Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարան Беларускі дзяржаўны пэдагагічны ўнівэрсытэт імя Максіма Танка[1] | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1914 |
Անվանված է | Մաքսիմ Տանկ |
Ռեկտոր | Q39394478? |
Երկիր | Բելառուս |
Տեղագրություն | Մինսկ |
Պարգևներ | |
Կայք | bspu.by |
Belarusian State Pedagogical University Վիքիպահեստում |
Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարան (բելառուս․՝ Беларускі дзяржаўны педагагічны ўніверсітэт імя Максіма Танка), բարձրագույն ուսումնական հաստատություն Մինսկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականի հունիսի 22-ին Ռուսաստանի կայսրության կրթության նախարար Լև Արիստիդովիչ Կասոյի հրամանով հիմնադրվել է Մինսկի ուսուցչական ինստիտուտը, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 21-ին։
1918 թվականի մայիսին համառուսական կոնգրեսի պատվիրակների որոշմամբ ուսուցիչների Մինսկի ուսուցչական ինստիտուտը վերածվել է բարձրագույն մանկավարժական քառամյա ուսումնական հաստատության։ 1920-1921 թվականներին ուսուցչական հաստատությունների բարեփոխումների արդյունքում ստեղծվել է նոր տիպի մանկավարժական ուսումնական հաստատություն, որն ապահովում էր դասընթացներ ոչ միայն ուսուցիչների, այլև նախադպրոցական և դպրոցից հետո աշխատողների համար։ Ուսուցչական ինստիտուտը ստանում է նոր անունը՝ Մինսկի ժողովրդական կրթության ինստիտուտ։ 1921 թվականի սեպտեմբերի 23-ին Մինսկի ժողովրդական կրթության ինստիտուտը վերափոխվում է Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի։ 1928-1931 թվականներին Բելառուսի պետական համալսարանին կից կառուցվել է ուսանողական կամպուսը, որտեղ մանկավարժական ֆակուլտետին հատկացվել է 4 մասնաշենք, 2 գրադարան, ինչպես նաև 300 տեղից բաղկացած հանրակացարան։ 1931 թվականի հուլիսի 28-ին ԲԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետը վերակազմավորվել է որպես անկախ գործող Բելառուսի պետական բարձրագույն մանկավարժական ինստիտուտ։
1936 թվականին ինստիտուտը կոչվել է Մաքսիմ Գորկու անունով։ 1948 թվականին Միսկի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի հիման վրա ստեղծվում է Մինսկի պետական մանկավարժական օտար լեզուների ինստիտուտը, 1975 թվականին ինստիտուտի գրադարանային ֆակուլտետի հիման վրա ստեղծվում է Մինսկի մշակույթի ինստիտուտը։ 1993 թվականի սեպտեմբերի 8-ին Գորկու անվան Մինսկի պետական մանկավարժական ինստիտուտը վերակազմավորվել է Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի։
1991 թվականին բացվել է ինստիտուտի թանգարանը։ 1995 թվականին ինստիտուտն անվանակոչվել է բելառուս բանաստեղծ, ԲԽՍՀ ժողովրդական բանաստեղծ Մաքսիմ Տանկի անունով։
2007 թվականին համալսարանը դարձել է Համալսարանների եվրասիական ընկերակցության անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, 1972 թ.
- ԲԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր, 1982 թ.
- Բելառուսի Հանրապետության պատվո պետական դրոշ, 1997 թ.
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտ
- Պատմության ֆակուլտետ
- Հոգեբանության ֆակուլտետ
- Մինչհամալսարանական վերապատրաստումների ֆակուլտետ
- Նախադպրոցական կրթության ֆակուլտետ
- Բնական գիտությունների ֆակուլտետ
- Տարրական կրթության ֆակուլտետ
- Սոցիալական և մանկավարժական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հատուկ կրթության ֆակուլտետ
- Ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետ
- Գեղագիտական կրթության ֆակուլտետ
- ԲՊՄՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
- Բանասիրական ֆակուլտետ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարան» հոդվածին։ |
|