի Սերգեյ Կիրովի անվան երկարաճիտ և կտրատված հաստոցների թողարկման գծով գլխավոր տնօրեն:

1980-1985, ԽՄԿԿ-ի Մինսկի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար, ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, Մինսկի ՕԿԿ-ի երկրորդ քարտուղար:

1985-1990, ԲՍՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ՝ ԲԽՍՀ պետական կոմիտեի նախագահ:

1989-1991, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր:

1990-1994 թվականներին եղել է Բելառուսի ԽՍՀ և անկախ Բելառուսի նախարարների խորհրդի նախագահ:

Մասնակցել է 1994 թվականի նախագահական ընտրություններին, սակայն երկրորդ փուլում զիջել Է Ալեքսանդր Լուկաշենկոյին: 1996-2004, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր:

Եղել է այն քաղաքական գործիչներից մեկը, որոնք ճանաչել են 1995 և 1996 թվականների հանրաքվեների արդյունքները։

1994 թվականից Բելառուսի առևտրա-ֆինանսական միության նախագահն է:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кебич, В. Ф. Искушение властью : из жизни премьер-министра / В. Ф. Кебич; под ред. И. Н. Осинского. — Минск : Парадокс, 2008. — 478, [1] с., [12] л. ил.
  • Кебич, В. Ф. Беловежский Гамбит / В. Ф. Кебич; под ред. И. Н. Осинского. — Минск : Парадокс, 2008. — 478, [1] с., [12] л. ил.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Машиностроительный факультет: История — Белорусский национальный технический университет 2010
  2. Кебич, В. Ф. Структура и функции государственных органов управления народным хозяйством союзной республики в условиях развития её экономической самостоятельности : Автореф. дис. на соиск. учен. степ. канд. экон. наук: (08.00.05) / Акад. народ. хоз-ва при Совете Министров СССР. — М., 1990. — 20 с.
  3. Постановление Президиума Верховного Совета Республики Беларусь от 3 июня 1996 г. № 349-XIII «О награждении Кебича В. Ф. Почетной грамотой Президиума Верховного Совета Республики Беларусь»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кебич Вячеслав Францевич // Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. — М.: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993, С.300 ISBN 5-86564-033-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]