Եվրոպայի խորհրդանիշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պնդում
Խորհրդանիշ ԵՄ ԵԽ
Դրոշ Կաղապար:Այո Կաղապար:Այո
Օրհներգ Կաղապար:Այո Կաղապար:Այո
Կարգախոս Կաղապար:Այո Կաղապար:Ոչ
Եվրոպայի
օր
Մայիսի 9 Կաղապար:Այո Կաղապար:Ոչ
Մայիսի 5 Կաղապար:Ոչ Կաղապար:Այո
Տարադրամ Կաղապար:Այո Կաղապար:Ոչ

Եվրոպայի խորհրդանիշներ, եվրոպական հաստատությունների կողմից ընդունված պաշտոնական խորհրդանիշներ, որոնք բնութագրում են Եվրոպայի միասնականության և ամբողջության գաղափարները։ Պատմության ընթացքում ստեղծվել են Եվրոպայի մի շարք խորհրդանիշներ։ Կախված խորհրդանիշից, այն կարող է օգտագործվել ոչ միայն Եվրամիության, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Ամենահայտնի խորհրդանիշները ստեղծվել են Եվրոպայի Խորհրդի կողմից՝ 1950-1960-ական թվականներին և չնայած այն հանգամանքին, որ այդ խորհրդանիշները պետք է խորհրդանշեին ողջ Եվրոպան, այդուհանդերձ հասարակության մեծ մասը դրանք ասոցացնում է միայն Եվրամիության հետ։ Ի հավելումն համաեվրոպական ինքնության, ԵՄ-ն, իր ընդարձակման գործընթացի ժամանակ, ստեղծել է նաև սեփական խորհրդանիշները։

Եվրոպան և ցուլը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի առևանգումը Նոել Նիկոլա Կուապել, 1726 թվական

Հին հունական դիցաբանության մեջ Եվրոպան (հուն․՝ Ευρώπη) եղել է փյունիկյան թագուհի։ Համաձայն լեգենդի, Զևս սիրահարվում է Եվրոպային և որոշում գերել նրան։ Նա կերպարանափոխվում է սպիտակ ցուլի և խառնվում Եվրոպայի հոր տավարի հետ։ Երբ Եվրոպան և նրա նաժիշտները ծաղիկներ էին հավաքում, աղջիկը տեսնում է ցուլին և նստում նրա վրա։ Զևսը օգտվելով առիթից, նետվում է առաջ դեպի ծովը՝ իր մեջքին տանելով Եվրոպային։ Զևսը լողալով հասնում է մինչև Կրետե կղզի։ Այնտեղ նա բացահայտում է իր ինքնությունը, և Եվրոպան դառնում է Կրետեի առաջին թագուհին։ Զևսը նրան նվիրում է ներդաշնակության վզնոցը, որը պատրաստել էր Հեփեստոսը։ Բացի այդ, նվիրում է երեք այլ նվերներ ևս՝ Թալոս դյուցազնին, Լելապոս շանը և մի նիզակ, որը միշտ խոցում էր նշանակետը։ Զևսը, ավելի ուշ, սպիտակ ցուլի կերպարը տեղափոխեց երկնակամար, որը ներկայումս հայտնի է Ցուլի համաստեղություն անունով։

Եվրոպայի առևանգման պատմությունը ավելի ուշ սկսվել է դիտարկվել որպես ծագումնաբանական առասպել, որը բացատրում է «Եվրոպա» անվան առաջացման պատմությունը, քանի որ Եվրոպա աշխարհամասը իր անունը ստացել է հենց թագուհու անունից։

Եվրոպա անվանումը՝ որպես աշխարհագրական տերմին, շրջանառության մեջ են դրել հին հույն աշխարհագրագետները՝ սկսած Հեկատեոս Միլեթացուց և Հերոդոտոսից։ Ավելի ուշ, այն կիրառել է նաև Ստրաբոնը[1]։ Անվանումը ծագել է հունարեն Եվրոպա (Ευρώπη) բառից։ Լատիներենում և ռոմանական լեզուներում նույնպես կիրառվում է հունական տարբերակը։ Այդ տարբերակը կիրառական է նաև կելտական, գերմանական, սլավոնական, բալթյան և ուգրո-ֆիննական լեզուներում։

