Ստանիսլավ Զաս
Թավատառ տեքստ
Ստանիսլավ Զաս | |
Կրթություն՝ | Սուվորովի անվան Մինսկի ռազմական ուսումնարանը (1981), Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան (1985), Բելառուսի ռազմական ակադեմիա (1996) և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (2005) |
---|---|
Գիտական աստիճան՝ | Ռազմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | զորավար |
Ծննդյան օր | օգոստոսի 18, 1964 (60 տարեկան) կամ 1964[1] |
Ծննդավայր | Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Ստանիսլավ Վասիլևիչ Զաս (օգոստոսի 18, 1964 կամ 1964[1], Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս զինվորական և պետական գործիչ։ 2020 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է։ Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար (2015–2020), գիտությունների թեկնածու (2000), գեներալ-լեյտենանտ (2016)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին ավարտել է Սուվորովի անվան Մինսկի ռազմական ուսումնարանը[3]։ 1985 թվականին գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1996 թվականին գերազանցությամբ և ոսկե մեդալով ավարտել է Բելառուսի Հանրապետության ռազմական ակադեմիան, իսկ 2005 թվականին կրկին գերազանցությամբ և ոսկե մեդալով ավարտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
Ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում մոտոհրաձգային դասակի հրամանատարի, այնուհետև առանձին հետախուզական դասակի հրամանատարի, մոտոհրաձգային վաշտի հրամանատարի, պարետային վաշտի հրամանատարի և գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոններում։ Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի կազմում եղել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական շինարարության վարչության բաժնի պետ, նաև զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր ուղղության ղեկավարի տեղակալ — Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ ուղղության առաջին ուղղության ղեկավար։
2008 թվականի օգոստոսի 29-ին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանով նշանավել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2015 թվականի հուլիսի 1-ից երկրի նախագահի հրամանով կատարել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները։ 2015 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում[4]։ Այս պաշտոնից ազատվել է 2020 թվականի հունվարի 3-ին։
2016 թվականին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
2018 թվականի դեկտեմբերին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դրվեց Ստանիսլավ Զասի թեկնածությունը[5]։ 2020 թվականի հունվարի 1-ին Զասը 3 տարի ժամկետով նշանակվեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար։
Կինը՝ Ինեսա Նիկոլայի Զասը (ծնվ. 1963) բանասեր և պատմագետ է, ինչպես նաև օտար լեզուների ֆակուլտետի դասախոս է Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանում։