Իմանղալի Թասմաղամբեթով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իմանղալի Թասմաղամբեթով
Imangali Tasmagambetov.jpg
Ծնվել էդեկտեմբերի 9, 1956(1956-12-09) (62 տարեկան)
ԾննդավայրQ13648905?, Isatay District, Արիտաու մարզ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Kazakhstan.svg Ղազախստան
ԿրթությունWest Kazakhstan State University?
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր և Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՂազախստանի վարչապետ և ambassador of Kazakhstan to Russia?
Քաղաքական կուսակցությունՆուր Օտան
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան Պարասատի շքանշան Նազարբաևի շքանշան Բարիս շքանշան «Աստանայի 10 տարի» մեդալ «Ղազախստանի Հանրապետության անկախության 20-ամյակի» մեդալ և The Order of St. Seraphim of Sarov 2 class?
Imangali Tasmagambetov Վիքիպահեստում

Իմանղալի Նուրղալիի Թասմաղամբեթով (ծնվ.՝ 1956 դեկտեմբերի 9, գ. Նովոբոգատինսկի, Մաղամբեթի շրջան, Գուրևի մարզ, Ղազախական ԽՍՀ[1]), ղազախ քաղաքական գործիչ, Աստանայի քաղաքապետ (2008 թ. ապրիլի 4-ից), քաղաքական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ղազախական ԽՍՀ Գուրևի մարզի Մաղամբեթի շրջանի Նովոբոգատինսկի գյուղում։ Ավարտել է Ա.Ս. Պուշկինի անվան Ուրալյան մանկավարժականա ինստիտուտի (1979) բնական-աշխարհագրական ֆակուլտետը։ Աշխարհագրության, կենսաբանության դասատու է, քաղաքական գիտությունների դոկտոր։

  • 1981-1991 թթ., ԽՄԿԿ անդամ։
  • 1973-1974 թթ., Գուրևի մարզի Մաղամբեթ գյուղի երիտասարդական սպորտդպրոցի մարզիչ։
  • 1979 թվականից, աշխարհագրության և կենսաբանության դասատու է Գուրևի մարզի Մաղամբեթ գյուղում։
  • 1979 թվականից, Ղազախական ԽՍՀ ԼԿԵՄ Մաղամբեթի շրջկոմի կազմակերպչական բաժնի վարիչ, կոմսոմոլական աշխատանքի կաբինետի վարիչ, Ղազախստանի Գուրիևի շրջանի ԼԿԵՄ կոմսոմոլական կազմակերպությունների բաժնի վարիչ։
  • 1983 թ.-ից, Ղազախստանի ԼԿԵՄ Գուրիևի քաղկոմի առաջին քարտուղար։
  • 1985 թ.-ից, Ղազախստանի Կոմկուսի Գուրիևի քաղկոմի կազմակերպչական բաժնի վարիչ։
  • 1986 թ.-ից, Ղազախստանի ԼԿԵՄ Գուրիևի մարզկոմի առաջին քարտուղար։
  • 1988 թ.-ից, Ղազախստանի ԼԿԵՄ ԿԿ երիտասադրության սոցիալ-տնտեսական խնդիրների բաժնի վարիչ, աշխատավոր երիտասարդության բաժնի վարիչ, Ղազախստանի ԼԿԵՄ ԿԿ քարտուղար։
  • 1989 թ.-ից, Ղազախստանի ԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար։
  • 1990—1991 թթ., Ղազախական ԽՍՀ Գերագույն Խորհրդի ժողովրդական պատգամավոր։
  • 1991 թ.-ից, Ղազախստանի Հանրապետության Երիտասարդության գործերով պետական կոմիտեի նախագահ։
  • 1993 թ.-ից, Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնական։
  • 1995 թ.-ից, Ղազախստանի Հանրապետության վարչապետի տեղակալ։
  • 1997 թ.-ից, Ղազախստանի Հանրապետության վարչապետի տեղակալ և կրթության և մշակույթի նախարար։
  • 1997 թ.-ից, Ղազախստանի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Նախագահի Աշխատակազմի կազմակերպչական-հսկողական բաժնի վարիչ։
  • 1998 թ.-ից, Ղազախստանի Հանրապետության Նախագահի առաջաին օգնական։
  • 1999 թ.-ից, Ատիրաուի մարզի աքիմ։
  • 2000 թ. դեկտեմբերից, Ղազախստանի Հանրապետության վարչապետի տեղակալ։
  • 2002 թ.-ից, Ղազախստանի Հանրապետության վարչապետ։
  • 2003 թ.-ից, Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղար։
  • 2004 թ.-ից, Ղազախստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար։
  • 2004 թ. դեկտեմբերից, Ալմաթայի աքիմ։
  • 2004 թ. ապրիլի 4-ից, Աստանայի աքիմ։
  • 2008 թ. հոկտեմբերի 22-ից, «Նուր Օթան» կուսակցության Աստանայի քաղաքային մասնաճյուղի նախագահ։
  • Ղազախստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամ։

ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Ղազախստանի Հանրապետության ազգային կոմիսիայի նախագահ։

2004-2006 թվականների «Մշակութային ժառանգություն» պետական ծրագրի իրականացման հասարակական խորհրդի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Ղազախստանի Հանրապետության ազգային կոմիսիայի նախագահ։

Ղազախստանի Հանրապետության Գնդակային հրաձգության ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ Ակադեմիկոս Ա. Հ. Մարգուլանի անվան միջազգային հիմնադրամի վարչության նախագահ, «Ա. Հ. Մարգուլան երկերը 14 հատորներում» խմբագրական կոլեգիայի անդամ, «Սայասաթ-Պոլիտիկա» ամսօրյա տեղեկատվական-վերլուծաբանական տեղեկագրի խմբագրական խորհրդի նախագահ, «Եվրասիական ընկերակցություն» եռամսյա գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։

Դեպի Մոնղոլիա, Արևմտյան Ղազախստանի և ՌԴ Աստրախանի մարզ («Կասպից ծով. նավթն ու մշակույթը») մի շարք միջազգային մշակութաբանական արշավների կազմակերպիչ է։ Դրանցից մեկի արդյունք է դարձել 2000 թվականին Մոնղոլիայից հին թյուրքական վիթխարի «Կուլ Թեկին» քարի վրա արձանագրության պատճենի Ղազախստան վերադարձը։

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է։ Թեկնածուական ատենախոսության թեման է՝ «Բնապահպանական խնդիրների աշխարհահայացքային խնդիրները» (1990

Քաղաքական գիտությունների դոկտոր է։ Դոկտորական ատենախոսության թեման ՝ «Սոցիալական քաղաքականությունը տարանցիկ քաղաքական համակարգերում» (1997

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Նուրղալի Թասմաղամբեթով (1926-1997 թթ.), մայրը՝ Դիլդա Մաթայի Կոկանովա (ծնվ.՝ 1930 թ.)։

Կինը՝ Կլարա Դաումի Բեկկուլովա (ծնվ՝. 1957 թ.), դասատու։ Դստրեր՝ Ասել (ծնվ.՝ 1979 թ.), իրավաբան և Սոֆիա (ծնվ.՝ 1983 թ.), որդի՝ Նուրղալի Նուրսուլթան (ծնվ.՝ 1994 թ.), թոռները՝ Դինմուհամեդ (ծնվ.՝ 2000 թ.) և Նուրուդին (ծնվ.՝ 2005 թ.)։

Փեսան (Ասելի ամուսինը)՝ Կենես Համիթի Ռակիշևը (14.07.1979 թ.), գործարար է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]