Շենգենյան համաձայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շենգենյան համաձայնություն
BlueSchengenzone.svg
Ստորագրվել է
— վայր
1995 թվականի մարտի 26
Շենգեն
Ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 26
Ուժը կորցրել է 1999 թվականի մայիսի 1
Կողմեր Բելգիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ և Ֆրանսիա

Այժմ - Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա և Ֆրանսիա

Շենգենյան համաձայնություն, Եվրամիության մի շարք երկրների միջև անձնագրային և մաքսային հսկողությունը վերացնելու համաձայնություն։ Սկզբում ստորագրել էին Բելգիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները և Ֆրանսիան, ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 26-ին։

Շենգենյան համաձայնության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնագիրն ստորագրված էր Լյուքսեմբուրգի Շենգեն գյուղում, որը գտնվում է Լյուքսեմբուրգի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանների հատման կետի մոտ։

Այն ժամանակվանից հետո համաձայնությանն անդամագրվեցին ևս մի քանի երկիր և 2007 թվականի վերջի դրությամբ այդ համաձայնագիրն ստորագրված էր 30 երկրների կողմից և սահմանային հսկողության վերացման կարգավիճակով այն փաստորեն գործում է 24 երկրներում՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա և Ֆրանսիա։ Այդ բոլոր երկրները միասին կազմում են Շենգենյան զոնան։ Մի շարք այլ երկրներ, որտեղ Շենգենյան համաձայնությունն արդեն ուժի մեջ է մտել, առայժմ չեն վերացրել սահմանային հսկողությունը և այդպիսով Շենգենյան զոնայից դուրս են մնում։

Նորվեգիայի և Իսլանդիայի բացառությամբ, շենգենյան բոլոր երկրները Եվրոպական Միության անդամներ են։

Եվրամիության հինգ անդամ արդեն ստորագրել են Շենգենյան համաձայնագիրը, բայց մնում են Շենգենյան զոնայից դուրս, քանզի անձնագրային հսկողությունն չեղյալ չէր հայտարարված (Մեծ Բրիտանիա, Իռլանդիա), կամ էլ՝ վերացումը նախատեսված է ապագայում (Բուլղարիա, Կիպրոս, Շվեյցարիա, Ռումինիա

2005 թվականի հունիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով Շվեյցարիայի քաղաքացիները քվեարկեցին հօգուտ Շենգենյան զոնա մտնելու։

2006 թվականի մարտի 15-ին ընդունվել է Շենգենյան կոդեքսը սահմանների մասին, որը որոշ փոփոխության ենթարկեց Շենգենյան կոնվենցիան։

2007 թվականի դեկտեմբերի 21-ից ցամաքային և ծովային սահմանային հսկողությունը վերացվել է Շենգենյան զոնա մտած 9 երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում, Լեհաստանում, Լիտվայում, Հունգարիայում, Մալթայում, Չեխիայում, Սլովակիայում և Սլովենիայում, իսկ օդային սահմանային հսկողությունը վերացվել է 2008 թվականի մարտի 30-ին։

Համաձայնության մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենգենյան վիզայի արտոնությունները      Եվրամիության անդամ երկրներ     Վիզա չպահանջող հատուկ դրույթներ (Շենգենյան պայմանագիր, և այլն)     Մուտք Շենգենյան երկրներ 90 օրով՝ առանց վիզայի     Վիզա է պահանջվում Շենգենյան երկրներ մուտք գործելու համար     Շենգենյան վիզայի կարգավիճակը ճշտված չի

2007 թվականի ավարտին Շենգենյան հանաձայնագիրն արդեն ստորագրված էր 30 երկրների կողմից։ Մեծ տարբերություն կա պայմանագրի ուժի մեջ պաշտոնապես մտնելու և սահմանային հսկողության փաստացի վերացման միջև։ Սահմանային հսկողությունը կարող է վերացվել միայն այն դեպքում, եթե բավարարված են տեխնիկական պայմանները (Շենգենյան ինֆորմացիոն համակարգին միանալը)։

Համաձայնագիրն ստորագրած երկրներից բացի Շենգենյան զոնա են մտնում ևս չորս, իսկ Լիխտենշտայնն էլ հաշված՝ հինգ «գաճաճ պետություն»։ Պատճառը՝ Շենգենյան համաձայնության անդամ որոշ երկրների հետ ունեցած այդ պետությունների հարաբերությունների յուրահատկությունները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]