Շենգեն գոտի
Եվրոպայի քարտեզ Անդամ երկրներ Դե ֆակտո անդամակցող Եվրամիության անդամ երկրներ, որոնք իրավականորեն կարող են մտնել Շենգեն գոտի, սակայն անդամ չեն | |
| Գոտի | |
|---|---|
| Տեսակ | Բաց սահմանների տարածք |
| Ստեղծում | 1995 |
| Անդամներ | 29 երկիր |
| Տարածք | 4,312,099 կմ2 |
| Բնակչություն | 419,392,429 |
| Խտություն | 97/կմ2 |
| ՀՆԱ | US$15 տրիլիոն[1] |
Շենգեն գոտի (անգլ.՝ Schengen Area, գերմ.՝ Schengen-Raum, ֆրանսերեն՝ l'espace Schengen), Եվրոպական 29 երկիր ընդգրկող տարածք, որոնց անդամ երկրները պաշտոնապես վերացրել են միմյանց միջև սահմանին անձնագրային և այլ տեսակի հսկողությունները։ Տարածքը հիմնականում գործում է որպես մեկ միասնական իրավական շրջան միջազգային զբոսաշրջության համար՝ ընդհանուր վիզային քաղաքականությամբ։ Տարածքի անունը գալիս է շենգենյան համաձայնագրից։ Շենգեն գոտու անդամ երկրներն ունեն ուժեղ սահմանային հսկողություն ոչ շենգեն երկրների համար։
ԵՄ անդամ 27 երկրներից 25-ը Շենգենյան գոտու անդամ են։ Բուլղարիան և Ռումինիան ամենանոր անդամներն են՝ բացել են օդային և ծովային սահմանները 2024 թվականի մարտի 31-ին իսկ ցամաքային սահմանները ՝ 2025 հունվարի 1-ին[2][3][4]։ ԿիպրոսըՌումինիան իրավաբանորեն պարտավորված են միանալ տարածքին, Իռլանդիան չունեն այդ պարտավորությունը։ Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ չորս երկրներ՝ Իսլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան և Շվեյցարիան Եվրամիության անդամ չեն, սակայն ստորագրել են շենգենյան համաձայնագիրը։ Եվրոպայի 3 քաղաք-պետություններ՝ Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը դե ֆակտո հանդիսանում են շենգեն գոտի։
Շենգեն գոտու 4'312'099 քառ․ կմ տարածքում բնակվում է 400 միլիոն մարդ[5]։ Մոտ 1,7 միլիոն մարդ աշխատանքի համար ամեն օր հատում է եվրոպական սահմանը։ Որոշ շրջաններում այս ցուցանիշը հասնում է աշխատողների մեկ երրորդին։ Յուրաքանչյուր տարի մոտ 1,3 մլրդ մարդ հատում է Շենգեն գոտու սահմանները։
Սահմանի 57 միլիոն հատումները կապված են ավտոմոբիլներով բեռների փոխադրման հետ, որոնց արժեքը տարեկան կազմում է €2,8 տրիլիոն[6][7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://knoema.com/IMFWEO2016Apr/imf-world-economic-outlook-weo-april-2016
- ↑ «Schengen area: Controls at air and sea borders with Bulgaria and Romania will be lifted – European Commission». home-affairs.ec.europa.eu (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Press corner».
- ↑ «Schengen: Council decides to lift land border controls with Bulgaria and Romania». Consilium (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ The Schengen Area (PDF). European Commission. 2008 թ․ դեկտեմբերի 12. doi:10.2758/45874. ISBN 978-92-79-15835-3. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ European Parliamentary Research Service (2016 թ․ մարտ). «The economic impact of suspending Schengen» (PDF). Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ European Council on Foreign Relations (2016). «The Future of Schengen». Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Schengen's economic impact: Putting up barriers». The Economist. 2016 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.