8-րդ դարում Եվրոպա անունը կիրառվել է Կառլոս Մեծի կառավարման ժամանակ՝ Ֆրանկական թագավորությունում։

«Ցուլի վրա նստած Եվրոպան» առասպելի սյուժեն դեռևս հունա-հռոմեական ժամանակաշրջանից եղել է եվրոպական արվեստի ամենատարածված թեմաներից մեկը։ Այսօր Եվրոպայի և ցուլի արձանը տեղադրված է ԵՄ մի քանի հաստատությունների առջև, ինչպես նաև հունական € 2 արժողությամբ մետաղադրամի վրա։ «Եվրոպա» անվանումը հայտնվել է Եվրոպայի Խորհրդին նվիրված դրոշմանիշների վրա, որոնք տպագրվել են 1956 թվականին։ Բացի այդ, Եվրախորհրդարանի գմբեթի վրա կան խճանկարներ, որտեղ պատկերված են Եվրոպան և հունական առասպելաբանության այլ կերպարներ[2]։ Եվրոպան հանդիսանում է նաև Եվրոպայի ազգային անհատականացման դրսևորումը։

Դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի դրոշը բաղկացած է 12 դեղնաոսկեգույն աստղերից կազմված շրջանից, որոնք գտնվում են կապույտ ֆոնի վրա։ Դրոշը առավել հաճախ ասոցացվում է Եվրոպական Միության հետ (ԵՄ), որը հանդիսանում է նախկին Եվրոպական ընկերակցության իրավահաջորդը։ Վերջինս դրոշը պաշտոնապես ընդունել էր 1980-ական թվականներին։ Այդուհանդերձ, դրոշըառաջին անգամ պաշտոնապես ընդունվել է 1955 թվականին Եվրոպայի Խորհրդի կողմից։

1953 թվականի սեպտեմբերի 25-ին Եվրախորհրդի խորհրդակցության ժամանակ առաջարակվեց ընդունել կապույտ ֆոնի վրա 15 ոսկեգույն աստղից բաղկացած դրոշը, որը խորհրդանշելու էր Եվրախորհրդի անդամների թիվը։

Այդ առաջարկն արժանացավ Գերմանիայի դիմադրությանը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Սաարը՝ որպես անկախ պետություն (այն 15 անդամներից մեկն էր)։ Մյուս կողմից, Սաարը և Ֆրանսիան ժխտեցին 14 աստղի տարբերակը, քանի որ այդ ժամանակ Սաարում նկատվում էր անկախանալու ձգտում։ 13 թիվը շատերը ընկալում էին որպես դժբախտության թիվ։ 10-ը՝ որպես Եվրամիության հիմնադիրների թիվ, կխոչընդոտեր միության բացության գաղափարին։ Ի վերջո համաձայնության եկան 12 թվի շուրջ՝ որպես կատարելության խորհրդանիշ[3]։

Օրհներգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ վան Բեթհովենը գրել է «Ձոն ուրախությանը» 1793 թվականին

Եվրոպայի օրհներգը հիմնված է Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա № 9-ի վրա։ Եվրոպայում առկա բազմաթիվ լեզուների պատճառով՝ կիրառվում է Ֆրիդրիխ Շիլլերի «Ձոն ուրախության» բանաստեղծության վրա հիմնված օրհներգի օրիգինալ գերմաներեն տարբերակը, որը, սակայն, չունի պաշտոնական կարգավիճակ։ Օրհներգի նոր տարբերակը հրապարակվել է 1972 թվականի հունվարի 19-ին Եվրոպայի Խորհրդի կողմից։ Նոր տարբերակի հեղինակը հանդիսանում է ավստրիացի դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը։ Նոր տարբերակը մեծապես հայտնի դարձավ 1972 թվականի մայիսի 5-ին՝ Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ։ Դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը գրել է Եվրոպայի օրհներգի երեք պաշտոնական գործիքային վերադաշնակում` դաշնամուրի, փողային նվագախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Նա նաև փոխել է երաժշտության տեմպը։ Այնտեղ, որտեղ Բեթհովենն օգտագործել է կես նոտա, Կարայանն օգտագործել է քառորդական։

