Եվրոպայի գենետիկական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրոպայի գենետիկական պատմությունը ուսումնասիրում և վերարտադրում է Եվրոպայի պատմությունը՝ պոպուլյացիոն գենետիկայի ուսումնասիրությունների հիման վրա։ Եվրոպայի գենետիկական պատմության առաջին մասնագետներից մեկը եղել է Լուիջի Լուկա Կավալի Սֆորցան։ Գենետիկական տվյալների հիման վրա, նրա խումբը հետազոտել է պոպուլյացիաների միջև առկա տարբերությունները։ Կավալի Սֆորցան եկել է այն եզրահանգման, որ ոչ աֆրիկացիները միմյանց հետ ունեն ավելի շատ գենետիկական նմանություններ, քան աֆրիկացիների հետ։ Համաշխարհային սառցակալումի ավարտից հետո, Եվրոպայի բնակեցումը հիմնականում տեղի է ունեցել Ասիայի, հատկապես Սիբիրի, հաշվին։ Եվրոպացիների և չինացիների նախնիները, հավանաբար, մ.թ.ա. 20-10 հազար տարի առաջ ունեցել են ընդհանուր գենոֆոնդ[1]։ Բացի այդ, նոր տվյալները վկայում են հնդիկների և եվրոպացիների գենետիկական կապի մասին[2]։ Գենետիկները մեզոլիթի դարաշրջանի Եվրոպայի բնակչության շրջանում հայտնաբերել են մարդկանց մնացորդներ, որոնք ունեցել են մաշկի մուգ պիգմենտացիա[3]։

Միտոքոնդրիալ ԴՆԹ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի աբորիգենները 8 հազար տարի առաջ ունեցել են U5b հապլոխումբ[4]։

Բազմաթիվ եվրոպացիներ համարվում են Մերձավոր Արևելքի բնակիչների հետնորդներ (համաձայն H հապլոխմբի վերլուծության), ովքեր արևմուտք են տեղափոխվել նեոլիթի հեղափոխության դարաշրջանում[5]։ Ենթադրվում է, որ միգրացիոն երկրորդ ալիքը կապված է Հարավային Ռուսաստանի տարածքներից հնդեվրոպական ազգերի տարածման հետ (Կուրգանայի հիպոթեզ)։ Միջերկրական ծովի ազգերի մոտ գենետիկական նմանությունների բարձր կոնցենտրացիան պայմանավորված է մ.թ. I հազարամյակի հունական գաղութացման հետ։

Y քրոմոսոմային ԴՆԹ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Եվրոպայի բնակչությանը բնորոշ R1b հապլոխումբը (Եվրոպայի արական բնակչության 2/3-ը)։ Բարձր կոնցենտրացիայի այն հասնում է բասկերի ազգության մոտ։ Ենթադրվում է, որ այդ գեների կրողները Եվրոպայում հաստատվել են դեռևս Սառցե դարաշրջանի ժամանակ։ Այնուհետև նրանք կազմավորել են ուշ նեոլիթի ժամանակաշրջանի արխայիկ մշակույթներից մեկը։ Անգլիացիները, իռլանդացիները և իսպանացիները գենետիկական տեսանկյունից ավելի մոտ են, քան ենթադրվում էր նախկինում։

R1a հապլոխումբը բնորոշ է Արևելյան Եվրոպային (սլավոններին), ինչպես նաև Միջին Ասիային։ Հապլոխումբը ասոցացվում է հնդեվրոպական ազգերի հետ։

I հապլոխումբը բնորոշ է ինչպես Սկանդինավիային, այնպես էլ Բալկանյան թերակղզուն։ Ամենայն հավանականությամբ, հենց այս հապլոխումբն է բնորոշ եղել Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի մեզոլիթյան բնակչության համար[6] (Դոգերմանի սուբստրատ)։

Հյուսիսարևելյան Եվրոպայի բնակչության համար (ֆիններ) բնորոշ է N հապլոխումբը, որն ունի սիբիրական ծագումնաբանություն և կապված է փոսակատարային կերամիկայի մշակույթի ցեղերի հետ։

Միջերկրածովյան հապլոխմբեր են համարվոմ E և J հապլոխմբերը, որոնց նախնիները Մերձավոր Արևելքին Եվրոպայում բնակեցվել են հնագույն քաղաքակրթությունների ժամանակաշրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Происхождение и ранняя история вида Homo sapiens: новые биологические данные
  2. Геном сибирского кроманьонца указывает на связь индейцев с европейцами
  3. Исследованы полные геномы мезолитических и неолитических европейцев
  4. ДНК рассказала о связях между древними европейцами
  5. «Исследователи установили, что генетически европейцы чрезвычайно молоды». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «Кроманьонцы (гаплогруппы I1 и I2) заселили всю Европу». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.