Շենգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Շենգեն
գերմ.՝ Schengen
Luxembourg Schengen from Markusberg a.jpg
Կոորդինատներ: 49°28′12″ հս․ լ. 6°21′36″ ավ. ե. / 49.47000° հս․. լ. 6.36000° ավ. ե. / 49.47000; 6.36000
Երկիր Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
Մակերես 10,63 կմ²
ԲԾՄ 302 մետր
Բնակչություն 4805 մարդ (հունվարի 1, 2017)[1]
Պաշտոնական կայք schengen.lu
##Շենգեն (Լյուքսեմբուրգ)
Red pog.png

Շենգեն (գերմ.՝ , ֆր.՝ , լյուքս.՝ Schengen), գյուղ Լյուքսեմբուրգի Դքսությունում: Մտնում է Շենգեն կոմունայի մեջ, որը Ռեմիխ կանտոնի կազմում է[2]: Գյուղը հայտնի է դարձել Շենգենյան համաձայնության շնորհիվ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Լյուքսեմբուրգի հարավարևելյան մասում` Մոզել գետի ձախ ափին, ուր հատվում են Լյուքսեմբուրգի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանները։ Մոզելի հակառակ ափին գտնվում է գերմանական Պեռլ կոմունան, իսկ մոտակայքում` ֆրանսիական Ապաշ կոմունան։ Բնակչությունը կազմում է 4459 մարդ (2015)։ Տնտեսության հիմնական ճյուղը խաղողագործությունն է և բենզինի` Գերմանիայում գործող գներից էժան վաճառքը (գերմ.՝ Tanktourismus) գերմանացի ավտոտերերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական գտածոները, որոնք վերաբերում են բրոնզե դարին, ցույց են տալիս, որ Շենգենի տարածքը բնակեցված է եղել հնուց։ Գրավոր առաջին վկայությունը վերաբերում է 877 թվականին։

1909 թվականին Մոզելի վրա կառուցվել է կամուրջ. այն փոխարինել է լաստանավերով բեռնափոխադրմանը։ 1939 թվականին` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի` Գերմանիային պատերազմ հայտարարելուց հետո, կամուրջը քանդվել է: 1959 թվականին կառուցվել է նոր կամուրջ: 2003 թվականից հյուսիսային մասում գործարկվել է ավտոմոբիլային նոր կամուրջ:

Շենգենյան համաձայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի հուլիսի 14-ին «Արքայադուստր Մարիա Աստրիդ» զբոսանավում ստորագրվել է Շենգենյան համաձայնությունը` ընդհանուր սահմաններին ստուգումների աստիճանական վերացման մասին, իսկ 1990 թվականի հունիսի 19-ին` համաձայնությունը կիրառելու մասին կոնվենցիան։ Այս երկու փաստաթղթերից առավել կարևորություն է ներկայացնում երկրորդը, քանի որ առաջին համաձայնությունը նախնական պայմանավորվածություն էր միայն։ Համաձայնությունը ստորագրելու տեղանքը ընտրվել է այն բանի շնորհիվ, որ 1985 թվականին Լյուքսեմբուրգը Եվրամիության խորհրդի նախագահողն էր, և սահմանների վերացումը խորհրդանշական էր. շատ մոտ էին երեք երկրների սահմանները։

Արդյունքում գյուղի անունը ստացավ գլոբալ նշանակություն. «Շենգեն» ասելով` հաճախ հասկացվում է համաձայնությունը կամ երկրների խումբը, որոնք ստորագրել են այն։ Բացասական երանգով գյուղի անունը օգտագործվում է նշելու համար առանց սահմանապահների հսկողության տարածք։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տեսարժան վայրերից են Շենգենի ամրոցը, 13-րդ դարից մնացած ամրոցի ավերակները, Կոխի տունը, Շենգենյան համաձայնության հրապարակը։

Շենգենի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենգենի ամրոցը կառուցվել է 1390 թվականին։ 1812 թվականին այն ավերվել է` բացառությամբ աշտարակի, որը մինչ օրս պահպանված է նախնական տեսքով։ Ամրոցը վերակառուցվել է հիմնականում նույն նյութով, ինչ նախկինը։ 1871 թվականին սեպտեմբերի 13-ին ամրոց է այցելել ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն: Լյուքսեմբուրգի պետական թանգարանում պահպանվել է ամրոցը պատկերող նկարը` ստեղծված նկարչի կողմից։ 1939 թվականին ամրոցն անցել է սուրբ Ելիզավետայի մենաստանի ենթակայությանը։ Ներկայումս այնտեղ անցկացվում են ժողովներ և սեմինարներ։

Կոխի տուն և Շենգենյան համաձայնության հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենգենյան ամրոցից ոչ հեռու գտնվում է Կոխի տունը (Kochhaus)` կառուցված 1779 թվականին: Ներկայումս այնտեղ գործում է ցուցահանդես` նվիրված Եվրոպային և եվրոպական ինտեգրմանը։ Շենգենյան համաձայնության հրապարակի մոտ տեղադրված է համաձայնությանը նվիրված հուշարձան։ Այն իրար կողք կանգնած երեք քարակոթողներ է պատկերում` աստղերով և տեղեկատվական նյութով։ Կոթողի առաջ ծաղկաթումբ է` E տառի տեսքով, ինչը խորհրդանշում է Եվրոպան (Europe)։

Schengener Schlass.JPG
Kochhaus.jpeg
Accord de Schengen.JPG
Շենգենի ամրոց Կոխի տունը Շենգենում Շենգենյան համաձայնությանը նվիրված կոթողը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]