Օրհներգը հաստատվել է Եվրոպական ընկերակցության անդամ պետությունների ղեկավարների կողմից 1985 թվականին։ Այն չի փոխարինում ազգային օրհներգերին, այլ միտված է բնորոշելու նրանց ընդհանուր միասնականությունը[4]։ Օրհները հնչում է Եվրոպական Միության և Եվրախորհրդի պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Ի հավելումն «Միասնության ձոնին», կան մի քանի տասնյակ դասական ստեղծագործություններ, որոնք խորհրդանշում են եվրոցենտրիզմը։ Եվրոպական հեռարձակողների միությունը, որպես իր օրհներգ, կիրառում է Մարկ Անտուան Շարպանտիեի «Te Deum» ստեղծագործության նախերգանքը։ Այն հնչում է Եվրատեսիլ երգի մրցույթի սկզբում և վերջում։ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի օրհներգը հաստատվել է 1992 թվականին, որը հնչում է Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր հանդիպման սկզբում։ Այն հիմնված է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ստեղծագործության վրա։

(աուդիո)
(աուդիո)
Ձոն միասնության
Գործիքային տարբերակ

Եվրոպայի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություն Բեռլինում, 2006 թվական

«Եվրոպայի օրը» համաեվրոպական ամենամյա տոն է, որը տեղի է ունենում մայիսի 5-ին կամ 9-ին՝ կապված ԵՄ-ի և ԵԽ-ի միջև առկա տարաձայնությունների[5]։ 1950 թվականի մայիսի 9-ը Շումանի հռչակագրի հրապարակման օրն է, որն առաջարկում էր իրար միացնել Ֆրանսիայի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ածխի և պողպատի արդյունաբերությունները[6]։ Այդ օրը համարվում է ժամանակակից ԵՄ-ի հիմնադրման կարևոր հիմքերից մեկը։ Մայիսի 9-ը հռչակվել է դրոշի օր՝ 1985 թվականին Միլանում տեղի ունեցել Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ[7]։ Եվրոպայի Խորհուրդը ստեղծվել է 1949 թվականի մայիսի 5-ին, հետևաբար հենց այդ օրն էլ նշում է Եվրոպայի օրը[8]։ Այդ օրը հաստատվել է 1964 թվականին, չնայած այն հանգամանքին, որ շատերը նախընտրում են տոնը նշել մայիսի 9-ին։ Այդուհանդերձ, ԵԽ-ն մեծ դերակատարություն ունի մարդու իրավունքների պաշտպանության, խորհրդարանական ժողովրդավարության և իրավական պետության ստեղծման գործընթացում, այն դեպքում, երբ Շումանի հռչակագրով ենթադրում էր առաջարկություն՝ միացնելու ֆրանսիական և գերմանական ածուխը և պողպատը։ Բացի այդ, մայիսի 9-ը համընկնում է նաև Հաղթանակի տոնի հետ, որով, փաստացիորեն, ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ օրը նախկին ԽՍՀՄ կազմում գտնվող երկրներում նշում են Հաղթանակի տոնը։ Հաղթանակի տոնը Արևմտյան Եվրոպայում նշվում է մայիսի 8-ին։

Եվրոպական Միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդի խորհրդանշանները համարվում են նաև Եվրոպական Միության խորհրդանիշները։ Բացառություն է կազմում միայն Եվրոպայի օրը, որը ԵՄ-ն նշում է մայիսի 9-ին, իսկ ԵԽ-ն՝ մայիսի 5-ին։ Ստորև ներկայացված են խորհրդանիշներ, որոնք ստեղծվել են ԵՄ-ի կողմից, սակայն, ի տարբերություն վերը թվարկված խորհրդանիշների, կապ չունեն Եվրոպայի Խորհրդի հետ։

Նշանաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Եվրոպական Միության նշանաբանի վերաբերյալ ոչ պաշտոնական քննարկումների գործընթացից հետո, ընդունվել է «Միասնություն բազմազանության մեջ» նշանաբանը։ Այն ընտրվել է դպրոցականների կողմից առաջարկված տարբերակներից, որոնք ներկայացված էին www.devise-Europe.org կայք էջում, այնուհետև հաստատվել Եվրոպական խորհրդարանի նախագահ Նիկոլ Ֆոնտենի կողմից։ Նշանաբանը եղել է նաև ԵՄ Սահմանադրության անգլիական տապալված տարբերակում, իսկ ներկայումս կիրառվում է նաև ԵՄ բոլոր պաշտոնական կայք էջերում։

Նշանաբանը թարգմանվել է բոլոր 23 պաշտոնական լեզուներով, ինչպես նաև լատիներեն[9]։

Եվրոն և նշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոյի նշանը դարձել է եվրոպական ինտեգրացիայի ամենավառ նշաններից մեկը

Եվրոն այն խորհրդանշաններից մեկն է, որը չի ստեղծվել Եվրոպայի Խորհրդի կողմից և կիրառական է միայն Եվրոպական Միության համար։ Դառնալով խորհրդանիշ՝ այն 2002 թվականին փոխարինել է 12 ազգային արժույթներին[11]։ Ներկայումս այն կիրառելի ԵՄ անդամ երկրների մեծամասնությունում՝ դառնալով ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների միասնականության և ամբողջականության խորհրդանիշ։

Նախագահության նշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1990-ական թվականներից, Եվրոպական Միության Խորհրդի յուրաքանչյուր նախագահող պետություն ունի իր սեփական նշանը, որը գործում է նախագահության վեց ամիսների ընթացքում։

Այլ կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածխի և պողպատի եվրոպական միության դրոշը

Այլ համաեվրոպական կազմակերպություններ դեռևս չեն ընդունել այն խորհրդանշանները, ինչը ընդունել են կամ էլ հաստատել են Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհուրդը։ Ածխի և պողպատի եվրոպական միության դրոշը ստեղծվել է Եվրոպայի դրոշի հետ միասին և բաղկացած է կանաչ և կապույտ ֆոների վրա գտնվող աստղերից։ Սակայն վերջինս ունի այլ նշանակություն։

Արևմտաեվրոպական միության (Եվրոպայի պաշտպանության կազմակերպություն) դրոշը նման է Եվրոպայի դրոշին, ընդորում ադապտացվել է ինքնուրույն կիրառման համար։ Հռենոսի վրայով նավարկության կենտրոնական կոմիտեն նույնպես կիրառում է կապույտ գույնը՝ վրան աստղերի շրջան, չնայած աստեղերի դիրքը մի փոքր տարբեր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Страбон, География 8.1.1
  2. Демей, Тьерри (2007). Брюссель, столица Европы. С. Стренж (перев.). Брюссель: Бадо. էջ 387. ISBN 2-9600414-2-9.
  3. The European Commission and religious values Արխիվացված 2011-08-05 Wayback Machine // The Economist (անգլ.)
  4. «Эмблемы». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2005 թ․ հունվարի 22-ին.
  5. «5 мая - День Европы». www.coe.int (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «9 мая: День Европы или День Победы? - Новая Европа». n-europe.eu (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. http://m3web.bg, M3 Web -. «Европейцы отмечают праздник мира и единства - День Европы - Novinite.ru». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին. {{cite news}}: External link in |last= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Что такое День Европы?». euronews (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 9. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. Европейский девиз Единство в многообразии Արխիվացված 2009-03-19 Wayback Machine, Eurominority
  10. EUROPA — Sracfhéachaint ar an AE — Siombailí an AE — Aontaithe san éagsúlacht
  11. «День Европы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]